Աշխարհ

07.11.2019 17:25


Որքա՞ն է Մալախովը վճարում իր հյուրերին. շոումենը բացել է գաղտնիքը

Որքա՞ն է Մալախովը վճարում իր հյուրերին. շոումենը բացել է գաղտնիքը

Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում Մալախովը բացահայտել է իր հաղորդման երկրպագուներին հետաքրքրող հարցերից մեկի գաղտնիքը։

Ամենախոշոր հոնորարը Անդրեյ Մալախովի հաղորդմանը մասնակցելու համար ստացել է Էմանուիլ Վիտորգանը։ Արտիստը «Ուղիղ եթեր» հաղորդմանը մասնակցելու համար 1,8 միլիոն ռուբլի է ստացել։ Հաղորդման ժամանակ նա դստեր ծնվելուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել։ Այս մասին Մալախովն ասել է Քսենյա Սոբչակի հետ հարցազրույցում։

Հաղորդավարը նշել է, որ մեծ հոնորարներ է ստացել նաև Սերգեյ Զվերևը, որը «Ողջույն, Անդրեյ» հաղորդման ժամանակ խոսել է իր որդեգրած տղայի մասին։ Մալախովն ավելացրել է, որ մյուս ալիքները Զվերևին բացառիկ հարցազրույցի համար շատ ավելի մեծ գումարներ են առաջարկել, սակայն նա ընտրել է «Ռոսիա 1» ալիքը, և դա նաև այն պատճառով, որ վաղուց է շփվում իր հետ։

Խոսելով Դիանա Շուրիգինայի մասին, որը հայտնի էր դարձել 2017 թվականին, երբ ռուսական հեռուստատեսությամբ սկսել է խոսվել նրա բռնաբարության մասին, Մալախովն ասել է, որ առաջին եթերի համար նրան 10 հազար ռուբլի է վճարել։ Հետո ավելացրել է, որ Շուրիգինան անվճար է նկարահանվել YouTube–ի իր ալիքի համար։

Հաղորդավարն ասել է, որ իրեն «հին դպրոցի» մարդ է համարում ու նրա «զզվելը գալիս է», երբ հերոսների համար առևտուր են անում։

Նա չի համաձայնել Սոբչակի այն դիտարկման հետ, թե ինքն առաջիններից էր, որ հերոսներին բացառիկ հարցազրույցների համար վճարելու ավանդույթ է մտցրել։ Նրա խոսքով` ինքն ու իր թիմը մարդկանց «գայթակղում էին» ոչ թե գումարով, այլ փառքի ու օգնության խոստումով։

Սոբչակի հետ հարցազրույցում Մալախովը խոսել է նաև ռուսական Առաջին ալիքում ստացած իր գումարի մասին։ Նա խոստովանել է, որ իրենից շատ վաստակում էին միայն հաղորդավարներ Վլադիմիր Պոզներն ու Իվան Ուրգանտը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը