Հարցազրույց

13.09.2019 13:17


Մարտի 1-ը զուտ քաղաքական պրոցես է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Մարտի 1-ը զուտ քաղաքական պրոցես է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

«Հայելու առաջ» հաղորդման ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է․ «Պուտինը, այո՛, չի թաքցնում, որ ընկերական հարաբերություններ ունի Քոչարյանի հետ, բայց ախպեր, ինչո՞ւ եք մարդուն փակել, դատեք, դատական պրոցես սկսեք, տեսեք՝ մեղավոր է, թե չէ: Դուք վերցրել եք մի թեզ, որն իր կարծիքով և շատերի կարծիքով ճիշտ չէ, և մարդուն փակել եք մինչև դատը սկսելը»:

Նա նաև հավելել է, որ այստեղ կա նաև Ռուսաստան-Արևմուտք բախում, իսկ մենք չպետք է թույլ տայինք, որ մեր տարածքում այդպիսի բան տեղի ունենար․

«Մարտի 1-ը զուտ քաղաքական պրոցես է, ես այստեղ քրեական տարր չեմ տեսնում: Դե եթե քաղաքական պրոցես է, ապա Ռուսաստանը կպատասխանի շատ շռնդալից՝ կասի՝ ընկել ես Արևմուտքի խելքի՞ն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը