Հարցազրույց

27.02.2020 10:30


Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի նշանակումը ոչ միայն արկածախնդրություն է, այլև պետական հանցագործություն, իշխանության յուրացում. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի նշանակումը ոչ միայն արկածախնդրություն է, այլև պետական հանցագործություն, իշխանության յուրացում. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի նշանակումը ոչ միայն արկածախնդություն է, այլև պետական հանցագործություն, իշխանության յուրացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ ոչ միայն իրենք, այլև բազմաթիվ քաղաքական ուժեր, իրավաբաններ համարում են, որ հանրաքվեի նշանակման գործընթացն իրականացվեց սահմանադրական կարգի կոպտագույն խախտումներով:

«Որպեսզի հասարակության մեջ շփոթ չառաջանա, թե իբր մենք դեմ ենք ընդհանրապես հանրաքվեի գաղափարին, ասեմ, որ այդպես չէ. մենք այն ուժն ենք եղել, որը ոչ միայն կարևորել է անմիջական ժողովրդավարությունը, հանրաքվեն, այլև դա իր պահանջների մեջ է ներկայացրել ... Բայց մենք դեմ ենք նրան, որ այս հանրաքվեի առաջարկն իրականցվում է տոտալ մանիպուլյատիվ հայտարարություններով՝ խախտելով սահմանադրական ընթացակարգը»,-մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ժողովրդավարական պետության դեմ գործողություն է այն, որ ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունն իրեն վերապահել է Սահմանադրությունից դուրս լիազորություն, որ ԱԺ-ն իրեն վերապահել է սահմանադրական դատարանի լիազորություն, որ անտեսելով սահմանադրական կարգավորումներ՝ ԱԺ-ն նաև նախագահին պարտադրեց նշանակել:

Արծվիկ Մինասյանը նաև մտահոգություն հայտնեց խորհրդարանական ընդդիմության վարքագծի հետ կապված: Ըստ նրա՝ նման գործողություններով խորհրդարանական ընդդիմությունը ձեռնտու է իշխանություններին: Արծվիկ Մինասյանը հույս ունի, որ հետագայում, եթե առաջանա հանրաքվեի արդյունքները բողոքարկելու հարց, խորհրդարանական ընդդիմությունը քայլեր կձեռնարկի:

«Եթե խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները պահեն իրենց այնպես, ինչպես պահեցին հանրաքվեի նշանակման ժամանակ, ապա կստացվի, որ այսօրվա խորհրդարանում չունենք հասարակության ներկայացուցչական մարմին»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը