ԱՄՆ կառավարությունը որոշեց կրճատել Արցախին հատկացվող ուղիղ օգնությունը։ Հայկական լոբբիստական կազմակերպություննրի ջանքերը արդյունք չտվեցին։ Սա ավելի շատ ունի քաղաքական ենթատեքստ, քան՝ տնտեսական։ Ի վերջո, խոսքը չէր գնում զգալի գումարների մասին։ Սա ունի նաեւ հետաքրքիր կողմ արցախյան նախընտրական եթնատեքստում։
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հենց սկզբից իրեն դիրքավորել էր որպես արեւմտամետ թեկնածու, որը վայելում է նաեւ, այսպես կոչված, «սորոսական» շրջանակների անթաքույց աջակցությունը։
Որպես դրա կոշտ պատասխան, շաբաթներ առաջ ՌԴ իշխանությունները հինգ տարով փակեցին Մասիս Մայիլյանի մուտքը Ռուսաստան։ Սա, անշուշտ, կոշտ քայլ էր եւ դրանով Ռուսաստանն առանց ավելորդ սեթեւեթանքների ցույց տվեց իր վերաբերմունքը։
Թվում էր, թե նման քայլից հետո Մասիս Մայիլյանը այս կամ այն կերպ կստանար Արեւմուտքի աջակցությունը, փոխահուտուցելու համար Ռուսաստանի հարվածը եւ արցախյան ընտրողներին որոշակի մեսիջներ կուղարկեր։
Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Ամերիկյան ուղիղ օգնության կրճատումով, Թրամփի վարչակազմը հասկացրեց, որ ամերիկյան հետաքրքություններից դուրս են արցախյան ընտրությունները։ Սա նշանակում է, որ Մասիս Մայիլյանը որեւէ մեկի աջակցությունը չի վայելում, նա որեւէ մեկի ռազմավարական թեկնածուն չէ։ Իսկ այդ դեպքում ծագում է պարզ տրամաբանական հարց՝ ինչու պետք է արցախցին ընտրի մեկին, որի մուտքը Ռուսաստան արգելված է։
Կարծում ենք Մայիլյանի շտաբում եւս սա արդեն գիտակցում են, եւ գուցե դա էր Արցախում ապակայունացման անհաջող փորձերի պատճառը: Համենայն դեպս կա նման վարկած։ Բացառված չէ նաեւ, որ Մայիլյանն այդ ամենի հետ կապ չունի, այլ նրա շտաբի մեկ այլ թեւ է դրանում շահագրգռված։
Ամեն դեպքում, մյուս թեկնածուներից եւ քաղաքական ուժերից պահանջվում է բարձր գիտակցություն միմյանց հանդեպ պահպանելու կոռեկտությունը եւ միասնաբար Արցախի ժողովրդին բացատրել նման ապակայունացման փորձերի ծայրահեղ վտանգավորությունը։ Վտանգը պետք է մերժել միասին։
Վտանգը պետք է մերժել միասին

Վահրամ Գեւորգյան
Աղբյուրը՝ Top-News.am