Կարծիք

21.03.2020 19:23


Անհրաժեշտ են հնարավորինս հստակ հիմնավորումներ

Անհրաժեշտ են հնարավորինս հստակ հիմնավորումներ

Առանց մանրամասնելու, շատ ընդհանրացված

Առայժմ հայտնի չէ, թե տնտեսության կենսունակության պահպանման համար ինչ արտակարգ միջոցառումներ կձեռնարկվեն, բայց որպեսզի դրանք լինեն գործունակ, արդյունավետ և ճիշտ ժամանակին` ցանկացած պարագայում անհրաժեշտ են հնարավորինս հստակ հիմնավորումներ:

Հիմնավորումների համար, ի թիվս այլ տարրերի՝ անհրաժեշտ կլինի ապահովել նաև հետևյալ մեթոդաբանությունը և սկզբունքային մոտեցումները:

Մեթոդաբանությունը.
1. իրավիճակի գնահատական` ընդհանուր և ըստ ոլորտների...
2. կանխատեսվող սցենարներն` ըստ ժամկետների և ոլորտների վրա փաստացի ու կանխատեսվող ազդեցությունների աստիճանի.
ազդեցության գնահատականները պետք է հաշվի առնեն.
ա) ոլորտների դիմադրողականության աստիճանը,
բ) բոլոր ուղղություններով նոր պոտենցիալների հայտնաբերումը և հնարավորությունները (վերապրոֆիլավորում, սպառման և արտահանման նոր ուղղություններ, և այլն),
3. 1-ին և 2-րդ կետերի հիման վրա` միջոցառումների առաջնահերթություններն` ըստ ժամանակային սցենարների և ոլորտների.
ա) միջոցառումների գործողության ժամկետների` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ` ըստ 2-րդ կետում նշված կանխատեսումների,
բ) ոլորտները` անվտանգային, սոցիալական (ներառյալ` սոցիալական ապահովություն, առողջապահություն, մշակույթ, կրթություն, և այլն) իրական հատված (արտադրություն, առևտուր, ծառայություններ, ենթակառուցվածքներ), ֆինանսաբանկային, և այլն,
գ) իրական հատվածի աջակցության ճյուղային և տարածքային առաջնայնություններն ու դրանց հիմնավորումները,
4. հարցի «գինը», այսինքն` միջոցառումների արդյունքում պետական բյուջեի վրա ծանրաբեռվածության կանխատեսումները:

Սկզբունքները.
1. բացառել որևէ ոլորտի համար ջերմոցային պայմանների ապահովումը ի հաշիվ մյուսի, հատկապես` վերջնարդյունքում ֆինանսաբանկային ոլորտի վրայի հնարավոր ծանրաբեռնվածության փոխադրումը իրական հատվածի վրա,
2. կարճաժամկետ այսրոպեական աջակցությունը չպետք է վերածվի հետագայում տվյալ սուբյեկտի, կամ պետբյուջեի համար անհաղթահարելի, կամ ծանր բեռի (արտոնությունների սահմանում, վարկի և տոկոսների վճարման հետաձգում, առանձին ծրագրերի համաֆինանսավորում և այլն),
3. գնահատականները, սցենարները և աջակցության ձևերը պետք է մշակվեն բացառապես գործարարների հետ խորհդակցելով, և իրականացվեն ըստ ոլորտների, տարածքների և դրանց կարևորության:

Հ․Գ․ Պատրաստ լինել նաև` անհրաժեշտության դեպքում պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելուն:

Հ․Գ․ Ռազմարդյունաբերության մասով պետք է նախատեսել առանձին միջոցառումներ:

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը