Էս հակահիգիենիկ միջավայրից միայն նիկոլավիրուսի պատվաստանյութը կփրկի
ՖԲ ընկերներիցս մեկը զայրացել էր, որ հանդիսատեսի առջև ծռմռվելու, բարբաջելու, զազրախոսելու միջոցով`«կոմիկաձեությամբ» փող աշխատող Յոժը (անունն էլ չեմ հիշում), որ «խեղափոխությունից» հետո մասնագիտացել է քարթու հակաքոչարյանիզմի «գծով»` մնում-մնում, ավել-պակաս վայրահաչում է Քոչարյանի հասցեին, իր հերթական խեղկատակություններից մեկը «նվիրել» է երկրորդ նախագահին։
Իր արևին «քաղաքական սատիրա» է արել` ծաղրել է յուր սրտի վարչա(հրամայա)պետի թեթև ձեռքով մեկուկես տարի փակի տակ գտնվող մարդուն, ձեռի հետ էլ`ձեռ առել ղարաբաղցիներին։
Ի՞նչ կարելի է ասել այս կապակցությամբ։ Խնայե՛ք ձեզ, պահպանեք ձեր նյարդերը` դրանք ձեզ հաստատ դեռ պետք կգան։ Ի վերջո, ոչ ոք ավելի լավ չի բնութագրել «թագավորական» այդ խեղկատակին, քան ինքը` այդպես էլ կյանքի ուղեգիր իր «կուսակցությամբ», որի անունը դրել էր... դաստիարակությունս թույլ չի տալիս ասել, թե ինչ. երեք տառի «կոմբինացիա», որ ամբողջությամբ արտահայտում է այն, ինչ ինքը կա, եղել է ու կլինի։
Այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել նիկոլավիրուսի պատվաստանյութը, որ կսրբի-կտանի հակահիգիենիկ այն միջավայրը, որտեղ ծաղկում, բարգավաճում ու զարգանում են ինքն ու իր նման «դիշովկաները»... Առո՛ղջ եղեք։
Էս հակահիգիենիկ միջավայրից միայն նիկոլավիրուսի պատվաստանյութը կփրկի
ՖԲ ընկերներիցս մեկը զայրացել էր, որ հանդիսատեսի առջև ծռմռվելու, բարբաջելու, զազրախոսելու միջոցով`«կոմիկաձեությամբ» փող աշխատող Յոժը (անունն էլ չեմ հիշում), որ «խեղափոխությունից» հետո մասնագիտացել է քարթու հակաքոչարյանիզմի «գծով»` մնում-մնում, ավել-պակաս վայրահաչում է Քոչարյանի հասցեին, իր հերթական խեղկատակություններից մեկը «նվիրել» է երկրորդ նախագահին։
Իր արևին «քաղաքական սատիրա» է արել` ծաղրել է յուր սրտի վարչա(հրամայա)պետի թեթև ձեռքով մեկուկես տարի փակի տակ գտնվող մարդուն, ձեռի հետ էլ`ձեռ առել ղարաբաղցիներին։
Ի՞նչ կարելի է ասել այս կապակցությամբ։
Խնայե՛ք ձեզ, պահպանեք ձեր նյարդերը` դրանք ձեզ հաստատ դեռ պետք կգան։
Ի վերջո, ոչ ոք ավելի լավ չի բնութագրել «թագավորական» այդ խեղկատակին, քան ինքը` այդպես էլ կյանքի ուղեգիր իր «կուսակցությամբ», որի անունը դրել էր... դաստիարակությունս թույլ չի տալիս ասել, թե ինչ. երեք տառի «կոմբինացիա», որ ամբողջությամբ արտահայտում է այն, ինչ ինքը կա, եղել է ու կլինի։
Այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել նիկոլավիրուսի պատվաստանյութը, որ կսրբի-կտանի հակահիգիենիկ այն միջավայրը, որտեղ ծաղկում, բարգավաճում ու զարգանում են ինքն ու իր նման «դիշովկաները»...
Առո՛ղջ եղեք։
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից