Այլևս առանց վարանելու կարելի է պնդել՝ դա քաղաքական վենդետտա է
Այն, ինչին ականատես է լինում հանրությունը՝ կապված Նախագահ Քոչարյանի դատավարության ընթացքի հետ, դժվար է բարեվարքության սահմաններում օգտագործվող բառերով բնութագրել:
Պետք է առնվազն մտոք կույր, այսինքն դաուն լինել, որպեսզի ընդունելի համարել այս պայմաններում դատավորի քթի վիրահատության անխուսափելի անհրաժեշտությունը:
Մի՞թե պարզ չէ, որ դատավորն ինքնագլուխ նման քայլի չէր գնա: Ավելին, առանց երկյուղի զգացողության նման բան այդ կինն իր մտքի ծայրով անգամ չէր անցկացնի:
Պարզ է չէ՞, որ նրան, մեղմ ասած, հորդորել են հրատապ վիրահատվել՝ նախօրոք համաձայնեցնելով Վարչապետի հետ (արդյոք կա՞ գեթ մեկ մտածելու ունակ մարդ, որը համոզված չէ, որ Վարչապետն անձամբ է հետևում Նախագահ Քոչարյանի դատավարության ընթացքին):
Ըստ էության, իշխանությունները գտել են Քոչարյանի կալանքի ժամկետը ձգձգելու ‹‹պողոսներին›› հարիր տարբերակ:
Եվ սա այն դեպքում, երբ բոլոր միջազգային հեղինակավոր կազմակերպությունները հորդորում են պետությունների ղեկավարներին համավարակի պայմաններում հնարավորինս սահմանափակել կալանքի տակ գտնվող անձանց քանակը և հատկապես այն անձանց, որոնք գտնվում են տարիքային առումով ռիսկային խմբում:
Կրկնում եմ, դժվար է բարեվարքության շրջանակներում որակել այս երևույթը:
Ամենամեղմ ձևակերպմամբ՝ դա անբարո է, անմարդկային և ոչ քրիստոնեավայել:
Իսկ քաղաքական առումով, այլևս առանց վարանելու կարելի է պնդել՝ դա քաղաքական հակառակորդի հանդեպ անձնական վրեժխնդրություն է՝ քաղաքական վենդետտա:

Հ.Գ. Մի փոքր աստվածավախ եղեք:
Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից