Լրահոս

15.02.2011 14:30


Դանակով հարվածել և սպանել է

Փետրվարի 14-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել   31-ամյա  Մայիս Միքայելյանի դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.15-ի սահմաններում, Արագած գյուղի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի սրահում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Մ. Միքայելյանին դանակով հարվածել և սպանել է նրա քրոջ ամուսինը` 42-ամյա Քերոբ Ե.-ն:
Քերոբ Ե.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը