Պետության ղեկին հայտնված էս մարդու իրարամերժ «ես»-երից ո՞ր մեկի ասածը հիմք ընդունենք
«Մենք ոչ թե զուգահեռ օրգանիզմներ պետք է ստեղծենք` գոյություն ունեցող օրգանիզմը դատապարտելով մահվան, այլ պետք է գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապահով գնանք»,- կառավարության նիստում հայտարարել է վարչա(հրամայա)պետ Փաշինյանը` անդրադառնալով կորոնավիրուսի շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակում իրականացվելիք սոցիալական աջակցության ծրագրերին։
Հետաքրքիր է` այս «տեսլականը» որքանո՞վ է տեղավորվում նախակորոնավիրուսային հին աշխարհը քանդելու, «կորոնավիրուսահենք» նոր աշխարհ կառուցելու «կոնցեպտի» մեջ, որի հեղինակային իրավունքը պատկանում է նույն Փաշինյանին. «Մենք չենք մտածում` վա՛յ, ոնց վերադառնանք նախաճգնաժամային վիճակին... Փլուզում ա` շա՛տ լավ։ Երբ որ մեզ պետք ա նոր տուն կառուցել, մենք հին տունը քանդում ենք, ստեղծում ենք շինհրապարակ, և դրա վրա նախագծված նոր կյանք, նոր տրամաբանություն, նոր տնտեսություն, նոր երկիր ենք կառուցում»։
Հիմա, ի՞նչ` եղածը քանդենք, նո՞րը սարքենք, թե՞ գնանք գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապարհով։
Մեր չար բախտից պետության ղեկին հայտնված էս մարդու իրարամերժ «ես»-երից ո՞ր մեկի ասածը հիմք ընդունենք. էն, որ ուզում է քանդե՞լ` «գոյություն ունեցող օրգանիզմը դատապարտելով մահվան», թե՞ էն, որ ձգտում է պահպանել եղածը` «ապահովել գործող օրգանիզմի կենսունակությունը»։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից