Լրահոս

18.02.2011 15:40


Լ. Սարգսյան. «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում հայը ցանկություն չունի ապրելու»

Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ Սոցիալ-դեմոկրատական Հնչյակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ այս 3 տարիներին ներքին կյանքում ժողովուրդը որևէ ձեռքբերում չի ունեցել, ավելին՝ ավելի բարոյազրկվել է, սնանկացել և կորցրել հավատը իշխանությունների հանդեպ։

Նա հավելել է, որ այսօր բանակի նկատմամբ վստահություն չկա, սոցիալական վիճակը, որը ծանր էր միչև 2008թ., հիմա արդեն շատ ավելի է ծանրացել, և այսօր արդեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում հայը ցանկություն չունի ապրելու. նկատվում է արտագաղթի զգալի մեծացում, դատարկվում են նաև սահմանամերձ գյուղերը, ինչը անչափ վտանգավոր է մեր պարագայում։ Այդ ընթացքում նաև նպատակաուղղված  ծանր բեռ է դրվել մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա, ինչը անխուսափելիորեն բերելու է միջին խավի ոչնչացմանը Հայաստանում։

-Այսօր կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի իշխանության 3 տարիների ընթացքում ոչնչացվել են թե՛ գյուղը, թե՛ քաղաքաբնակ ժողովրդի գոյատևման բոլոր միջոցները,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը