Հարցազրույց

01.02.2020 10:33


«Փաստորեն, մեր պատվիրակությունը քննարկել է Ադրբեջանի կողմից ներկայացված ծրագիրը». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

«Փաստորեն, մեր պատվիրակությունը քննարկել է Ադրբեջանի կողմից ներկայացված ծրագիրը». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը շատ բան է նշանակում. «Նախապես ուզում եմ արձանագրել մի քանի փաստ, որոնք նախորդել են այս հայտարարությանը: Առաջին՝ այս ամբողջ ընթացքում բանակցություններ տեղի ունեցել են և բովանդակային բանակցություններ են եղել: Ցավոք սրտի, մեր իշխանությունը խուսափում էր ասել, որ եղել են բովանդակային բանակցություններ և եղել է ծրագիր: Ադրբեջանի իշխանությունը ի լուր աշխարհի և իր ժողովրդի՝ ասում էր, որ գնում են բանակցությունների՝ ունենալով հստակ ծրագիր: Այդ ծրագիրը երկու կետից է բաղկացած՝ առաջին, որ ոչ մի դեպքում չեն համաձայնի, որպեսզի բանակցային ձևաչափը փոխվի, այսինքն՝ Արցախն ընդգրկվի այդ ձևաչափում, և երկրորդ՝ բացառվում է Արցախին տալ որևէ կարգավիճակ՝ Ադրբեջանի սահմաններից դուրս: Փաստորեն, մեր պատվիրակությունը քննարկել է Ադրբեջանի կողմից ներկայացված ծրագիրը: Այսինքն՝ բովանդակային բանակցություններ տեղի են ունեցել»:

Դիտարկմանը, թե արտգործնախարարների նախորդ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, հրապարակեց հայկական կողմի դիրքորոշումը, այնտեղ հստակ կետեր կային նշված, նա այսպես արձագանքեց.

«Բայց բովանդակային բանակցությունների մասին ձևակերպում չեմ հիշում: Երբ ՌԴ արտգործնախարար Լավրովն այստեղ էր, ասաց, որ այս ընթացքում միշտ էլ բանակցություններ տեղի ունեցել են Արցախի հարցով, այլ հարց է, որ Հայաստանը դա բանակցություն չի համարում և գրեթե չի մասնակցում: Իսկ երբ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովին հարցրին, որ հայկական կողմը մերժում է, որ բանակցություն է եղել, նա սարկազմիկ ձևով պատասխանեց, որ ոչ, բանակցություններ եղել են: Այսինքն՝ բանակցություններ եղել են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը