Աշխարհ

11.10.2019 19:24


Անհայտ անձինք Բեռլինում հրկիզել են Թուրքիայի դեսպանության ավտոմեքենան

Անհայտ անձինք Բեռլինում հրկիզել են Թուրքիայի դեսպանության ավտոմեքենան

Անհայտ անձինք լույս հոկտեմբերի 11-ի գիշերը Բեռլինում հրկիզել են Թուրքիայի դեսպանության ավտոմեքենան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RBB գերմանական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ոստիկանությունը նշել Է, որ միջադեպի վերաբերյալ տեղեկատվությունն ստացվել Է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 03:45-ին (Երեւանի ժամանակով 05:45-ին): Նշվում Է, որ հրկիզման հետեւանքով ավտոմեքենային լուրջ վնաս Է պատճառվել: Իրավապահ մարմինիներն սկսել են միջադեպի հետաքննությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը