ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ՄԽ առաջարկներին այլընտրանքային ծրագրի առաջադրման մասին հռչակագիր
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև լիակատար հրադադարի ու ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից հետո, 16 տարիների ընթացքում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին չհաջողվեց քաղաքական համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, և այժմ, ԵԱՀԿ Մինսկի խումբը, հակամարտության Կողմերին առաջարկում է, որպես փոխզիջում, ճանաչել Լեռնային Ղարաբաղի Ժամանակավոր կարգավիճակը,
ելնելովայնբանից, որ Լեռնային Ղարաբաղի Ժամանակավոր կարգավիճակի ճանաչումը չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության օրինական շահերին և խոչընդոտում է նրա զարգացման' միջազգայնորեն ճանաչված իրավունքի իրականացմանը,
ելնելով նաև այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը կապված է իր պահանջի հետ' ԼՂՀ-ն ճանաչել նախկին Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքներում ԽՍՀՄ իրավահաջորդ, և այն կապված չէ 1991 թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից ընդունված Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին Սահմանադրական ակտի հիման վրա ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունից անջատման հետ,
ելնելովնաևայնբանից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը կապված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի պատասխանատվության հետ' իր ժողովրդի կազմի մեջ հետ ընդգրկել ադրբեջանական ազգային փոքրամասնությանը, այլև Ադրբեջանի և Հայաստանի պատասխանատվության հետ' իրենց ժողովուրդների կազմի մեջ հետ ընդգրկել հայկական և ադրբեջանական ազգային փոքրամասնություններին, որոնք բնակվում էին Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ներում' մինչև 1988 թ. հակամարտության սկիզբը,
ելնելովնաևայնբանից, որ ուժով զբաղեցված տարածքների ազատագրման հարցը վերաբերում է ոչ միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձևերում նշված Ադրբեջանի տարածքների ազատագրմանը, այլև' Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի այն տարածքների ազատագրմանը, որոնք զավթվել և ուժով զբաղեցվել են 1992 թ. Ադրբեջանի Հանրապետության կողմից,
նկատի ունենալով այն, որ հակամարտության շուտափույթ կարգավորումը համապատասխանում է ոչ միայն հակամարտության Կողմերի ազգաբնակչության կենսական շահերին, այլև' տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս գտնվող այլպետությունների շահերին,
ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի վերսկսման վտանգը շարունակում է պահպանվել, իսկ հակամարտության կարգավորման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունների կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ բացահայտ ճնշմամբ' միակողմանի զիջումների հասնելու նպատակով,
մատնացույց անելով այն, որ միջազգային իրավունքի նորմերի համաձայն, յուրաքանչյուր պետություն պարտավոր է ձեռնպահ մնալ միջազգային բաժանարար գծերը խախտելու նպատակով ( ինչպիսին է ժամանակավոր զինադադարի գիծը, որը հաստատված է միջազգային համաձայնագրով կամ համապատասխանում է դրան, որի մասնակիցն է տվյալ պետությունը) ուժի կիրառման սպառնալիքից կամ ուժի կիրառումից,
հիշեցնելով, որ միջազգային իրավունքի նորմերի պահանջների համաձայն, միջազգային պայմանագիրը առ ոչինչ է, եթե դրա կնքումըհանդիսանում է ուժի կիրառման սպառնալիքի արդյունք,
առաջնորդվելով նրանով, որ հակամարտության կողմերը և դրա կարգավորմանն առնչվող պետությունները պարտավոր են պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված միջազգային իրավունքի նորմերի պահանջները, ինչպես նաև այն նորմերի պահանջները, որոնք վերաբերում են կնքվող միջազգային պայմանագրերի օրինականությանը՝
գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է.
Առաջին՝ լիովին վերացնել պատերազմի վերսկսման վտանգը, ապահովել գոյություն ունեցող բաժանարար գծի միջազգային պաշտպանությունը և վերացնել Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև տարանցիկ բեռնափոխադրության արգելքները,
երկրորդ' Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև Ադրբեջանի ԽՍՀ տարածքում պետությունների իրավահաջորդության հետ կապված վեճի իրավական լուծման ճանապարհով,
երրորդ' հակամարտության կողմերի միջև բանակցությունների ճանապարհով կայացնել փոխընդունելի քաղաքական որոշում' հետևյալ
հարցերի վերաբերյալ.
- ազգային փոքրամասնությունների խախտված իրավունքների վերականգնում կամ փոխհատուցում,
- ռազմական ուժի ապօրինի կիրառման համար ռազմատուգանքների վճարում,
- միջազգային սահմանների հաստատում,
Ելնելով վերոնշյալից' գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Ծրագիրը պետք է ներառի հետևյալ հերթական քայլերը'
1. Ելնելով միջազգային իրավունքի նորմերի պահանջներից՝ պատերազմի վերսկսման վտանգի լիակատար վերացման համար Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պարտավոր են կնքել Համաձայնագիր' զինված հակամարտության դադարեցման մասին, որում պետք է լուծված լինեն հետևյալ հարցերը.
գոյություն ունեցող բաժանարար գծի ժամանակավոր կարգավիճակի ճանաչումը և դրա անձեռնմխելիության հաստատումը մինչև ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը,
զորքերի բաժանման դիրքերի և բուֆերային գոտու չափերի որոշումը,
սահմանագծի ինժեներական ապահովման համար ռազմա-տեխնիկական միջոցառումների համաձայնեցումը,
զորքերի դուրս բերման և բուֆերային գոտում միջազգային դիտորդների տեղակայման կարգի համաձայնեցումը,
2. Միջազգային իրավունքի նորմերի պահանջներից ելնելով' Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելու նպատակով' նրա վրա տնտեսական ճնշումների լիովին վերացման համար, Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան պարտավոր են կնքել Համաձայնագիր' բեռների տարանցելիության ազատության մասին, որում պետք է որոշված լինեն այդ պետությունների տարածքներով տարանցիկ փոխադրման միջանցքների գործարկման հարցերը:
3. Միջազգային իրավունքի նորմերի պահանջներից ելնելով' Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար ԵԱՀԿ-ն պարտավոր է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահանջը' ճանաչել իրեն նախկին Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ԽՍՀՄ օրինական իրավահաջորդ կամ' Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ԽՍՀՄ փլուզման պահին նրա սահմանների հարցերի որոշումը հանձնել ՄԱԿ Միջազգային դատարան, որը կորոշի.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական կարգավիճակը և նրա սահմանները ԽՍՀՄ փլուզման պահին ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան,
- կկոնկրետացնի միջազգային իրավունքի սուբյեկտի ստանդարտները, որոնց պետք է համապատասխանի ԼՂՀ-ն' իր անկախության ճանաչման համար,
4. Միջազգային իրավունքի նորմերի պահանջներից ելնելով' ազգային փոքրամասնությունների խախտված իրավունքների վերականգնման կամ փոխհատուցման, ինչպես նաև ռազմական ուժի ապօրինի կիրառման համար հակամարտության կողմերի միջազգային-իրավական պատասխանատվության չափը որոշելու նպատակով, նրանք պարտավոր են տալ իրենց համաձայնությունը' կազմելու միջազգային հանձնաժողով, որը կսահմանի.
- հողերի և այլ ռեսուրսների փոխհատուցման չափը, որոնք պետք է տրամադրեն Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հայկական և ադրբեջանական ազգային փոքրամասնություններին, որոնք մինչև հակամարտության սկիզբն ապրում էին իրենց տարածքներում,
- ռազմատուգանքի չափը' զինուժի ապօրինի կիրառման համար,
5.Այն բանից հետո, երբ լիովին վերացված կլինի պատերազմի վերսկսման վտանգը, կբացառվի տնտեսական ճնշումների ազդեցությունը, կորոշվի Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը և նրա սահմանները ԽՍՀՄ փլուզման պահին, կսահմանվեն հակամարտության կողմերի պատասխանատվության չափերը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ինչպես նաև' ռազմական ուժի ապօրինի կիրառման համար, Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կարող են հասնել հակամարտության լիակատար կարգավորմանը' քաղաքական որոշման հանգելու ճանապարհով, հետևյալ հարցերի շուրջ համաձայնության գալու հիմնավորմամբ.
- ազգային փոքրամասնությունների խախտված իրավունքների լրիվ վերականգնում կամ փոխհատուցում,
- միջազգային իրավունքով որոշված սահմանների վերականգնում կամ նոր միջազգային սահմանների հաստատում,
- բռնազավթված կամ ուժով զբաղեցված տարածքների ազատագրման կարգի սահմանում,
առաջնորդվելով այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է հակամարտության Կողմ և իրավասու է մյուս Կողմերի առջև առաջադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սեփական Ծրագիրը՝
կոչ ենք անում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական ու հասարակական ուժերին աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Ծրագրին' իբրև այլընտրանք' ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկություններին,
առաջարկում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին ուսումնասիրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Ծրագիրը ԵԱՀԿ Մինսկի խմբին ներկայացնելու հարցը:
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ՄԽ առաջարկներին այլընտրանքային ծրագրի առաջադրման մասին հռչակագիր
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև լիակատար հրադադարի ու ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից հետո, 16 տարիների ընթացքում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին չհաջողվեց քաղաքական համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, և այժմ, ԵԱՀԿ Մինսկի խումբը, հակամարտության Կողմերին առաջարկում է, որպես փոխզիջում, ճանաչել Լեռնային Ղարաբաղի Ժամանակավոր կարգավիճակը,
ելնելով այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի Ժամանակավոր կարգավիճակի ճանաչումը չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության օրինական շահերին և խոչընդոտում է նրա զարգացման' միջազգայնորեն ճանաչված իրավունքի իրականացմանը,
ելնելով նաև այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը կապված է իր պահանջի հետ' ԼՂՀ-ն ճանաչել նախկին Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքներում ԽՍՀՄ իրավահաջորդ, և այն կապված չէ 1991 թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից ընդունված Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին Սահմանադրական ակտի հիման վրա ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունից անջատման հետ,
ելնելով նաև այն բանից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը կապված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի պատասխանատվության հետ' իր ժողովրդի կազմի մեջ հետ ընդգրկել ադրբեջանական ազգային փոքրամասնությանը, այլև Ադրբեջանի և Հայաստանի պատասխանատվության հետ' իրենց ժողովուրդների կազմի մեջ հետ ընդգրկել հայկական և ադրբեջանական ազգային փոքրամասնություններին, որոնք բնակվում էին Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ներում' մինչև 1988 թ. հակամարտության սկիզբը,
ելնելով նաև այն բանից, որ ուժով զբաղեցված տարածքների ազատագրման հարցը վերաբերում է ոչ միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձևերում նշված Ադրբեջանի տարածքների ազատագրմանը, այլև' Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի այն տարածքների ազատագրմանը, որոնք զավթվել և ուժով զբաղեցվել են 1992 թ. Ադրբեջանի Հանրապետության կողմից,
նկատի ունենալով այն, որ հակամարտության շուտափույթ կարգավորումը համապատասխանում է ոչ միայն հակամարտության Կողմերի ազգաբնակչության կենսական շահերին, այլև' տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս գտնվող այլ պետությունների շահերին,
ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի վերսկսման վտանգը շարունակում է պահպանվել, իսկ հակամարտության կարգավորման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունների կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ բացահայտ ճնշմամբ' միակողմանի զիջումների հասնելու նպատակով,
մատնացույց անելով այն, որ միջազգային իրավունքի նորմերի համաձայն, յուրաքանչյուր պետություն պարտավոր է ձեռնպահ մնալ միջազգային բաժանարար գծերը խախտելու նպատակով ( ինչպիսին է ժամանակավոր զինադադարի գիծը, որը հաստատված է միջազգային համաձայնագրով կամ համապատասխանում է դրան, որի մասնակիցն է տվյալ պետությունը) ուժի կիրառման սպառնալիքից կամ ուժի կիրառումից,
հիշեցնելով, որ միջազգային իրավունքի նորմերի պահանջների համաձայն, միջազգային պայմանագիրը առ ոչինչ է, եթե դրա կնքումը հանդիսանում է ուժի կիրառման սպառնալիքի արդյունք,
առաջնորդվելով նրանով, որ հակամարտության կողմերը և դրա կարգավորմանն առնչվող պետությունները պարտավոր են պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված միջազգային իրավունքի նորմերի պահանջները, ինչպես նաև այն նորմերի պահանջները, որոնք վերաբերում են կնքվող միջազգային պայմանագրերի օրինականությանը՝
գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է.
Առաջին՝ լիովին վերացնել պատերազմի վերսկսման վտանգը, ապահովել գոյություն ունեցող բաժանարար գծի միջազգային պաշտպանությունը և վերացնել Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև տարանցիկ բեռնափոխադրության արգելքները,
երկրորդ' Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև Ադրբեջանի ԽՍՀ տարածքում պետությունների իրավահաջորդության հետ կապված վեճի իրավական լուծման ճանապարհով,
երրորդ' հակամարտության կողմերի միջև բանակցությունների ճանապարհով կայացնել փոխընդունելի քաղաքական որոշում' հետևյալ
հարցերի վերաբերյալ.
- ազգային փոքրամասնությունների խախտված իրավունքների վերականգնում կամ փոխհատուցում,
- ռազմական ուժի ապօրինի կիրառման համար ռազմատուգանքների վճարում,
- միջազգային սահմանների հաստատում,
Ելնելով վերոնշյալից' գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Ծրագիրը պետք է ներառի հետևյալ հերթական քայլերը'
1. Ելնելով միջազգային իրավունքի նորմերի պահանջներից՝ պատերազմի վերսկսման վտանգի լիակատար վերացման համար Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պարտավոր են կնքել Համաձայնագիր' զինված հակամարտության դադարեցման մասին, որում պետք է լուծված լինեն հետևյալ հարցերը.
2. Միջազգային իրավունքի նորմերի պահանջներից ելնելով' Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելու նպատակով' նրա վրա տնտեսական ճնշումների լիովին վերացման համար, Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան պարտավոր են կնքել Համաձայնագիր' բեռների տարանցելիության ազատության մասին, որում պետք է որոշված լինեն այդ պետությունների տարածքներով տարանցիկ փոխադրման միջանցքների գործարկման հարցերը:
3. Միջազգային իրավունքի նորմերի պահանջներից ելնելով' Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար ԵԱՀԿ-ն պարտավոր է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահանջը' ճանաչել իրեն նախկին Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ԽՍՀՄ օրինական իրավահաջորդ կամ' Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ԽՍՀՄ փլուզման պահին նրա սահմանների հարցերի որոշումը հանձնել ՄԱԿ Միջազգային դատարան, որը կորոշի.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական կարգավիճակը և նրա սահմանները ԽՍՀՄ փլուզման պահին ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան,
- կկոնկրետացնի միջազգային իրավունքի սուբյեկտի ստանդարտները, որոնց պետք է համապատասխանի ԼՂՀ-ն' իր անկախության ճանաչման համար,
4. Միջազգային իրավունքի նորմերի պահանջներից ելնելով' ազգային փոքրամասնությունների խախտված իրավունքների վերականգնման կամ փոխհատուցման, ինչպես նաև ռազմական ուժի ապօրինի կիրառման համար հակամարտության կողմերի միջազգային-իրավական պատասխանատվության չափը որոշելու նպատակով, նրանք պարտավոր են տալ իրենց համաձայնությունը' կազմելու միջազգային հանձնաժողով, որը կսահմանի.
- հողերի և այլ ռեսուրսների փոխհատուցման չափը, որոնք պետք է տրամադրեն Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հայկական և ադրբեջանական ազգային փոքրամասնություններին, որոնք մինչև հակամարտության սկիզբն ապրում էին իրենց տարածքներում,
- ռազմատուգանքի չափը' զինուժի ապօրինի կիրառման համար,
5.Այն բանից հետո, երբ լիովին վերացված կլինի պատերազմի վերսկսման վտանգը, կբացառվի տնտեսական ճնշումների ազդեցությունը, կորոշվի Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը և նրա սահմանները ԽՍՀՄ փլուզման պահին, կսահմանվեն հակամարտության կողմերի պատասխանատվության չափերը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ինչպես նաև' ռազմական ուժի ապօրինի կիրառման համար, Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կարող են հասնել հակամարտության լիակատար կարգավորմանը' քաղաքական որոշման հանգելու ճանապարհով, հետևյալ հարցերի շուրջ համաձայնության գալու հիմնավորմամբ.
- ազգային փոքրամասնությունների խախտված իրավունքների լրիվ վերականգնում կամ փոխհատուցում,
- միջազգային իրավունքով որոշված սահմանների վերականգնում կամ նոր միջազգային սահմանների հաստատում,
- բռնազավթված կամ ուժով զբաղեցված տարածքների ազատագրման կարգի սահմանում,
առաջնորդվելով այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է հակամարտության Կողմ և իրավասու է մյուս Կողմերի առջև առաջադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սեփական Ծրագիրը՝
կոչ ենք անում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական ու հասարակական ուժերին աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Ծրագրին' իբրև այլընտրանք' ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկություններին,
առաջարկում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին ուսումնասիրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Ծրագիրը ԵԱՀԿ Մինսկի խմբին ներկայացնելու հարցը:
«ԽՍՀՄ-ին կողմ և դեմ կոմիտե»
Իրավապաշտպան հասարակական կազմակերպություն