«Իմ Ձայնը» նախագիծը վերջերս անդրադարձել էր՝ որպես «մինի հեղափոխություն» հռչակված և «լավ գովազդված» ամանորյա տոնական համերգին։ Խոսքը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Ամանորի տոնական համերգի մասին է, որտեղ իր դիրիժորական «տաղանդը» մի քանի րոպե ցուցադրելու հնարավորություն ունեցավ նաև ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը։
Հոդվածում, մասնավորապես, մեր կողմից հնչեցվել էին մի շարք մտահոգություններ՝ կապված միջոցառումը առանց մրցույթ կազմակերպելու, ստվերային պայմանավորվածությունների, դարձյալ արտոնյալ անձանց առկայության, հրավիրատոմսերով դահլիճում ծանոթ-բարեկամների ներկայության ապահովման, երեկոյի կազմակերպման համար ծախսված բյուջեի ոչ թափանցիկության և այլնի մասով։
Ընդ որում, ոչ միայն անհասկանալի էր, թե ինչպես էին ընտրվել երեկոյի գեղարվեստական ծրագիրն ու գլխավոր «դերակատարները», այլև հնարավոր չեղավ որևէ բաց տվյալ գտնել ծախսված բյուջեի մասով։ Ուստի մենք դիմեցինք Կառավարություն՝ խնդրելով համապատասխան պարզաբանումներ թե՛ ընտրության կարգի և թե՛ ծախսված բյուջեի վերաբերյալ։
Ըստ Կառավարության տրամադրած տվյալների, Ամանորի վերը նշված միջոցառման համար ծախսվել է 48 միլիոն դրամ՝ 100 հազար դոլար, իսկ գեղարվեստական ծրագրի ընտրությունն իրականացվել է ոլորտի մասնագետների և պատասխանատու մարմինների հետ քննարկման արդյունքում։ Սա պաշտոնական ձևակերպումն է։ Թե «ոլորտային մասնագետներ ու պատասխանատուներ» անորոշ ձևակերպման տակ ովքեր կամ ինչ սկզբունքներ են թաքնված, մոտավորապես կարելի է կռահել՝ ելնելով սույն համերգի կազմակերպման տրամաբանությունից։
Փաստացի, ինչպես պարզ է դառնում Կառավարության՝ «Իմ Ձայնին» տրամադրած տվյալներից, պայմանագրով այդ համերգից ակնկալվող արդյունքը եղել է բարձրորակ տոնական միջոցառման անցկացումը՝ 1000 հոգու մասնակցությամբ։ Վատ չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ համերգին մասնակցությունն ապահովվել է հրավիրատոմսերով։ Ինչ խոսք, նոմենկլատուրային համերգ՝ միանգամայն նոր Հայաստան։
Ի դեպ, 48 միլիոն դրամի մի զգալի հատվածը ծախսվել է ճեմասրահի ձևավորման վրա։ Մասնավորապես, մեջբերում ենք պայմանագրի հավելվածից, «Թատրոնի ճեմասրահը կհանդիսանա տոնակատարության տրամաբանական սկիզբ և ձևավորված կլինի ձմեռային հեքիաթի թեմատիկայով»։ Իհարկե, այնտեղ նշված չէ, թե կոնկրետ որքա՛ն գումար է հատկացվել այդ «հեքիաթային» ձևավորման համար, սակայն մեր ունեցած տվյալներով՝ խոսքը մոտ 20 միլիոն դրամի մասին է։
Նոր Հայաստանի քաղաքական էլիտան դեռ ամիսներ առաջ ահա այսպիսի ճոխությունների ու, հավանաբար, մանկության տարիներին հեծանիվ չունենալու սեփական կոմպլեքսները բավարարելու համար աջ ու ձախ գումարներ էր շռայլում։ Իսկ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար կոպեկ առ կոպեկ դրամահավաք ենք անում և ուրախանում ամեն մի մասնավոր անձի տրամադրած անգամ չնչին օժանդակությամբ։
Ահա այսպիսի թավշյա ժամանակներում ենք ապրում՝ երկակի ստանդարտներով ու պոպուլիզմի գերչափաբաժնով։
100 հազար դոլար Արայիկի դիրիժորության համար

Արման Պետրոսյան
«Իմ Ձայնը» նախագիծ