Հայաստանին պետք է խիստ ընտրական ցենզ․ «Պողոսն» իր էությամբ մանրէաբանական բազմություն է
Ընտրական իրավունքի պատմական զարգացումը ունեցել է փուլեր: Որպես կանոն, գոյություն է ունեցել ընտրական ցենզ: Այն որոշակի առումով հիմա էլ գոյություն ունի: Օրինակ՝ ընտրելու իրավունք չունեն անչափահասները, անգործունակները, դատապարտյալները: Բայց պատմական տեսակետից, ցենզը հիմնականում վերաբերել է այլ պայմանների: Ընտրելու իրավունք ունեցել են տղամարդիկ, այն էլ ընտանիքի տեր, այն էլ գրագետ, այն էլ որոշակի կացության ցենզով, գույքային և անգամ ծագումնաբանական ցենզով: Համընդհանուր ընտրական իրավունքը մեծ հաշվով նման ցենզերի գոյության պատմական փուլեր ունեցող և բարեհաջող անցած երկրների զարգացման արդյունք է:
Համաշխարհային պատմության որոշ իրադարձությունների պատճառով, համընդհանուր ընտրական իրավունքը 20-րդ դարում ներմուծվեց նախկին բռնապետություններում ու գաղութներում, և այդպես հայտնվեց նաև Հայաստանում: Չունենալով Հայաստանում որևէ պատմական, կենցաղային, սոցիալական և այլ տեսակի որևէ հիմք և նախապայման՝ այն դարձավ Հայաստանի աքիլեսյան գարշապարը:
Գիտեմ, որ ասածս կունենա շատ քիչ կողմնակիցներ, մասնագետները իմ հետ ոչ միայն չեն համաձայնվի, այլ նաև կհամարեն մութ միջնադարի գաղափարախոս, բայց միևույնն է գտնում եմ, որ Հայաստանին պետք է խիստ ընտրական ցենզ: Եվ որքան շուտ, այդքան լավ:
«Պողոսն» իր էությամբ մանրէաբանական բազմություն է և երբեք չի կարող լինել երկրի սուվերեն կամ սահմանադիր:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից