Կարծիք

07.04.2020 13:19


Էս տղեն չունի ոչ մի սահման, ոչ մի սրբություն սուտ խոսալու համար

Էս տղեն չունի ոչ մի սահման, ոչ մի սրբություն սուտ խոսալու համար

«Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող վարձի պատճառով դուրս չի մնալու բուհերից: Կառավարությունը ստանձնել է այդ պատասխանատվությունը»: Նիկոլ Փաշինյան

Այսինքն ստացվում է, որ, եթե դու սովորում ես բարձր առաջադիմությամբ, որից տրամաբանորեն բխում է, որ 90 տոկոսով անվճար ես սովորում, հետևաբար նաև վարձ չմուծելու պատճառով դուրս չես էլ կարող մնալ ու դա տեղի է ունենում ոչ թե քո, այլ նրա շնորհիվ, որ Նիկոլն է վարչապետը: Կարճ ասած, նույն տրամաբանությամբ Նիկոլի շնորհիվ է նաև, որ օրինակ զուգարանում ջուրը քաշում ես ու ջուր է գալիս:

Հ.Գ. Անկեղծ եմ ասում, էսքան մեծ ծավալի ստի դոզավորմամբ տեսանյութ տեսած չկամ ես: Էս մարդու կողմից արված ԲԱՑԱՌԱՊԵՍ ոչ մի պնդում ճշմարտության հետ աղերս չի ունեցել: Չգիտեմ՝ ոնց եմ տեղավորելու կարճ ուղիղ եթերի մեջ:

Հ․Գ․ Ես ապշած եմ Նիկոլի վրա, էս տղեն չունի ոչ մի սահման, ոչ մի սրբություն սուտ խոսալու համար: Էսօր Նիկոլը խփեց աշխարհի բոլոոոոոր ռեկորդները` 3 ժամվա մեջ սուտ ասելու համատեքստում: Ասենք՝ էնքան սուտ է ասել էս մարդը, որ ուղղակի դրանք հաշվելու ու հակադարձելու համար մի քանի ժամանոց եթեր է պետք:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը