Աշխարհ

18.03.2020 22:25


«Starbucks»-ը փակել է իր մասնաճյուղերը Թուրքիայում

«Starbucks»-ը փակել է իր մասնաճյուղերը Թուրքիայում

Ամերիկյան «Starbucks» ընկերությունը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում որոշում է կայացրել փակել իր մասնաճյուղերը Թուրքիայում։ Սուրճ վաճառող խանութների և սրճարանների միջազգային այդ ցանցը հայտնել է, որ մասնաճյուղերի փակումն ունենալու է ժամանակավոր բնույթ։

Ընկերության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների շրջանակում մարտի 16֊ից սկսած ողջ երկրում ժամանակավորապես դադարեցվել է թատրոնների, կինոթատրոնների, համերգասրահների, սրճարանների և այլ ժամանցային վայրերի գործունեությունը։ Մենք էլ ժամանակավորապես փակում ենք «Starbucks»֊ի մեր խանութները»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը