Մեկնարկել է «Նրանք սպասում են մեզ...» կարգախոսով քարոզարշավը
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/ տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 1-ից մեկնարկել է «Նրանքսպասումենմեզ...» կարգախոսով քարոզարշավը:
Քարոզարշավի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել հանրակացարանաբնակ միայնակ ծերերի սոցիալական, առողջական և հոգեբանական խնդիրների վրա: Քարոզարշավը բաղկացած է երկու փուլից իրազեկում և դրամահավաք: Քարոզարշավի ընթացքում հավաքագրված միջոցները նախատեսվում է օգտագործել այս առավել կարիքավոր սոցիալական խմբի աջակցությանն ուղղված ծրագրերին:
Մարտ ամսվա ընթացքում ՀԿԽԸ «Նրանքսպասումենմեզ...» կարգախոսով քարոզարշավի շրջանակներում տեղի են ունեցել նշանակալից մի շարք իրադարձություններ, գրանցվել ձեռքբերումներ և կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ:
Քարոզարշավին միացել է «Զվարթնոց» Օդանավակայանը:
Երկու ՀԿԽԸ հանգանակության տուփեր են տեղադրվել «Զվարթնոց» Օդանավակայանի Ժամանման և Մեկնման սպասասրահներում: Բանակցություններ են տարվում նաև դյութի-ֆրի խանութներում նմանատիպ հանգանակության տուփեր տեղադրելու ուղղությամբ: Օդնավակայանում փակցվել են նաև քարոզարշավի պաստառները:
Ս.թ. մարտի 25-ին ՀԿԽԸ մի խումբ կամավորներ Երևանի մարդաշատ փողոցներում իրականցրել են սոցհարցում' հասարակության շրջանում խնդրի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը պարզելու նպատակով: Սոցհարցմանը զուգընթաց երիտասարդ կամավորները նաև տարածել են քարոզարշավի վերաբերյալ թռուցիկներ և այլ նյութեր: Սոցհարցմանը մասնակցել են 25 երիտասարդ կամավորներ, որոնք հարցման են ենթարկել մոտ 1500 քաղաքացու:
Քարոզարշավն ընդհանուր առմամբ լուսաբանվել է մոտ մեկ տասնյակ լրատվական միջոցների կողմից: Նկարահանվել է միայնակ ծերերի մասին պատմող տեսանյութ և հոդվածներ են տեղադրվել մի շարք հայտնի ինտերնետային կայքերում: Երիտասարդների շրջանակներում այս թեմայով ակտիվ քննարկումներ են ծավալվել սոցիալական կայքերում քարոզարշավի համար ստեղծված հատուկ էջերում. http://www.facebook.com/home.php?#!/group.php?gid=174283768669&ref=ts։
Մեկնարկել է «Նրանք սպասում են մեզ...» կարգախոսով քարոզարշավը
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/ տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 1-ից մեկնարկել է «Նրանք սպասում են մեզ...» կարգախոսով քարոզարշավը:
Քարոզարշավի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել հանրակացարանաբնակ միայնակ ծերերի սոցիալական, առողջական և հոգեբանական խնդիրների վրա: Քարոզարշավը բաղկացած է երկու փուլից իրազեկում և դրամահավաք: Քարոզարշավի ընթացքում հավաքագրված միջոցները նախատեսվում է օգտագործել այս առավել կարիքավոր սոցիալական խմբի աջակցությանն ուղղված ծրագրերին:
Մարտ ամսվա ընթացքում ՀԿԽԸ «Նրանք սպասում են մեզ...» կարգախոսով քարոզարշավի շրջանակներում տեղի են ունեցել նշանակալից մի շարք իրադարձություններ, գրանցվել ձեռքբերումներ և կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ: