Կարծիք

09.04.2020 15:00


500 հազարը բավականին պատկառելի աշխատավարձ է

500 հազարը բավականին պատկառելի աշխատավարձ է

Ես ամենևին էլ դեմ չեմ, որ պետական պաշտոնյանները բարձր աշխատավարձ ստանան։
Սակայն բոլորովին չեմ կիսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից փոխխոսնակի այն կարծիքը, որ ամսական 500 հազար դրամով աշխատող նախարար ունենալը կարող է լինել մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների չարաշահում։

Աշխատավարձի այդ չափը համեմատելով Հայաստանի բնակչության միջին եկամտի չափերին՝ կարող ենք ասել, որ 500 հազարը բավականին պատկառելի աշխատավարձ է։

Երկրորդ, եթե նույնիկս այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, որ 500 հազար դրամ աշխատավարձը «մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների չարաշահում» է, ապա այդ դեպքում ի՞նչ ունեն ասելու երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները ուսուցիչներին, դասախոսներին, գիտնականներին։
Արդյոք նրանց ստացած ամսական 80-100-120-150-200 հազար դրամ աշխատավարձը այդ մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների չարաշահո՞ւմ չէ։

Ես կարծում եմ, որ չարաշահում է։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը