Կարծիք

13.04.2020 21:55


Այս տեքստն իսկապես պաշտոնական է․ զիլ է

Այս տեքստն իսկապես պաշտոնական է․ զիլ է

Այս տեքստն իսկապես պաշտոնական է: Տարածել է մի նախարարություն:

«Հույս ունենք, որ շուտով կհաղթահարենք ներկայիս մարտահրավերը և նոր եռանդով կվերսկսենք համահայկական ծառատունկի համալիր աշխատանքները։ Մինչ այդ, նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն՝ համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության»։

Դո՞ւք էլ հիշեցիք խորհրդային կուսակցական մամուլի ոչինչ չպարունակող առաջնորդողները: Ասեք, որ զիլ է՝ համավարակի այս օրերին գնալ աշխատանքի, միացնել ծառայողական համակարգիչն ու գրել «նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն՝ համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության»:

Գրել: Հրապարակել: Հետո հոգնած ու վաստակած վերադառնալ տուն: Զիլ է: Զիլ:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը