Թիրախավորվում է ոչ միայն «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի հասարակական-քաղաքական, այլև մեդիագործունեությունը. պաշտպան (տեսանյութ)
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի՝ խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ իմ և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդության՝ Դատախազության կողմից մերժումը դեռևս դեկտեմբերի 27-ին էր պարզ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
«Ի սկզբանե պարզ էր, որովհետև նման գործերը, առանց Դատախազության և Հատուկ քննչական ծառայության նախնական համաձայնության, չեն կատարվում սովորաբար, և սա էլ այն գործերից չէր, որի շրջանակներում ՀՔԾ-ն կարող է ինչ-որ սխալ անել, հետագայում Դատախազությունը հետևի, տեսնի՝ սխալ է, ուղղի: Պարզ է, որ այս գործողությունները վաղուց իրականացվում են»,-ասաց Խուդոյանը՝ ընդգծելով նաև, թե որևէ ակնկալիք Դատախազությունից չեն ունեցել:
«Ուղղակի մեր կողմից այսպես ասած, հնարավորություն էր, որ Դատախազությունն իր սխալը կարողանա առանց մեծ աղմուկի ուղղել»,-հավելեց փաստաբանը՝ նշելով, թե առաջիկա գործողություններով, բողոքարկումներով և պաշտպանական տակտիկայից բխող այլ գործողություններով կշարունակեն ավելի ինտենսիվ պայքարը այս գործընթացի դեմ:
«Այսօր բողոք է ներկայացվելու Վերաքննիչ դատարան՝ խափանման միջոցի կիրառման դեմ: Եթե արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, ակնկալում ենք, որ եկող շաբաթ արդեն դատական նիստ կհրավիրվի Վերաքննիչ դատարանում»,-տեղեկացրեց Խուդոյանը:
Հարցին՝ Թավադյանի գույքի վրա կալանք դրվե՞լ է, փաստաբանն ասաց, որ դրա վերաբերյալ տեղեկություն չունի, բայց այդպիսի կանխատեսում կա:
«Որոշակի փորձը հուշում է, որ այդ քայլին էլ կգնան: Արմեն Թավադյանի հասցեներում խուզարկությունների դեպքում առգրավվել են դրամական միջոցներ. դա որևէ կերպ տրամաբանություն չի կարող ունենալ և չի կարող կապվել կոնկրետ գործի հանգամանքների հետ: Ըստ էության՝ դրանք այն միջոցներին էին, որոնք Թավադյանը ներդնում էր մեդիագործունեության մեջ, և այդտեղից էլ տպավորություն է ստեղծվում, որ թիրախավորվում է ոչ միայն Արմեն Թավադյանի հասարակական-քաղաքական գործունեությունը, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շարժման կազմակերպչական որոշակի աշխատանքները, այլև մեդիագործունեությունը»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ փաստաբանները դիմելու են, որպեսզի նշված դրամական միջոցները վերադարձվեն:

Աղբյուրը՝ Tert.am