Աշխարհ

17.12.2019 21:25


Google-ը հրապարակել է աշխարհում ճանապարհորդությունների համար ամենացանկալի վայրերի ցուցակը

Google-ը հրապարակել է աշխարհում ճանապարհորդությունների համար ամենացանկալի վայրերի ցուցակը

Google ընկերությունը հրապարակել Է աշխարհում ճանապարհորդությունների համար ամենացանկալի վայրերի ցուցակը՝ վերլուծելով 2019 թվականի ընթացքում օգտատերերի որոնողական հարցումները: «Տարին՝ որոնումներում 2019» հետազոտության ամբողջական արդյունքները հրապարակված են Google Trends-ի Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, վարկանիշի առաջին հորիզոնականն զբաղեցրել Է Մալդիվներ կղզի պետությունը, իսկ նրանից անմիջապես հետո Ճապոնիան Է եւ Ֆրանսիական Պոլինեզիայում գտնվող Բորա-Բորա կղզին: Թոփ-5-ի ցուցակում նաեւ հայտնվել են Լաս-Վեգաս քաղաքը եւ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն:

Բացի այդ, վարկանիշում տեղ են գտել ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգը, Նոր Օռլեանը, Կալիֆուռնիայի նահանգը, Նյու Յորքը եւ Կոստա Ռիկան:

Այս խորագրի վերջին նյութերը