Քաղաքական

13.12.2019 10:55


«Լազարևյան ակումբի» նիստը (տեսանյութ)

«Լազարևյան ակումբի» նիստը (տեսանյութ)

Այսօր Երևանում հրավիրվել է հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» 3-րդ նիստը։ Թեման է՝ «Հայ-ռուսական երկխոսություն՝ երկու երկրների սոցիալ-քաղաքական արդի գործընթացում․ Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ներ․ անկեղծ զրույց»։

Հիշեցնենք, որ «Լազարևյան ակումբը» ստեղծվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ։

Ակումբի հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի նպատակն է ուղիղ երկխոսությունը երկու երկրների լրագրողական հանրության կապերի իրերի դրության և զարգացման հեռանկարների մասին, անկեղծ զրույցը, թե ինչպես զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները՝ տարածաշրջանում հասարակական-քաղաքական բարդ իրավիճակի համատեքստում և թե ինչ դերակատարում դրանում ունեն ԶԼՄ-ները։

Նիստին մասնակցելու համար հրավիրվել են հայ և ռուս լրագրողներ, երկու երկրների դաշնային և տարածաշրջանային ԶԼՄ-ների մեդիա-մենեջերներ, խորհրդարանականներ, հայտնի քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակութային գործիչներ, Հայաստանի և Ռուսաստանի հասարակական գործիչներ։

Նիստի ընթացքում կլսվեն ակումբի անդամների առաջարկներն ու նախագծերը՝ տարբեր բնագավառներում հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ։ «Ազատ խոսքի ամբիոնի» շրջանակներում խոսքի իրավունք կտրվի բոլոր ցանկացողներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը