ՀՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած ԺԱԿ կուսակցության ղեկավար Սպարտակ Մելիքյանի (կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, թե ինչի դիմաց և ինչ ձևով է նա հայտնվել ՀՀԿ-ի ցուցակի անցողիկ տեղում) և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի միջև առկա վեճը շատ ուշագրավ ենթատեքստ ունի, որը վերաբերում է ոչ միայն Մելիքյանին, այլև իշխանության ներսում տիրող մթնոլորտին։
Ինչպես հայտնի է, Մելիքյանը կաշառք ուզելու մեջ է մեղադրել վերահսկիչին, իսկ վերջինիս ղեկավարն էլ դատի է տվել պատգամավորին։ Հարցն այն չէ, թե արդյոք վերահսկողները խախտումներ հայտնաբերե՞լ են Ս. Մելիքյանին պատկանող «Անանիա Շիրակացի» մասնավոր բուհում, թե՞ ոչ։ Հայաստանի տնտեսական օրենսդրությունն ու չգրված խաղի կանոններն այնպիսին են, որ մասնավոր բիզնեսով զբաղվող ցանկացած մեկին կարելի է մեղադրել հանցագործության համար. մեզանում առկա հարաբերություններն են այդպիսին։ Այդ մասին շատ լավ գիտի իշխանությունը, և ըստ անհրաժեշտության՝ կիրառում է վարչական մահակը, եթե տվյալ սուբյեկտն ընդդիմանում է վարչակազմին կամ ոչ իշխանահաճո վարքագիծ դրսևորում։ Ելնելով այդ ամենից՝ զարմանալի է, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր գործիք Իշխան Զաքարյանին «քսի» տվել յուրային համարվող ԺԱԿ կուսակցության նախագահի վրա։ Ահա այստեղ բացահայտվում է ՀՀ նախագահի վարած քաղաքականության իրական պատկերը։
Բանն այն է, որ Ս. Սարգսյանի մտածողությամբ՝ միայն ինքը, կամ ավելի ճիշտ՝ իր նեղ շրջապատը պետք է լինի ՀՀ ֆինանսական հոսքերը վերահսկողը։ ՀՀԿ ղեկավարի համար, իր նեղ շրջապատից դուրս, չկան յուրայիններ և ոչ յուրայիններ՝ անկախ այն հանգամանքից նրանք կուսակիցնե՞ր են, կոալիցիոն գործընկերնե՞ր, նախագահական ընտրությունների ժամանակ Լևոնին աջակցած գործարարնե՞ր, թե՞ իշխանամետ կուսակցության ղեկավարներ։ Բոլորին էլ Սարգսյանը համարում է թիրախ, որոնցից պետք է խլել սեփականությունը կամ փայ մտնել ուրիշների բիզնեսի մեջ։ Այս ծրագիրն իրագործելու համար սարգսյանական թիմն ունի գործիքներ և լծակներ։ Գործիքակազմը վարչապետ «տիրացու» Տիգրան Սարգսյանն ու տխրահռչակ Իշխան Զաքարյանն են, որոնց օգտագործում են սեփականության վերաբաշխում անելու համար։
Իսկ թե ինչո՞ւ է Մելիքյանը «դռբի» տակ ընկել՝ շատ պարզ պատասխան ունի. այս պահին նա է համարվել թույլ օղակ, նրա վրա են հարձակվել։ Վաղը նույնը կարող է լինել մյուս «յուրայինների» մասով։ Սա շատ լավ հասկանում են ՀՀԿ-ի ցուցակի մյուս զոհերը և կոալիցիոն ոխերիմ գործընկերները, բայց առայժմ չեն կարողանում դիմադրել Ս. Սարգսյանին։ Պատահական չէ, որ Մելիքյանն ԱԺ-ում հայտարարել է. «Այն,ինչեսբարձրաձայնելեմ, խորհրդարանի 90% դրահետհամաձայնէ, բայցտարբերպայմաններիցելնելով՝չիբարձրաձայնում: Եսնորությունչեմհայտնաբերել, ընդամենըասելեմայն, ինչշուտվանիցկա»:
Իսկ բարձրաձայնել է Մելիքյանը վերահսկիչի կաշառք պահանջելու մասին։ Պարզ է, որ եթե վերահսկիչը, ինչպես Մելիքյանն է պնդում, $ 4000 կաշառք է պահանջում, ապա անհնար է, որ դա անի առանց վերևի «դաբրոյի»։ Ու քանի որ Ս. Մելիքյանը ՀՀԿ-ի ցուցակի անդամ է և չի կարողացել վերահսկիչից պրծնել, ապա ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն առնվազն չի խոչընդոտել, որպեսզի Իշխանը փորձի մտնել իշխանամետ պատգամավորի գրպանը։ Մելիքյանն էլ դա շատ լավ հասկացել է, ջղայնացել է ու խոսում է այդ մասին։ Երբ նա ասում է, թե խորհրդարանի 90%-ը համաձայն է իր հետ, բայց լռում է, փաստացի ստացվում է, որ Մելիքյանը անուղղակիորեն հայտարարում է, թե ԱԺ-ի 90%-ը գիտի, որ Սերժ Սարգսյանը սրա-նրա միջոցով հարձակվում է կամ պատրաստվում է հարձակվել իր նեղ շրջապատից դուրս գտնվողների բիզնեսի վրա՝ ստեղծելով «մեկ օլիգարխի տնտեսություն» և այդ ամենը քողածածկելով «պայքարում ենք կոռուպցիայի դեմ» լոզունգի տակ։ Բնականաբար, Մելիքյանը Սարգսյանի դեմ ուղիղ տեքստով մեղադրանք չի ներկայացնում։ Ավելին՝ նա բացառում է, որ Զաքարյանը Սարգսյանի գիտությամբ է փորձել մտնել իր գրպանը։ Բայց դե՝ ամեն ինչ դեռ առջևում է։
Մենք շուտով այսպիսի շատ այլ դեպքերի ականատես կլինենք ու կհամոզվենք, որ հարուստներն էլ են լաց լինում, մանավանդ եթե նրանց փորձում են լացացնել սեփականության վերաբաշխման մոլուցքով տառապողները։ Ելքը մեկն է՝ կա՛մ խոշոր բիզնեսը միահամուռ ուժերով համագործակցության եզր է գտնում հասարակության հետ՝ պարտավորվելով համատեղ իրականացրած իշխանափոխությունից հետո ամբողջությամբ տեղավորվել նորմալ օրենսդրության մեջ ու տարանջատվել քաղաքականությունից, կա՛մ Սարգսյանը նրանց առանձին-առանձին կուլակաթափ է անում և դառնում հայկական թուրքմենբաշի։
Կոռուպցիան, անշու՛շտ, պետք է հաղթահարել, բայց ոչ թե մեկ կոռուպցիոների համակարգ ստեղծելով, այլ բաց համակարգ կառուցելով՝ ինչը չի մտնում Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ։ Բնական է, որ ՀՀԿ «ճկուն» և «ֆուտբոլասեր» նախագահի ծրագրերը պետք է խափանել։ Դրա համար լայն կոնսոլիդացիա է հարկավոր։ Իսկ եթե ոմանք մտածում են, թե իրենց չի դիպչի իշխանության ագահությունը, ապա չարաչար սխալվում են։
Երբ Խաչատուր Սուքիասյանից էին խլում բիզնեսը՝ շատերը երևի չէին հասկանում, որ հերթը հասնելու է նաև «յուրայիններին»։ Հիմա արդեն կհասկանան։ Բոլշևիկյան մտածողությունը «յուրայիններ» չի ճանաչում։
ՀՀԿ-ի ցուցակով անցածներն էլ են լաց լինում
ՀՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած ԺԱԿ կուսակցության ղեկավար Սպարտակ Մելիքյանի (կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, թե ինչի դիմաց և ինչ ձևով է նա հայտնվել ՀՀԿ-ի ցուցակի անցողիկ տեղում) և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի միջև առկա վեճը շատ ուշագրավ ենթատեքստ ունի, որը վերաբերում է ոչ միայն Մելիքյանին, այլև իշխանության ներսում տիրող մթնոլորտին։
Ինչպես հայտնի է, Մելիքյանը կաշառք ուզելու մեջ է մեղադրել վերահսկիչին, իսկ վերջինիս ղեկավարն էլ դատի է տվել պատգամավորին։ Հարցն այն չէ, թե արդյոք վերահսկողները խախտումներ հայտնաբերե՞լ են Ս. Մելիքյանին պատկանող «Անանիա Շիրակացի» մասնավոր բուհում, թե՞ ոչ։ Հայաստանի տնտեսական օրենսդրությունն ու չգրված խաղի կանոններն այնպիսին են, որ մասնավոր բիզնեսով զբաղվող ցանկացած մեկին կարելի է մեղադրել հանցագործության համար. մեզանում առկա հարաբերություններն են այդպիսին։ Այդ մասին շատ լավ գիտի իշխանությունը, և ըստ անհրաժեշտության՝ կիրառում է վարչական մահակը, եթե տվյալ սուբյեկտն ընդդիմանում է վարչակազմին կամ ոչ իշխանահաճո վարքագիծ դրսևորում։ Ելնելով այդ ամենից՝ զարմանալի է, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր գործիք Իշխան Զաքարյանին «քսի» տվել յուրային համարվող ԺԱԿ կուսակցության նախագահի վրա։ Ահա այստեղ բացահայտվում է ՀՀ նախագահի վարած քաղաքականության իրական պատկերը։
Բանն այն է, որ Ս. Սարգսյանի մտածողությամբ՝ միայն ինքը, կամ ավելի ճիշտ՝ իր նեղ շրջապատը պետք է լինի ՀՀ ֆինանսական հոսքերը վերահսկողը։ ՀՀԿ ղեկավարի համար, իր նեղ շրջապատից դուրս, չկան յուրայիններ և ոչ յուրայիններ՝ անկախ այն հանգամանքից նրանք կուսակիցնե՞ր են, կոալիցիոն գործընկերնե՞ր, նախագահական ընտրությունների ժամանակ Լևոնին աջակցած գործարարնե՞ր, թե՞ իշխանամետ կուսակցության ղեկավարներ։ Բոլորին էլ Սարգսյանը համարում է թիրախ, որոնցից պետք է խլել սեփականությունը կամ փայ մտնել ուրիշների բիզնեսի մեջ։ Այս ծրագիրն իրագործելու համար սարգսյանական թիմն ունի գործիքներ և լծակներ։ Գործիքակազմը վարչապետ «տիրացու» Տիգրան Սարգսյանն ու տխրահռչակ Իշխան Զաքարյանն են, որոնց օգտագործում են սեփականության վերաբաշխում անելու համար։
Իսկ թե ինչո՞ւ է Մելիքյանը «դռբի» տակ ընկել՝ շատ պարզ պատասխան ունի. այս պահին նա է համարվել թույլ օղակ, նրա վրա են հարձակվել։ Վաղը նույնը կարող է լինել մյուս «յուրայինների» մասով։ Սա շատ լավ հասկանում են ՀՀԿ-ի ցուցակի մյուս զոհերը և կոալիցիոն ոխերիմ գործընկերները, բայց առայժմ չեն կարողանում դիմադրել Ս. Սարգսյանին։ Պատահական չէ, որ Մելիքյանն ԱԺ-ում հայտարարել է. «Այն, ինչ ես բարձրաձայնել եմ, խորհրդարանի 90% դրա հետ համաձայն է, բայց տարբեր պայմաններից ելնելով՝ չի բարձրաձայնում: Ես նորություն չեմ հայտնաբերել, ընդամենը ասել եմ այն, ինչ շուտվանից կա»:
Իսկ բարձրաձայնել է Մելիքյանը վերահսկիչի կաշառք պահանջելու մասին։ Պարզ է, որ եթե վերահսկիչը, ինչպես Մելիքյանն է պնդում, $ 4000 կաշառք է պահանջում, ապա անհնար է, որ դա անի առանց վերևի «դաբրոյի»։ Ու քանի որ Ս. Մելիքյանը ՀՀԿ-ի ցուցակի անդամ է և չի կարողացել վերահսկիչից պրծնել, ապա ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն առնվազն չի խոչընդոտել, որպեսզի Իշխանը փորձի մտնել իշխանամետ պատգամավորի գրպանը։ Մելիքյանն էլ դա շատ լավ հասկացել է, ջղայնացել է ու խոսում է այդ մասին։ Երբ նա ասում է, թե խորհրդարանի 90%-ը համաձայն է իր հետ, բայց լռում է, փաստացի ստացվում է, որ Մելիքյանը անուղղակիորեն հայտարարում է, թե ԱԺ-ի 90%-ը գիտի, որ Սերժ Սարգսյանը սրա-նրա միջոցով հարձակվում է կամ պատրաստվում է հարձակվել իր նեղ շրջապատից դուրս գտնվողների բիզնեսի վրա՝ ստեղծելով «մեկ օլիգարխի տնտեսություն» և այդ ամենը քողածածկելով «պայքարում ենք կոռուպցիայի դեմ» լոզունգի տակ։ Բնականաբար, Մելիքյանը Սարգսյանի դեմ ուղիղ տեքստով մեղադրանք չի ներկայացնում։ Ավելին՝ նա բացառում է, որ Զաքարյանը Սարգսյանի գիտությամբ է փորձել մտնել իր գրպանը։ Բայց դե՝ ամեն ինչ դեռ առջևում է։
Մենք շուտով այսպիսի շատ այլ դեպքերի ականատես կլինենք ու կհամոզվենք, որ հարուստներն էլ են լաց լինում, մանավանդ եթե նրանց փորձում են լացացնել սեփականության վերաբաշխման մոլուցքով տառապողները։ Ելքը մեկն է՝ կա՛մ խոշոր բիզնեսը միահամուռ ուժերով համագործակցության եզր է գտնում հասարակության հետ՝ պարտավորվելով համատեղ իրականացրած իշխանափոխությունից հետո ամբողջությամբ տեղավորվել նորմալ օրենսդրության մեջ ու տարանջատվել քաղաքականությունից, կա՛մ Սարգսյանը նրանց առանձին-առանձին կուլակաթափ է անում և դառնում հայկական թուրքմենբաշի։
Կոռուպցիան, անշու՛շտ, պետք է հաղթահարել, բայց ոչ թե մեկ կոռուպցիոների համակարգ ստեղծելով, այլ բաց համակարգ կառուցելով՝ ինչը չի մտնում Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ։ Բնական է, որ ՀՀԿ «ճկուն» և «ֆուտբոլասեր» նախագահի ծրագրերը պետք է խափանել։ Դրա համար լայն կոնսոլիդացիա է հարկավոր։ Իսկ եթե ոմանք մտածում են, թե իրենց չի դիպչի իշխանության ագահությունը, ապա չարաչար սխալվում են։
Երբ Խաչատուր Սուքիասյանից էին խլում բիզնեսը՝ շատերը երևի չէին հասկանում, որ հերթը հասնելու է նաև «յուրայիններին»։ Հիմա արդեն կհասկանան։ Բոլշևիկյան մտածողությունը «յուրայիններ» չի ճանաչում։
Կարեն Հակոբջանյան