Քաղաքական

09.01.2020 10:22


Հրայր Թովմասյանի սանիկը կրկին կալանավորվեց (տեսանյութ)

Հրայր Թովմասյանի սանիկը կրկին կալանավորվեց (տեսանյութ)

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորվեց։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է քան՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք։ Այն պարզապես ոչնչացված է։ Կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել։ Այն մենք, իհարկե, կբողոքարկենք»,-ասաց Աթանեսյանը։

Նշենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը