Կարծիք

06.04.2020 16:08


Լայվերով և շոուներով մարդկանց գրպանը փող չի մտնելու

Լայվերով և շոուներով մարդկանց գրպանը փող չի մտնելու

Նիկոլի այսօրվա լայվ-վիկտորինան ժողովրդի խնդիրները մի կողմ դնելու և կրկին սեփական վարկանիշը փրկելու փորձ է:

Գլխավոր հարցը մնում է առողջապահական խնդիրներից հետո տնտեսական ճգնաժամի հաղթահարումը, սոցիալական խոցելի խավի`օրավարձով աշխատողների խնդիրը, փոքր բիզնեսի փրկության և վարկերի տակ մնացած մարդկանց օժանդակության հարցը:

Նման հարցերի լուծումներ կարող են տալ միմիայն փորձ ունեցող լուրջ տնտեսագիտական գիտելիքներով գործիչները, որոնք պետք է արդեն հրավիրված լինեին կառավարություն և պատրաստեին Հայաստանի հակաճգնաժամային ծրագիրը:

Լայվերով և շոուներով մարդկանց գրպանը փող չի մտնելու:

Վտանգված է բիզնես միջավայրը, երկրի տնտեսական ապագան, ներդրումների և տուրիզմի մասին խոսք անգամ չի գնում:

Առաջին դեմքը շարունակում է իր շոուն...

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը