Լրահոս

22.02.2011 15:03


Առաջին անգամ անցկացվել է «Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթ»-ը

«Մտավոր սեփականության իրավունքի դատախաղ մրցույթ»-ը, որ առաջին անգամ էր անցակցվում Հայաստանում, ս.թ. փետրվարի 19-20ը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկան Երևանի պետական համալսարանի և Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի թիմերը և թեժ պայքարի արդյունքում 2011թ.-ի հաղթող թիմ ճանաչվեց ԵՊՀ-ի թիմը: Հարկ է նշել, որ մրցույթի մասնակցության հայտ էր ներկայացրել 10 ԲՈՒՀ, որից 5-ը մասնակցեց բանավոր փուլին:

Որպես մրցույթի դատավորներ ներգրաված էին տվյալ բնագավառի հետ առնչվող  դասախոսներ, գործող իրավաբաններ և փաստաբաններ, ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Մտավոր սեփականության գործակալության առաջատար մասնագետներ: Մրցույթին ներկա էին  նաև մտավոր սեփականության իրավունքի բնագավառի մասնագետներ Եվրամիությունից, Հայաստանում Եվրամիության Խորհրդատվական Խմբից, Եվրամիության մտավոր սեփականության գործակալությունից և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունից:

Մրցույթը կազմակերպվել էր Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն «CEELI Inc.»-ի հայաստանյան ներկայացուցչության (ներկայումս ABA ROLI), «Microsoft Armenia»-ի, մտավոր սեփականության իրավունքի բնագավառում իրավաբանական ծառայություններ մատուցող «Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի, «Հայհեղինակ» ՀԿ-ի, Մտավոր սեփականության գործակալության և մի շարք կամավորների համատեղ ջանքերով:

Այս խորագրի վերջին նյութերը