Կարծիք

13.04.2020 15:20


Պողո՛ս, էսօր էլ քեզ խաբեցին

Պողո՛ս, էսօր էլ քեզ խաբեցին

Հնչեղ, ականջ ծակող վերնագիր. «Պետությունը 50 տոկոսով կփոխհատուցի գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները»։

Բացում ենք ուրախ նյութը կարդալու եւ ինչ ենք տեսնում՝ «Պետությունը կփոխհատուցի ընթացիկ տարվա փետրվար ամսվա բնական գազի եւ էլեկտրաէներգիայի գծով ծախսերի 50%-ն այն բաժանորդների համար, որոնք նշված ամսվա ընթացքում ունեցել են մինչեւ 10.000 դրամ բնական գազի եւ մինչև 5.000 դրամ էլեկտրաէներգիայի ծախս»։

Այստեղ հասկանում եմ, որ մեր ՀՀ քաղաքացիներին ուղղակի եւ անուղղակի ձեռք են առնում, քանի՞սն են օգտվելու այդ ծրագրից, ասեմ՝ 1%-ը, էն էլ բախտի բերմամբ, որ փետրվարին տանը չեն եղել մի ամբողջ ամիս։

Հ.Գ. Այլ եթե պետությունը փոխհատուցեր բնական գազ՝ 30,000-ի, էլեկտրաէներգիայի՝ 20,000 դրամ-ի 50%-ը, այդ ժամանակ գոնե ՀՀ բնակչության 30%-ը կօգտվեր այդ ծրագրից։
Վաղն էլ 30% ձայն կունենաիք։

Պողո՛ս, էսօր էլ քեզ խաբեցին։

***

Նիկոլենց էս վերջին սոցիալական աջակցությունը նույնն է, ինչ ընտրացուցակներում մահացածների անունները կարդալը։

Հ.Գ. Sorry, սխալվեցի, Նիկոլենց հակաճգնաժամային ծրագրերի բոլոր սոցիալական ծրագրերը նույն էին, ինչ ընտրացուցակներում մահացածների անուններ կարդալը։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը