Կարծիք

12.04.2020 10:10


Պետք է տուգանքներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր խախտում են ռեժիմը

Պետք է տուգանքներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր խախտում են ռեժիմը

Պետության և իշխանության կարևորագույն գործառույթներից է ճգնաժամային իրավիճակներում գուցե ոչ պոպուլյար, բայց արդյունավետ և երկրի ու հասարակության շահերից բխող որոշումներ կայացնելը, ընդորում՝ այդ որոշումներում հետևողական լինելը։

Հիմա եթե դու՝ պետություն, արտակարգ դրություն ես հայտարարել, տեղաշարժման խիստ ռեժիմ ես սահմանել, ապա միամիտ մի՛ եղիր ու մի՛ կարծիր, որ հասարակությունդ առանց քո խիստ վերահսկողության կհետևի քո որոշմանը։ Եթե այդպես լիներ, ապա երկրում ո՛չ ոստիկանություն անհրաժեշտ կլիներ, ո՛չ դատարաններ, միայն օրենքը (պատկերացրեք՝ ինչքան պարգևավճարներ կկարողանայինք վճարել այդ խնայած գումարներով)։ Բայց քանի որ դա ուտոպիա է, ապա արտակարգ դրության ժամանակ երկիրը կամ գոնե մայրաքաղաքը և առավել մարդաշատ քաղաքները պետք է ոստիկաններով, գուցե անցակետներով լի լինեն, պետք է տուգանքներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր խախտում են ռեժիմը։ Այս ամենն անհրաժեշտ է կայացրած որոշման արդյունավետության համար։

Բայց այսպես է այն երկրներում, որտեղ պետական մտածելակերպ կա, և որտեղ իշխանությունները գործում են պետության և հասարակության շահից ելնելով, այլ ոչ թե ամբոխին հաճոյանալու ցանկությունից դրդված։ Եվ հաջողության են հասնում առաջին խմբի երկրները, բայց երկրորդ խմբին պատկանողները։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը