Աշխարհ

17.12.2019 21:55


Բրիտանացի գիտնականը նշել է ամենավտանգավոր ոգելից խմիչքները

Բրիտանացի գիտնականը նշել է ամենավտանգավոր ոգելից խմիչքները

Գիտնական Հալ Սոսաբովսկին՝ Մեծ Բրիտանիայի Բրիտանական համալսարանից, խերեսը եւ պորտվեյնը համարել Է ամենավտանգավոր ոգելից խմիչքները: Նրա խոսքը մեջբերում Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սոսաբովսկին պարզաբանել Է, որ այդ երկու խմիչքներն առանձնանում են արագ ներծծելիությամբ եւ Էթանոլի համեմատաբար բարձր պարունակությամբ՝ շուրջ 20 տոկոս: Մասնագետի խոսքով՝ վտանգավոր են նաեւ վիսկին եւ մյուս թունդ խմիչքները, քանի որ դրանք ուժգին հարբեցում են առաջացնում:
Ըստ որում բարձր աստիճանի պատճառով դրանք դանդաղ են ներծծվում արյունատար համակարգի կողմից, քանի որ ճնշում են ստամոքսի բջիջների աշխատանքը, նշել Է Սոսաբովսկին:
Նա նաեւ զգուշացրել Է փրփրուն գինիներից, որոնք արագ հարբեցման են հանգեցնում: Բժշկի խոսքով՝ չպետք Է փորձել ալկոհոլը հերթագայել ջրով՝ հարբեցումը դանդաղեցնելու համար, եթե խոսքը վերաբերում Է թունդ խմիչքներին՝ 40 աստիճան սպիրտի պարունակությամբ: Նաեւ խորհուրդ չի տրվում թեթեւ խմիչքների վրա ծանր խմիչքներ օգտագործելը:

Այս խորագրի վերջին նյութերը