Քաղաքական

27.11.2019 11:07


ԵՊՀ ուսանողները նստացույց են անում ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի դիմաց (տեսանյութ)

ԵՊՀ ուսանողները նստացույց են անում ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի դիմաց (տեսանյութ)

Tert.am-ը հայնտում է, որ ԵՊՀ Հայ բանասիրական և Պատմություն ֆակուլտետի ուսանողները շարունակում են դասադուլը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դիմաց։

Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողները 3 շաբաթ շարունակ դասադուլ և իրազեկման ակցիաներ էին իրականացնում, որից հետո հայտարարեցին՝ ստեղծում են նախաձեռնություն, որն անվանեցին «Հանուն ազգային կրթության»։ Նախաձեռնության անդամներն օրեր առաջ նամակ-դիմում էին ուղարկել ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին և գիտական խորհրդի անդամներին։

Ուսանողները ստացել են ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի պատասխանը, որը չի գոհացրել նրանց։

Այս խորագրի վերջին նյութերը