Աշխարհ

13.11.2019 21:31


Ամերիկացի պաշտոնյա. «ԱՄՆ-ն չի ցանկանում դադարեցնել օգնությունը Սիրիայի քրդերին»

Ամերիկացի պաշտոնյա. «ԱՄՆ-ն չի ցանկանում դադարեցնել օգնությունը Սիրիայի քրդերին»

ԱՄՆ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա Էրդողան-Թրամփ հանդիպումից ժամեր առաջ հայտարարել է, որ շարունակելու են աջակցել Սիրիայի քուրդ զինյալներին:

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ իրենք չեն ցանկանում դադարեցնել համագործակցությունը քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հետ:

Այս հայտարարությունը մտահոգությունների լուրջ տեղիք է տվել Թուրքիայում, քանի որ Թուրքիան ավելի վաղ ԱՄՆ-ից պահանջել էր դադարեցնել օգնությունը SDF-ին:

Թուրքական աղբյուրն այդ հայտարարության կապակցությամբ գրել է, որ նշանակում է ԱՄՆ-ն անտեսել է Թուրքիայի պահանջը:

Ամերիկացի պաշտոնյան, անդրադառնալով ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում առաջացած լարվածությանը, նշել է, որ այդ խնդիրն անպայման պիտի լուծվի:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը