Հարցազրույց

10.01.2020 13:23


Հակված եմ մտածել, որ ադրբեջանցիներն են կոտրել «Դիանա Հարությունյան» էջը. Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)

Հակված եմ մտածել, որ ադրբեջանցիներն են կոտրել «Դիանա Հարությունյան» էջը. Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)

Եթե կարելի է ենթադրել, որ «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը հայտնաբերվել էր «Ֆեյսբուք»-ին դիմելու և տվյալներ ստանալու միջոցով, ապա նույն ենթադրությունը չի կարելի անել օրերս բացահայտված «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի վերաբերյալ: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կարծիք է հայտնել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Եթե առաջինի դեպքում կային գրառումներ, որոնք խրախուսում էին ահաբեկչությունը, ինչի դեպքում Ֆեյսբուքը կարող է տվյալներ տրամադրել, ապա նույնը չի կարելի ասել օրերս հայտնաբերված կեղծ օգտատիրոջ արած գրառումների բովանդակության մասին։

«Դուխով Հայաստան»-ի պարագայում կար, օրինակ, զենքով ցույցի գնալու կոչ։ Տեսականորեն Ֆեյսբուքը կարող էր տվյալներ տրամադրել։ Իսկ Դիանա Հարությունյան անունով-ազգանունով կեղծ էջի վերաբերյալ Ֆեյսբուքն այսքան արագ տվյալներ չէր կարող տրամադրել։ Ամենառեալ տարբերակները հետևյալն են՝ կա՛մ այս տղան՝ Դիանայի էջը վարողը, գործում է ֆեյքերի թիմում, միայնակ չի, կա՛մ այդ թիմում կա ԱԱԾ-ի կամ ոստիկանության գործակալ։

Կա նաև մեկ այլ տարբերակ՝ վերջին շրջանում խոսվում էր այն մասին, որ ԱԱԾ-ն գնումներ է իրականացրել, ձեռք է բերել նոր տեխնիկա, որը թույլ է տալիս հայտնաբերել ֆեյքերին։ Գուցե այս տեխնիկական միջոցների շնորհիվ արդեն կա ֆեյքերի բացահայտված ցանկ։ Նշեմ, որ այս բոլոր տարբերակներն էլ ենթադրություններ են:

Ես հակված եմ մտածել, որ ադրբեջանցիներն են կոտրել էջը, որից հետո այդ գրառումը հավեսով օգտագործեցին մեր դեմ»,-ասել է Սամվել Մարտիրոսյանը»։

Հարցին՝ արդյոք այդ նոր տեխնիկական միջոցներով հնարավո՞ր է բացահայտել նաև հայտնի գաղտնալսումների հեղինակներին, Սամվել Մարտիրոսյանը պատասխանել է:

«Կա հատուկ ծրագիր, որի մասին եթե կարճ ասեմ, կստացվի այսպես՝ եթե մարդը ինչ- որ բան է գրել, օնլայն է եղել, այս ծրագրով ֆիլտրվում են այն մարդիկ, որոնք այդ գրելու պահին օնլայն չեն եղել, էդպես, եթե 20-30 գործողություն է կատարում օգտատերը, այդ համակարգի միջոցով հնարավոր է լինում նրան բացահայտել, առավելևս, եթե նրանով արդեն հետաքրքրված են»,-ասել է մեդիափորձագետը։

Մեդիափորձագետը նշել է, որ Հայաստանում չկա իրավական բազա, չկան օրենքներ հատուկ կեղծ օգտատերերի և նման դեպքերի համար, սակայն այն երկրներում էլ, որտեղ կան, չեն աշխատում։

Մանրամասները` տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը