Աշխարհ

29.10.2019 18:00


Կիպրոսում թուրքական ուսումնամարզական ինքնաթիռ է ընկել. կան զոհեր

Կիպրոսում թուրքական ուսումնամարզական ինքնաթիռ է ընկել. կան զոհեր

Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության Գազիմաղուսա շրջանում գտնվող Գեչիթքալե օդանավակայանում ուսումնամարզական ինքնաթիռ է ընկել, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է:

Ոստիկանությունը հայատարարել է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին` ժամը 12:50-ի սահմաններում:

Ուսումնամարզական ինքնաթիռը դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է Գազիմաղուսա օդանավակայանի թռիչքուղու մոտակայքում:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը