«7օր»-ը հյուրընկալել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին և 1990-1995 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանին
-Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի ուղերձը և, ըստ այդմ, ի՞նչ կանխատեսումներ ունեք հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացների վերաբերյալ։
Արամ Կարապետյան -Գնահատում եմ, որ ոչինչ չի կատարվել։ Կարծում եմ, որ հիմա երկու կարևոր հանգամանք կա. աշխարհաքաղաքական դաշտում փորձ կարվի ավելի շատ ռուսամետ երևալ, ինչպես ընդունված է Սերժ Սարգսյանի մոտ, երբ նա պահի տակ կողմնորոշումներ է փոխում։ Ասենք եթե Նիկարագուայում հեղափոխություն է, ապա ամերիկամետ կդառնա, եթե Ղրղզստանում՝ ռուսամետ։ Նա կփորձի իշխանությունը պահել, որիշ ոչինչ։ Ինչ մնում է Ղարաբաղի հարցին, ապա ակտիվացում է լինելու, և ամենացավալի փաստը՝ եթե շարունակվեն քաղաքական այս վայրիվերումները, կարծում եմ՝ կփորձեն Թուրքիային դարձնել համանախագահ։
Ալբերտ Բաղդասարյան -Առանձնապես լուրջ չեմ վերաբերվում ուղերձին, որովհետև ոչ մի նոր բան չտվեց։ Ինչ կար, այնպես էլ մնացել է։ Ստորագրությունը մնաց, Հայաստանում մնացին նույն զարգացումները։ Կասեցրեց այն, ինչը մի օրում կարող է նորից հաստատել։ Ոչինչ չի փոխվել։ Ինչո՞ւ այսպես եղավ։ Ասեմ, որ այս թեման շատ լավ կերակուր է վերլուծաբանների համար, ներքաղաքական դաշտում երևացողներին։ Չեմ մտնում այդ դաշտը, բացարձակապես ինձ չի հուզում. ինձ լրիվ այլ հարց է հուզում։ Վաղը Ղարաբաղի հարցը նորից կսրեն, Ռուսաստանն ու Ամերիկան մի քիչ կմոտենան իրար, մի բան կպարտադրեն, Ռուսաստանը, Թուրքիան... բազմաթիվ բաներից կախված՝ անվերջ կարելի է զբաղվել այս թեմայով, բայց իրականում Հայաստանը դեր կունենա որևէ լուծման մեջ, եթե ինքը դերակատար լինի, այն, ինչ այսօր չկա։ Մեր խնդիրները Հայաստանի ներսում են։ Հիմա բոլորը մտածում են հեռանալու մասին։ Այսօր ես մեկ անգամ ևս լսեցի, որ եթե այսպես շարունակվի, ես կգնամ Հայաստանից։ Իմ կողմից շատ հարգված մարդը եթե իր մտքի ծայրով այդպիսի բան է անցկացրել, ուրեմն մեր վիճակն ուրիշ տեղում է լուրջ։ Մեր ներքին խնդիրը մինչև չկարողանանք լուծել։ Սա՛ է ցավալին։
-Ստեղծված իրավիճակում Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այլընտրա՞նք է Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով նաև հայ-թուրքական գործընթացում նրանց տեսակետները։
Ա.Կ. -Գիտեք, որ վերջերս գործընթացներն աշխարհում, հատկապես ԱՊՀ տարածքում այնպես են գնում, որ որևէ մեկը երբևէ կմտածե՞ր, որ այլընտրանք կլինի, ասենք, Բակիևին։ Այլընտրանք կլինեն այն ուժերը, որոնք կկարողանան այդ գործընթացն իրագործել։ Իմ մտածելակերպի մեջ միշտ գործողություններ անողներն են այլընտրանք լինելու, ոչ թե խոսողները։ Գործընթացներն այնպես են գնում, որ, ո՛չ, Լևոն Տեր-Պետրոսյանն այլընտրանք լինել չի կարող։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ գործընթացներն ամենօրյա չեն. հեղափոխական իրավիճակները չեն ստեղծվում ամեն անգամ նույն մարդու համար։ Կա աստեղային պահ։ Դա կարող է լինել ընտրությունների ընթացքում, հեղափոխական գործընթացների ընթացքում, բայց երկու անգամ նույն ջուրը մտնելը մի քիչ բարդ բան է։ Եղել են այդպիսի դեպքեր, բայց դրանք եղել են ոչ հեղափոխական գործընթացների մեջ։ Հեղափոխական շարժման մեջ կա՛մ անհատներն են անում, ինչ-որ ընթացք ստանում (Ռոբեսպիեր, Դանտոն, Լենին և այլն), կա՛մ պարտվում են, քաղաքական դաշտից դուրս գալիս, կա՛մ ինչ-որ մեկին օգնում են և այլն։ Իմ անձնական կարծիքն այն է, որ հիմա այլընտրանքի խնդիրն է կանգնած։
-Հասարակության մեջ շատ է խոսվում, որ այս պահին Տեր-Պետրոսյանը տիտղոսային ընդդիմություն է, սակայն կարիք կա նոր ուժի ձևավորման: Դուք տեսնո՞ւմ եք նոր ուժի պահանջը։ Եթե այո, ապա ի՞նչ վեկտորներ պետք է այն ունենա, ո՞ր ուժը և ո՞վ պետք է գլխավորի այն։:
Ա.Բ.-Նոր ուժ հասկացությունն ինձ համար անձերով չէ պայմանավորված: Անպայման կա պահանջը, բայց նոր ուժը պետք է նոր դառնա իր էությամբ, մտածելակերպով, դրված հարցերով: Եթե նոր ուժն ասում է, որ ես գամ իշխանության, ավելի լավը կլինեմ, որովհետև ես ավելի ազնիվ եմ, քան, ենթադրենք, Լևոն Տեր-Պետոսյանը, դա նոր ուժ չէ. դրանք նոր մարդիկ են, որոնցից հիասթափությունը կտևի մինչև նրանց իշխանության առաջին քայլերը:
Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ համար երբեք չի եղել նոր ուժ և այլընտրանք: Այլընտրանքն ինձ համար գաղափարական դաշտում է, որը կգա ու նոր գործողություններ կիրականացնի։ Ո՛չ Լ. Տեր-Պետրոսյանի 2008-ի հայտնությունն է եղել այլընտրանք, ո՛չ գործողությունները:Այսօր հասարակության մեջ կա նոր ուժի կարիք, որը ենթադրում է նոր մտածողություն, նոր համակարգերի ստեղծում, այս համակարգի ոչնչացում: Դա չի նշանակում քանդել եղածը. դա նշանակում է փոխել համակարգը կոնկրետ ժամանակահատվածում և քայլերով: Ինձ համար համակարգը ձևավորվում է իր սահմանադրությամբ: Եթե այդպիսի ուժեր են ձևավորվում, և դրանց մեջ մտնում են տնտեսապես և քաղաքականապես կարող մարդիկ, դա կլինի ռեալ այլընտրանք: Ե՛վ Սերժ Սարգսյանի, և՛ նախկին իշխանության, և՛ Լ. Տեր-Պետրոսյանի տիտղոսային ընդդիմության մեջ կան այդպիսիք, մտածող մարդիկ կան, որոնք ոչ մեկին կուռք չեն սարքում, ոչ մեկի հետևից չեն վազում: Եթե այդպիսի մարդիկ միավորվեն, հաստատ իմացեք, որ դրանց մեջ երիտասարդներ շատ կլինեն: Լ. Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդկանց գոնե շատ լավ ճանաչում եմ, որոնք շատ են տատանվել. մեկ տեսնում ես՝ ծովից ծով Հայաստանի գաղափարախոսներ են, մեկ՝ քիրվայության առաջամարտիկներ, բայց ես համոզված եմ, որ հենց ուժ առաջանա, որն իրականում ցույց տա, թե ինքն ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել, ապա Լ. Տեր-Պետրոսյանի շրջապատից շատ մարդիկ կարող են օգնել, աջակցել այդ նոր ուժին:
Ա. Կ.-Կարծում եմ՝ որպես գործող անձինք, որոնք երկու դաշտում էլ բոլոր գործողութունների մեջ են, շատ քչերը կան Հայաստանում: Նկատի ունեմ այն դաշտը, որ ձևավորվել է արձանագրությունների դեմ, և այն, որն ավելի հակված է ներքին քաղաքական խնդիրներով: Շատ քչերը կան, որ երկու դաշտում էլ ընկալելի են և կարողանում են երկու դաշտում էլ գործնական, նշանակալից դերակատարություն ունենալ։ Այդ կապակցությամբ բանակցություններն արդեն գնում են:
-Նոր ուժի ձևավորմա՞ն բանակցությունները:
Ա. Կ.-Նախ հստակեցնենք մի բան. նոր ուժեր մեծ մասամբ լինում են, երբ կա ստաբիլ հասարակություն: Երբ կա կայունություն, ստեղծվում է նոր ուժ, որ ասում է, թե սոցիալական քաղաքականության այս գիծը ճիշտ չէ, պետականության բաժանման խնդիրները սրանք չեն: Խնդիրների այն «բագաժը», որ մենք ունենք, այդ նոր ուժին երբևէ թույլ չի տա ամբողջապես նորը լինել: Դրա համար պետք է ունենալ մի իրավիճակ, որտեղ մասնակի հարցերի շուրջ ձևավորես նոր ուժը: Մենք ունենք հեղափոխական իրավիճակ: Խնդիր է դրվում համակարգ փոխելու։ Ի՞նչ ձևով փոխել, նոր եկող ուժը հնարավորություն ունի՞ արդյոք նոր պլատֆորմի վրա փոփոխություններ կատարել: Կա՞ այդպիսի հնարավորություն, թե այնքան է այս ամենն արմատացած, որ մնում է միայն հեղափոխական ճանապարհով բաներ փոխել: Բոլորի մոտ միշտ էլ տպավորություն է, որ հեղափոխությունը կացին է: Բայց հեղափոխություն նշանակում է առաջին հերթին այն իրավիճակի փոփոխություն, որը թույլ է տալիս նոր գաղափարների ի հայտ գալը: Մեզ մոտ այնքան է կարծրացած այս ամենը, որ մինչև սա չկարողանանք հարթել, որևէ նոր ուժ չի ծնվի: Փիլիսոփայորեն հիմա նոր ուժի գաղափարախոսությունը փոփոխությունների ձևի մեջ է։ Բայց հիմա հարթ փոփոխություններով նոր ուժ չես ստեղծի։ Ի՞նչ նոր ուժ, եթե ընդդիմության ներկայացուցիչներին սև ցուցակով տարիներ շարունակ չեն թողնում երևալ, եթե նոմենկլատուրային ընդդիմություն չես նշանակված, և Սերժ Սարգսյանի փեսան էլ նստած չի, չի գրում՝ ում թույլ տա, ում՝ ոչ։ Բայց, անկախ ամեն ինչից, նոր ուժի, հասարակության մեջ ռեալ փոփոխություններ կատարող ուժի կարիք , այո՛, այսօր կա։
Ա. Բ.- 95 թվականից սկսած՝ ժողովրդի մեջ պարբերաբար փոխելով առաջնորդներին՝ ընդդիմություն է առաջանում, որը փորձում է իշխանափոխություն իրականացնել լավ Հայաստանի տեսլականով։ Ես իմ համար մի բան եմ հասկացել՝ բոլոր հեղափոխությունները Հայաստանում իշխանափոխությունն են դնում համար մեկ խնդիրը, սակայն արդյունքում ամրապնդում են այդ իշխանությունը։ Եթե փոփոխվում էլ է իշխանությունը, ինչպես 98-ին, ապա միայն նույն համակարգն ամրապնդելու, նույն քաղաքականությունը մի քիչ այլ երանգներով իրականացնելու նպատակով, ուրիշ ոչինչ։ Նոր ուժ ասելով պետք է հասկանալ ոչ թե նոր մարդկանց, և թե ի վիճակի՞ են նրանք այդ փոփոխությունն իրականացնել, այլ այն՝ անհրաժե՞շտ է Հայաստանում փոխել իրավիճակը, թե՞ ոչ։ Բոլորն ասում են՝ անհրաժեշտ է։ Անհրաժեշտ է ի՞նչը փոխել։ Լևոն Տեր-Պետրոսյանը երբ եկավ ու իշխանափոխության հայտ ներկայացրեց, մի հստակ կետ կար՝ այս Սահմանադրությամբ և համակարգով մենք ավելի ազնիվ կկառավարենք։ Դա իմ համար նոր ուժ չէ, այլ առանց երաշխիքների ուժ է, որովհետև ի սկզբանե հայտարարված էր, որ մենք գալու ենք և այս Սահմանադրությամբ ավելի ազնիվ կառավարենք։ Եթե որևէ մեկն ասում է, թե ինքը կգա ու այս Սահմանադրությամբ ավելի լավ կկառավարի, նշանակում է, որ նա նախապես դնում է նույնը շարունակելու հիմքերը։ Մաթեմատիկական լեզվով ասած՝ սա ինձ համար աքսիոմա է։ Այնինչ՝ ճանապարհային քարտեզի նման թղթի վրա պետք է ժամկետներ, քայլեր գրվեն։ Իշխանությունը փոխեցինք, հաջորդն ի՞նչ հրամանագրեր ենք տալիս, ի՞նչ ենք անում, ինչպե՞ս ենք անում, ո՞ւր ենք գնում, որ ժողովուրդը և իշխանության մեջ դժգոհներն ու շարքային քաղաքացին տեսնեն, որ սա ոչ թե անձերի փոփոխություն է, (որից կօգտվեն ոմանք, իսկ իրականում համակարգը կմնա նույնը), այլ իսկապես վերաբերում է բոլորին։ Համակարգային այս փոփոխության պահանջը ես ո՛չ 1996-ին եմ տեսել Վազգեն Մանուկյանի մոտ, ո՛չ, առավել ևս, 1998-ին, 2003–ին, ո՛չ էլ 2008–ին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մոտ։ Հիմա կառաջանա՞ նոր շարժում, որը բոլոր մտածող մարդկանց ցույց կտա այդ փոփոխության իր ռեալ երաշխիքները, ուրեմն կունենա շանս։ Չի կարելի առաջնորդվել հետևյալ սխալ մոտեցմամբ, որ իշխանությունը փոխենք, հետո կտեսնենք։ Ինչպես, օրինակ, մեզ շատ հայտնի, իմ կողմից հարգված Ժիրայր Սեֆիլյանն էր ասում, թե եկեք իշխանությունը փոխենք, Լևոնը գա իշխանության, հետո մենք Լևոնից կազատվենք։ Ինձ համար դա ընդունելի մոտեցում չէ։
-Ի՞նչ եք կարծում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին (իսկ ամեն ինչ կարծես հերթական ընտրությունների է տանում) արդյոք կհաջողվի՞ ամրագրել ձեր նշած փոփոխությունների սկիզբը։ Պարզ ասած՝ իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ։
Ա.Կ.- Բայց ինչո՞ւ են հերթական լինելու։
-Կարծում եք՝ արտահե՞րթ կլինեն։
Ա.Կ.- Արտահերթ ընտրությունների բոլոր նախադրյալներն առկա են, այլ հարց է, որ այսօր իշխանությունը փորձում է տարբեր մեթոդներով դա հետ գցել և չկատարել։ Այսինքն, մեզ հասու ինֆորմացիան, որը միշտ բավական ճշգրտված է լինում, թույլ է տալիս կարծել, որ հենց դրա խնդիրն է հիմա փորձում լուծել իշխանությունը ներքին խժդժությունից խուսափելու համար։ Նախ արձագանքեմ պարոն Բաղդասարյանի քիչ առաջ ասված մտքին։ Կարծում եմ՝ այդպիսի մի կուռ տեսություն, որը պարոն Բաղդասարյանն ասում է, այսօր Հայաստանում որևէ լուրջ առաջնորդ չի առաջարկի։ Ինչ-որ սաղմեր կառաջարկվեն, բայց բոլոր գործողությունների ծրագիրը որևէ մեկը չի առաջարկի։ Ինչո՞ւ։ Առաջին՝ որովհետև այդ փոփոխությունները շատ ցավոտ են...
Ա.Բ.- Սահմանադրությունը փոխելը ցավո՞տ կլինի։
Ա.Կ.- Սահմանադրությունով բան չի լինի։ Շատ ռեալ խնդիրներ կան։ Հայաստանում, վերջիվերջո, ամեն ինչ գալու է, կանգնելու է սեփականության հարցը։ Կա՞ արդյոք այսօր այնպիսի մի իրավիճակ, 1917թ. իրավիճա՞կն է արդյոք այսօր այս տարածաշրջանում, որ կարելի է խոսել ազգայնացման մասին։
Ա.Բ.- Չէ՛, ազգայնացման խնդիր ես չեմ դրել ու չեմ էլ պատկերացնում։
Ա.Կ.- Դուք չէ, ես Ձեր մասին չեմ ասում։ Ես օրինակի համար եմ ասում։ Այսօր Հայաստանում նոր ուժ կլինի այն գործիչը կամ այն քաղաքական հոսանքը, որը դուրս կգա ու կասի՝ ա՛յ սա, սա, սա, սա իշխանության գալուց հետո պետք է ազգայնացնենք։ Ու դա կասի բացահայտ։ Բոլորը խոսում են դրա մասին, բայց որպես քաղաքական պլատֆորմ չեն ներկայացնում։ Կարող եք համաձայնվել դրա հետ, կարող եք չհամաձայնվել, կարելի է դա ընկալել կամ չընկալել, բայց, վերջիվերջո, Հայաստանի խնդիրները շատ հստակ հասնում են ներքին տնտեսական հնարավորություններին։ Հայաստանը խնդիրներ ունի հիմա։ Կարելի է, այսպես ասած, գեոքաղաքական ինչ-որ վեկտորներից հրաժարվել, մինչև վերջ մարիոնետկա չդառնալ, այլ փորձել հարց լուծել։ Բայց շատ լավ խոսք կա՝ а где деньги?։ Ասում է՝ փողը որտե՞ղ է, չէ՞ որ, վերջիվերջո, ամեն ինչ պետք է փորձել պահել, առաջ շարժել և այլն. պրագմատիկ հասարակության մեջ ենք ապրում։ 21-րդ դարի պարագայում, եթե դու չգիտես փողի աղբյուրները, շուկաները, ուրեմն գրեթե 50%-ով քո պետական կառավարման համակարգից ոչինչ չգիտես։
-Վերադառնանք մեր հարցին։ Ընտրություններին ո՞ր ձևաչափով եք մասնակցելու, և իշխանափոխությունը հնարավոր լինելո՞ւ է։
Ա.Կ.- Իմ կանխատեսմամբ՝ այո՛, իշխանափոխությունը ռեալ է։
-Խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական ընտրությունների միջոցով։
Ա.Կ.- Շատ բան կախված կլինի՝ գեոքաղաքական ազդեցություններն ինչքան կուժեղանան, դրանից էլ կախված կլինի՝ պառլամենտականո՞վ, նախագահականո՞վ, թե՞ մինչ այդ։
Ա.Բ.- Համարում եք, որ որևէ ընտրության գործընթացով Հայաստանում կարո՞ղ է հեղափոխություն լինել։
Ա.Կ.- Միանշանակ. ես համոզված եմ դրանում։ Ճիշտն ասած՝ նախորդ տարիների ընտրությունների և 2010-ի միջև շատ մեծ տարբերություն կա։ Շատ քիչ մարդիկ են մինչև այսօր հասկացել (միգուցե և հասկացել են շատերը, բայց ոչ ոք չի ուզեցել դա ընդունել), որ Հայաստանի իշխանությունը համաշխարհային բուրգի մաս է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ելցինյան «սեմյա»-ի անդամ։ Ոչ ոք չգիտի, որ Ելցինն իր իշխանությունը փոխանցելուց մարդկանց անուններ էր գրել և Քոչարյանն այդ ցուցակում 18-րդն էր։ Այսինքն Քոչարյանը ելցինյան թիմի անդամ էր։
-Ի՞նչ ցուցակի մասին է խոսքը։ Ի՞նչ համաշխարհային բուրգ...
Ա.Կ.- Երբ փոխանցում էին ելցինյան «սեմյա»-ն, այսինքն՝ Ելցինն ու Պուտինը պայմանավորվում էին իրար հետ, այդ ցուցակում կային օլիգարխներ, քաղաքական գործիչներ և այլն, և փոխանցում էին մեկից մյուսին՝ որոնց պետք է պահել, որոնց պետք է ձեռք չտալ և այլն։ Սրա մասին է խոսքը։
Այսինքն, երբ ավելի լուրջ վերլուծական խորությամբ նայես, այսօր այդ համաշխարհային բուրգն այդքան էլ միատարր չէ։ Երկրորդ՝ օրակարգը շատ խիստ փոխվել է համաշխարհային ճգնաժամի հետ կապված։
–Լավ։ Իշխանափոխությունն ի՞նչ կերպ եք տեսնում։
Ա.Բ.- Իմ կողմից ճշգրտեմ հարցը։ Հեղափոխությո՞ւն կլինի, թե՞ հեղաշրջում։
Ա.Կ.- Հեղափոխություն։ Հայաստանում հեղաշրջումն անհնար է։ Հեղաշրջում անողը պետք է լինի նախկին իշխանությունը, որովհետև միայն նա ունի հեղաշրջման ուժ...
Ա.Բ.- 98-ի կրկնությունն անհնա՞ր է։
Ա.Կ.- Իհա՛րկե անհնար է։ Անհնար է, որովհետև Ռոբերտ Քոչարյանի առաքելությունը դա չի. նրան ոչ ոք հեղաշրջման հրահանգ, եթե դրսի հետ ենք կապում, չի տվել։ Կա այլ հրահանգ, որը հետևյալն է՝ Սերժ Սարգսյանը չպետք է կարողանա գծված գծից շատ դուրս ընկնել։ Հենց մի քիչ դուրս է ընկնում, միշտ մի բան անում են, որ հետ բերեն։
-Ռուսնե՞րը։
Ա.Կ.- Դա միայն ռուսները չեն կարող անել։ Դրանք համաշխարհային մարմիններ են, որոնց մեջ ամեն մարդ մի փայ ունի։ Ոչ մի բանի հետ չկապեմ, ուղղակի ասեմ, որ ինչքան հիշում եմ, 2003թ. օգոստոսին Հայաստանի բարձրագույն մասսոնական օթյակը ստեղծվում է 3 օթյակներից՝ ռուսական, ֆրանսիական և Վաշինգտոնի օթյակի կողմից։ Եթե դուք տեսնում եք, շատ հետաքրքիր է՝ ՄԽ համանախագահող պետությունները նույն կերպ են ներկայացված, եթե խոսենք «կոնսպերալագիչսկի»։ Հիմա երբ այս կամ այն գիծը շեղվում է՝ անմիջապես սիստեմներ են աշխատում։ Եթե դրա ռուսակա՞ն մասն է այսօր փորձում ինչ-որ բան հետ վերցնել, «վերխ» վերցնել, փորձում է Ռոբերտ Քոչարյանին «միացնել»։ Ամերիկյա՞ն մասն է փորձում, «միացնում» է Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները։ Ֆրանսիակա՞ն մասն է, միգուցե մեկ ուրիշի... չգիտեմ ում։
-Ձեր ասած մոդելի մեջ Սերժ Սարգսյանը մնաց օդում (բոլորս միասին ծիծաղում ենք–Վ.Մ.)։
Ա.Կ.- (Ծիծաղելով) Որովհետև Սերժ Սարգսյանը ոչ մի տեղ չի եղել։ Եթե մարդը հստակ մի տեղ լիներ, ոչ մի անգամ այդ կոմիսարների կարիքը չէր լինի։
Ա.Բ.- Այդ տեսությունները հասկացանք, բա մե՞նք որտեղ ենք, մեր դերը ո՞րն է։
Ա.Կ.- Դուք շատ լավ հարց եք տալիս։ Աշխարհում կան դեմոկրատներ, տրադիցիոնալիստներ, հեղափոխականներ, որոնք համաշխարհային ուժ են համարվում, և կա, այսպես կոչված, «սեռի բալշինստվո», որի համար այս երեքը պայքարում են։ Եթե հավաքված մարդիկ փոփոխությունից են խոսում, նրանք հեղափոխականների շարքի մեջ են։
-Պարո՛ն Բաղդասարյան, Դուք ո՞նց եք տեսնում առաջիկա ընտրությունները՝ դրանք կլինեն հերթակա՞ն, թե՞ արտահերթ, և կոնկրետ Ձեր մասնակցությունը տեսնո՞ւմ եք առաջիկա գործընթացներում, թե՞ շարունակելու եք պասիվ մնալ։
Ա.Բ.- Հայաստանում ընտրական համակարգը երբևէ չի աշխատել և չի աշխատելու։ 1990-ին աշխատել է հեղափոխական ընտրությունների մեխանիզմ, ուղղակի քանդվող իմպերիա էր, չկարողացավ պահել իր համակարգը։ Շանս առաջացավ Հայաստան պետություն ստեղծել, բայց հետո պարզվեց, որ մենք այդ գաղափարները չունենք մեր սեփական խաղացող երկիրը ստեղծելու։ Դարձանք, ինչպես Դուք ասացիք, մեկը ելցինյան ընտանիքի անդամ, մյուսը՝ չգիտեմ՝ որ ընտանիքի, բայց դա չէ կարևոր։ Ինձ համար կարևորն այն է, որ մինչև ընտրությունները ունենանք մի վիճակ, երբ բուն ընտրությունները արդեն ֆիքսում են այդ վիճակը, այլ ոչ թե ընտրություններն են վիկճակ ստաղծում։
Ի դեպ, նկատեմ, որ խորհրդարանական ընտրությունների վրա հույս դնելը ես բացարձակ միամտություն եմ համարում։ Խորհրդարանական որևէ ընտրությունից հետո ժողովրդի միավորում տեղի չի ունենում։
-Եթե Դուք 1988-ի գործընթացն եք հիշեցնում, երբ դե ֆակտո իշխանափոխությունն արդեն կատարվել էր, ապա նկատենք, որ սկզբում եղավ Գերագույն խորհրդի ընտրությունը, հետո նոր նախագահականինը։ Ինչու՞ եք թերագնահատում խորհրդարանական ընտրությունների դերը։
Ա.Բ.- 1988-ի մասին չեմ խոսում, այլ Հայաստանում եղած իրավիճակների։ 1988-ին նախագահական ընտրություն չկար։ Պառլամենտականը փաստացի հիմիկվա նախագահական ընտրություններին փոխարինեցին, որովհետև կար սևի և սպիտակի խնդիր։ 1988-1990թթ. կրկնություն խորհրդարանական մակարդակով Հայաստանում տիրող այս համակարգում այլևս չի լինի։ Այս վերջին խորհրդարանական ընտրությունները դա են ցույց տվել։ Ուրեմն խորհրդարանական ընտրությունները պետք է դարձնել միջոց, որը գլոբալ խնդիր պետք է լուծի՝ միավորում, երրորդ ուժ ձևավորելու խնդիր։ Ընտրություններից առաջ, ընտրությունների ընթացքում, ընտրություններից հետո հեղափոխության կուլմինացիան կարող են լինել միայն նախագահական ընտրությունները։
-Այսինքն, կարելի՞ է ասել, որ երկուսդ էլ գալիս եք այն եզրակացության, որ հեղափոխություն է պետք։
Ա.Բ.- Պետք է ֆիքսենք, որ Հայաստանում ընտրությունների միջոցով խաղաղ ճանապարհով այս համակարգը թույլ չի տա իշխանափոխություն։ Հեղափոխությունը պարտադիր պայման է։ Խնդիրը հեղափոխություն բառի մեջ չէ։ Մեկը մի անգամ ասում է հեղափոխություն, բոլորն ասում են, թե նա արյան կողմնակից է, ու չեն հասկանում, որ 1988-ին մաքուր, առանց արյան հեղափոխություն տեղի ունեցավ։ Բայց դա սկզբից եղավ մարդկանց գիտակցության մեջ., իսկ հետո ընտրությունները եկան ֆիքսեցին իրավիճակը։ Շեշտը պետք է դնել նախագահական ընտրությունների վրա։
-Այդ դեպքում նախագահականի ժամանակ ո՞ւմ եք տեսնում։ Եկեք անձերը դիտարկենք։
Ա.Բ.- Տեսնում եմ այն անձանց, ովքեր խմբով համախմբված կհամագործակցեն սկզբում ծրագրի շուրջ։ Ծրագիրը կդառնա բոլորի սեփականությունը, հետո կերևա։ Ի՞նչ եք կարծում՝ «Ղարաբաղ կոմիտեն» սկզբից ունե՞ր մի լիդեր, որին տեսնելով գնացին, թե՞ սկզբից ուներ գաղափարախոսություն, որից հետո ծնվեց լիդեր։ Սկզբից Վազգենն էր, հետո՝ Լևոնը, հետո՝ նորից Վազգենը, բայց դրանք ածանցյալներն են, ոչ թե հիմքը։
-Ո՞ւմ եք տեսնում ապագա նախագահի դերում։ Դուք առաջադրվելո՞ւ եք, պարո՛ն Կարապետյան։
Ա.Կ.-Միանշանակ առաջադրվելու եմ, եթե թույլ տան։ Իմիջիայոլոց ասեմ, որ հիմա էլ ես 2005-ից եմ ՀՀ-ում ապրում՝ ըստ ՀՀ իշխանությունների։ Ես ուղղակի հիմա դատական գործերի մեջ եմ, մինչև Եվրոդատարան եմ հասել։ Այդ հարցը դեռ չի լուծվել։ Եթե այսպես շարունակվի, ապա կարծում եմ, որ 2013-ին դուրս կգա, որ ես 2015-ից եմ ապրում ՀՀ-ում։ Սա արդեն զավեշտի է վերածվում։
Իսկ քաղաքական գործընթացների վերաբերյալ, անկեղծ ասած, մի քիչ այլ տեսակետներ ունեմ։ Ես կողմնակից եմ յուրաքանչյուր քաղաքական պահ օգտագործել Հայաստանում իրավիճակ փոխելու համար՝ լինի դա խորհրդարանական կամ նախագահական ընտրություն։
Ա.Բ.- Ես չեմ ասում՝ չօգտագործենք։ Ես ուղղակի ռեալ եմ գնահատում։ Ցանկություններն ու իրականությունը դնենք մի հարթության մեջ և ֆիքսենք երկու բան։ Խորհրդարանական ընտրություններն օգտագործելով՝ ՀՀ-ում հնարավո՞ր է իշխանափոխություն։ Ես ասում եմ՝ ո՛չ։ Ես Ձեզ հետ լրիվ համաձայն եմ, որ արտաքին ուժերի ազդեցությունը ՀՀ-ում կարող է բերել արտահերթ ընտրությունների։ Եթե նույնիսկ իշխանափոխություն լինի, դա ուղղակի անվանափոխություն կլինի։ Ինձ համար դա միարժեք է։ Նախագահական ընտրությունները կարող են դառնալ վերջնակետը, այսինքն՝ հաղթանակի ֆիքսում։ Բայց խորհրդարանական ընտրություններով իշխանափոխության գալն այսօր չի լինի։ Ֆիքսե՛ք այս զրույցը, և ժամանակը կգա, կտեսնեք։
Ա. Կ.- Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ իմ և Ձեր ասածների միջև հակասություն չկա։ Ես ասում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական պահ պետք է օգտագործել Հայաստանում իրավիճակ փոխելու համար։ Խորհրդարանական ընտրությունները կտա՞ն նման հնարավորություն՝ կփորձենք, չեն տա, ուրեմն նախագահականին կմոտենանք։ Այսինքն, չի կարող լինել Հայաստանում մի իրավիճակ, երբ միայն նախագահական ընտրությունների հետ կապես ամեն ինչ և առաջ շարժվես։ Իրենք էլ են դրա համար նախապատրաստվում։ ՀՀ-ում շատ հետաքրքիր բան կա. հիմա մարդիկ փողոցում մեզ մոտենում են և ասում՝ ապրե՛ք, չթողիք՝ ենթադրենք Սերժը Թուրքիայի մասով բան անի։ Հայաստանն այնպիսի երկիր է, որը փոքր հաջողություններ է սիրում, այն ռեալ երկիր է։ Ես դրա համար իզուր չբերեցի օթյակի խնդիրը։ Ես ասացի, որ սա սիստեմ է, որի դեմ պայքարը մի զարկով չի լուծվում։ Յուրաքանչյուր քաղաքական պահ պետք է օգտագործել՝ գրելով, բացատրելով, փողոցում գործողություններ կատարելով։
Իշխանափոխու- թյու՞ն, թե՞ համա- կարգափոխություն

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը