Աշխարհ

20.09.2019 08:48


ԵԼ. «Ռոման» առանց Մխիթարյանի ջախջախեց «Բաշակշեհիրին» (տեսանյութ)

ԵԼ. «Ռոման» առանց Մխիթարյանի ջախջախեց «Բաշակշեհիրին» (տեսանյութ)

Ավարտվեց Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրը: J խմբում Իտալական «Ռոման», առանց ջանքեր գործադրելու, 4-0 հաշվով հաղթեց թուրքական «Բաշակշեհիրին»:

Առաջին գոլը իր հաշվին գրանցեց թուրքական ակումբի ֆուտբոլիստ Կաիկարան՝ դառնալով ինքնագոլի հեղինակ 42-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսի առաջին կեսում Էդին Ջեկոն Ձանիոլայի գերազանց փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը:

Իսկ ահա 13 րոպե անց գոլի հեղինակ դարձավ հենց Ձանիոլան: Խաղի վերջակետը դրեց Կլյուվերտը՝ աչքի ընկնելով 93-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյանը այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

Այս խմբի մյուս խաղում «Վոլֆսբուրգը» մրցակցի հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը