Լրահոս

16.02.2011 11:25


Անցած տարի աշխարհում 44 լրագրող է սպանվել, 145–ն էլ ձերբակալվել է

Ինչպես հաղորդում է «АПА» գործակալությունը, 2010թ. աշխարհում 44 լրագրող է սպանվել, 145–ն էլ ձերբակալվել է։
Այս մասին ասված է ՄԱԿ–ի Լրագրողների պաշտպանության կոմիտեի ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է ՄԱԿ–ի նյույորքյան շտաբ–գրասենյակում։
Կոմիտեի ղեկավար Ջոել Սեյմոնը ուշադրություն է դարձրել լրագրողների դեմ աշխարհի տարբեր անկյուններում կիրառվող բռնություններին։
Նա ընդգծել է, որ վերջերս Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ԶԼՄ–ների ներկայացուցիչները հարձակման են ենթարկվել. նրանց ծեծել են, խլել են տեսախցիկներն ու ձայնագիրչները, սահմանփակել են տեղաշարժման նրանց ազատությունը։
Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է լրագրողների համար անվտագ աշխատանքային պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք տեղի ունեցող իրադարձություններն ազատ և անկախ լուսաբանելու հնարավորություն ունենան։
Նա ավելացրել է, որ լրագրողների վրա հարձակումներն անթույլատրելի են և զրկում են տեղեկատվություն ստանալու իրավունքից։

Այս խորագրի վերջին նյութերը