2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածի հետ կապված կան բազմաթիվ հարցեր, բայց, մյուս կողմից էլ, գրեթե ամեն ինչ պարզ է:
Հարցերը կապված են իրավական գործընթացի հետ՝ ի՞նչ հանգամանքներում տեղի ունեցան սպանությունները, ովքե՞ր էին կրակողները, ինչո՞ւ մինչև հիմա որևէ քայլ չի արվել սպանության գործերը բացահայտելու ուղղությամբ:
Քաղաքական առումով ճիշտ հակառակ պատկերն է: Ամեն ինչ գրեթե պարզ է: Կար ընտրական գործընթաց, կար հանրության մի հատված, որը դժգոհ էր ընտրությունների արդյունքներից, կար ընդդիմություն, որը ցնցումների էր տանում հետընտրական զարգացումները, կար իշխանական բուրգ, որը, հակառակ ընդդիմության ջանքերին, չէր փլուզվում …
Ո՞վ էր մեղավոր, և ո՞ւմ էր դա ձեռնտու
«Մարտի 1»-ի հետ կապված դասական դարձած «ո՞վ էր մեղավոր, և ո՞ւմ էր դա ձեռնտու» հարցադրումը բազմաթիվ պատասխաններ ունի: Մեզ, սակայն, պետք է բուն պատճառները հետաքրքրեն:
Պատճառներն այդ խորքային են ու կապված լեգիտիմության ճգնաժամի հետ: Խոսքս սեփականության (լայն իմաստով) լեգիտիմության ճգնաժամի մասին է:
Սեփականության լեգիտիմության ճգնաժամնէ քաղաքական լեգիտիմության ճգնաժամը ծնող գլխավոր պատճառը: Սեփականության լեգիտիմության դեֆիցիտը բերեց ընտրական համակարգի այլասերման: Այլասերված ընտրական համակարգն էլ պարտության տարավ ՀՀ քաղաքացուն:
Ամեն ինչ սկսվեց 1995-ից ու շարունակվում է մինչև օրս: 2008-ի մարտի 1-ը, հետևաբար, չի կարելի առանձնացնել հետանկախական շրջանի նախագահական ու ԱԺ ընտրությունների շղթայից, չի կարելի նշանակել մեղավորներ և համարել, որ հարցը լուծված է:
Չլիներ 1995-ը և հատկապես 1996-ը, չէին լինի 1998-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը, 2003-ի համապետական ընտրությունների արդյունքները, 2007-ի խորհրդարանական մենաշնորհը, 2008-ի մարտի 1-ը, 2012-ի ԱԺ պատկերը, 2013-ի նախագահական «աղոթքը», 2017-ի դրժումը և 2018-ի մերժումը:
Հանցավորության կանխավարկածը և նշանակովի մեղավորները
Հայաստանի նորագույն պատմությունը դարձել է «Մարտի 1»-երի շղթա, որի արանքում է հայտնվել Հայաստանը: Այդ շղթայի տարբեր հատվածներում հերոսներն ու հակահերոսները պարբերաբար փոխվում են տեղերով: Գործում է «Ես իշխանություն եմ, ուրեմն հակառակ կողմն է մեղավոր» բանաձևը:
1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը չարիք էր հռչակված ընդդիմության ու հանրության մի մեծ մասի կողմից, և 1998-ին նա հեռացվեց: Վազգեն Սարգսյանն ընդամենը հանրային պահանջն էր բավարարում իրեն հասանելի մեթոդներով:
2008-ին Տեր-Պետրոսյանը տականք էր համարում նրանց, ովքեր չեն միանում հրապարակին:
Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո սկսվեց մեղավորների նշանակման գործընթացը: Սկզբում քավության նոխազ նշանակվեց Նիկոլ Փաշինյանը, իսկ մեղավոր՝ Սերժ Սարգսյանը: Հետո քարոզչագործիքներով մեղավոր նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը:
Հիմա ՀՀ 2–րդ նախագահին արդեն ոչ թե վիրտուալ, այլ իրական մեղավոր են նշանակել՝ զանգովի արդարադատության օգնությամբ:
Կարելի է չկասկածել, որ վաղը կարող է ամեն ինչ շրջվել 180 աստիճանով, ու Նիկոլ Փաշինյանը կարող է հայտնվել ազատության հակառակ կողմում:
Այս արատավոր շրջանն, այդպիսով, չի ավարտվի, իսկ Հայաստանը կշարունակի մնալ «Մարտի 1»-երի գերության մեջ:
Ինչո՞ւ «Մարտի 1»-եր և ոչ «Մարտի 1»
Հանրության մեջ կա տեսակետ, որ 2008-ի մարտի 1-ը պետք է տարանջատել ընտրական մյուս լարված շրջաններից, քանզի եղել է 10 զոհ:
Զոհերի հարցը, ի դեպ, դարձել է շահարկման առարկա, բայց ուզում եմ բոլորին զգուշացնել, որ դա կարող է բումերանգի էֆեկտով հարվածել շահարկողներին, քանզի շահարկումների ֆոնին կյանքի իրավունք է ստանում նաև «Եթե ընտրությունները կեղծվել են 1995-ից սկսած, ապա ինչո՞ւ միայն 2008-ին զոհեր եղան» հարցադրումը: Դրանից հետո կառաջանա մյուս հարցադրումը, ըստ որի՝ միգուցե պատճառն այն էր, որ 2008-ին փողոցը ցնցումների տանողը միտումնավո՞ր էր անցնում սահմանագիծը, քանզի լինելով նախկին իշխանություն՝ շատ լավ հասկանում էր, որ առանց ֆորսմաժորային զարգացումների՝ հնարավոր չէ արդյունքի հասնել:
Եթե զոհեր չեն եղել մյուս ընտրությունների ժամանակ, ապա դա չի նշանակում, որ դրանք չէին կարող լինել: Դա, ի վերջո, կախված էր ոչ միայն օրվա իշխանության, այլ նաև օրվա ընդդիմության վարքագծից:
Օրվա իշխանություններին երբևէ ձեռնտու չեն զոհերը: Նրանք ուզում են պահել իշխանությունը, բայց ոչ զոհերի գնով: Նախագահական ընտրություններից հետո հանրային ընդվզումներ եղել են 4 անգամ՝ 1996-ին, 2003-ին, 2008-ին և 2013-ին: Հանրային ընդվզում եղավ նաև 2018–ին՝ Սերժ Սարգսյանի վարչապետության հետ կապված։ Իշխանություններին, բոլոր դեպքերում էլ, զոհեր պետք չէին, բայց միայն 2008-ին զոհեր եղան:
Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանը (2018–ին) իշխանության հարցն արյան գնով չէին ուզում լուծել։ Իսկ 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ մթնոլորտն այնպես էր միտումնավոր շիկացվել ու այնպիսի բաժանարար գծեր էին անցկացվել հանրության տարբեր հատվածների միջև, որ բախումն ու արյունն անխուսափելի էր դարձել։ Մտածելու բան է:
Այնպես որ, խնդրին պետք է տարբեր պրիզմաներով նայել, բայց նայել ոչ թե վենդետտաներ իրականացնելու, այլ քաղաքական ճիշտ գնահատական տալու համար:
Ի՞նչ անել
Ինչպե՞ս դուրս գալ «Մարտի 1»-երի անեծքից ու գերությունից: Սա այն կարևոր հարցն է, որի պատասխանը մեր պետությունը և ՀՀ քաղաքացիները պետք է գտնեն, ու տան շատ ցավոտ, բայց կարևորագույն պատասխաններ:
Մենք պետք է կարողանանք գիծ քաշել: Պատմական գիծ:
Պետք է հրաժարվենք ընտրովիությունից, քաղաքական վենդետտաներից, կոնյունկտուրայից, պատմության հատվածական մեկնաբանությունից ու ժամանակակից պետություն կառուցենք:
Հետանկախական թերմիդորը պետք է վերջապես գա Հայաստան ու փակի հնի հետ հաշիվները՝ առաջ նայելով, այլ ոչ թե անցյալի գերին դառնալով:
«Մարտի 1»-երը ծանր բեռ են մեզ վրա, և այդ բեռը թոթափելու համար պետք են խելք, կամք, վճռականություն, ապագայի տեսլական և խորաթափանցություն:
Մեր երկիրը չի կարելի տեղավորել «Մարտի 1»-երի արանքում և խրախճանք կազմակերպել զոհերի նկարների ու պատմական պարտված էջերի շուրջ:
Հայաստանը դատապարտված է հաղթանակի, ու այդ հաղթանակը չի կարող կառուցվել պարտությունների ալգորիթմի վրա: Մեզ իրապես Նոր Հայաստան է պետք։
Ազատվել «Մարտի 1»-երի գերությունից
2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածի հետ կապված կան բազմաթիվ հարցեր, բայց, մյուս կողմից էլ, գրեթե ամեն ինչ պարզ է:
Հարցերը կապված են իրավական գործընթացի հետ՝ ի՞նչ հանգամանքներում տեղի ունեցան սպանությունները, ովքե՞ր էին կրակողները, ինչո՞ւ մինչև հիմա որևէ քայլ չի արվել սպանության գործերը բացահայտելու ուղղությամբ:
Քաղաքական առումով ճիշտ հակառակ պատկերն է: Ամեն ինչ գրեթե պարզ է: Կար ընտրական գործընթաց, կար հանրության մի հատված, որը դժգոհ էր ընտրությունների արդյունքներից, կար ընդդիմություն, որը ցնցումների էր տանում հետընտրական զարգացումները, կար իշխանական բուրգ, որը, հակառակ ընդդիմության ջանքերին, չէր փլուզվում …
Ո՞վ էր մեղավոր, և ո՞ւմ էր դա ձեռնտու
«Մարտի 1»-ի հետ կապված դասական դարձած «ո՞վ էր մեղավոր, և ո՞ւմ էր դա ձեռնտու» հարցադրումը բազմաթիվ պատասխաններ ունի: Մեզ, սակայն, պետք է բուն պատճառները հետաքրքրեն:
Պատճառներն այդ խորքային են ու կապված լեգիտիմության ճգնաժամի հետ: Խոսքս սեփականության (լայն իմաստով) լեգիտիմության ճգնաժամի մասին է:
Սեփականության լեգիտիմության ճգնաժամն է քաղաքական լեգիտիմության ճգնաժամը ծնող գլխավոր պատճառը: Սեփականության լեգիտիմության դեֆիցիտը բերեց ընտրական համակարգի այլասերման: Այլասերված ընտրական համակարգն էլ պարտության տարավ ՀՀ քաղաքացուն:
Ամեն ինչ սկսվեց 1995-ից ու շարունակվում է մինչև օրս: 2008-ի մարտի 1-ը, հետևաբար, չի կարելի առանձնացնել հետանկախական շրջանի նախագահական ու ԱԺ ընտրությունների շղթայից, չի կարելի նշանակել մեղավորներ և համարել, որ հարցը լուծված է:
Չլիներ 1995-ը և հատկապես 1996-ը, չէին լինի 1998-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը, 2003-ի համապետական ընտրությունների արդյունքները, 2007-ի խորհրդարանական մենաշնորհը, 2008-ի մարտի 1-ը, 2012-ի ԱԺ պատկերը, 2013-ի նախագահական «աղոթքը», 2017-ի դրժումը և 2018-ի մերժումը:
Հանցավորության կանխավարկածը և նշանակովի մեղավորները
Հայաստանի նորագույն պատմությունը դարձել է «Մարտի 1»-երի շղթա, որի արանքում է հայտնվել Հայաստանը: Այդ շղթայի տարբեր հատվածներում հերոսներն ու հակահերոսները պարբերաբար փոխվում են տեղերով: Գործում է «Ես իշխանություն եմ, ուրեմն հակառակ կողմն է մեղավոր» բանաձևը:
1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը չարիք էր հռչակված ընդդիմության ու հանրության մի մեծ մասի կողմից, և 1998-ին նա հեռացվեց: Վազգեն Սարգսյանն ընդամենը հանրային պահանջն էր բավարարում իրեն հասանելի մեթոդներով:
2008-ին Տեր-Պետրոսյանը տականք էր համարում նրանց, ովքեր չեն միանում հրապարակին:
Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո սկսվեց մեղավորների նշանակման գործընթացը: Սկզբում քավության նոխազ նշանակվեց Նիկոլ Փաշինյանը, իսկ մեղավոր՝ Սերժ Սարգսյանը: Հետո քարոզչագործիքներով մեղավոր նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը:
Հիմա ՀՀ 2–րդ նախագահին արդեն ոչ թե վիրտուալ, այլ իրական մեղավոր են նշանակել՝ զանգովի արդարադատության օգնությամբ:
Կարելի է չկասկածել, որ վաղը կարող է ամեն ինչ շրջվել 180 աստիճանով, ու Նիկոլ Փաշինյանը կարող է հայտնվել ազատության հակառակ կողմում:
Այս արատավոր շրջանն, այդպիսով, չի ավարտվի, իսկ Հայաստանը կշարունակի մնալ «Մարտի 1»-երի գերության մեջ:
Ինչո՞ւ «Մարտի 1»-եր և ոչ «Մարտի 1»
Հանրության մեջ կա տեսակետ, որ 2008-ի մարտի 1-ը պետք է տարանջատել ընտրական մյուս լարված շրջաններից, քանզի եղել է 10 զոհ:
Զոհերի հարցը, ի դեպ, դարձել է շահարկման առարկա, բայց ուզում եմ բոլորին զգուշացնել, որ դա կարող է բումերանգի էֆեկտով հարվածել շահարկողներին, քանզի շահարկումների ֆոնին կյանքի իրավունք է ստանում նաև «Եթե ընտրությունները կեղծվել են 1995-ից սկսած, ապա ինչո՞ւ միայն 2008-ին զոհեր եղան» հարցադրումը: Դրանից հետո կառաջանա մյուս հարցադրումը, ըստ որի՝ միգուցե պատճառն այն էր, որ 2008-ին փողոցը ցնցումների տանողը միտումնավո՞ր էր անցնում սահմանագիծը, քանզի լինելով նախկին իշխանություն՝ շատ լավ հասկանում էր, որ առանց ֆորսմաժորային զարգացումների՝ հնարավոր չէ արդյունքի հասնել:
Եթե զոհեր չեն եղել մյուս ընտրությունների ժամանակ, ապա դա չի նշանակում, որ դրանք չէին կարող լինել: Դա, ի վերջո, կախված էր ոչ միայն օրվա իշխանության, այլ նաև օրվա ընդդիմության վարքագծից:
Օրվա իշխանություններին երբևէ ձեռնտու չեն զոհերը: Նրանք ուզում են պահել իշխանությունը, բայց ոչ զոհերի գնով: Նախագահական ընտրություններից հետո հանրային ընդվզումներ եղել են 4 անգամ՝ 1996-ին, 2003-ին, 2008-ին և 2013-ին: Հանրային ընդվզում եղավ նաև 2018–ին՝ Սերժ Սարգսյանի վարչապետության հետ կապված։ Իշխանություններին, բոլոր դեպքերում էլ, զոհեր պետք չէին, բայց միայն 2008-ին զոհեր եղան:
Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանը (2018–ին) իշխանության հարցն արյան գնով չէին ուզում լուծել։ Իսկ 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ մթնոլորտն այնպես էր միտումնավոր շիկացվել ու այնպիսի բաժանարար գծեր էին անցկացվել հանրության տարբեր հատվածների միջև, որ բախումն ու արյունն անխուսափելի էր դարձել։ Մտածելու բան է:
Այնպես որ, խնդրին պետք է տարբեր պրիզմաներով նայել, բայց նայել ոչ թե վենդետտաներ իրականացնելու, այլ քաղաքական ճիշտ գնահատական տալու համար:
Ի՞նչ անել
Ինչպե՞ս դուրս գալ «Մարտի 1»-երի անեծքից ու գերությունից: Սա այն կարևոր հարցն է, որի պատասխանը մեր պետությունը և ՀՀ քաղաքացիները պետք է գտնեն, ու տան շատ ցավոտ, բայց կարևորագույն պատասխաններ:
Մենք պետք է կարողանանք գիծ քաշել: Պատմական գիծ:
Պետք է հրաժարվենք ընտրովիությունից, քաղաքական վենդետտաներից, կոնյունկտուրայից, պատմության հատվածական մեկնաբանությունից ու ժամանակակից պետություն կառուցենք:
Հետանկախական թերմիդորը պետք է վերջապես գա Հայաստան ու փակի հնի հետ հաշիվները՝ առաջ նայելով, այլ ոչ թե անցյալի գերին դառնալով:
«Մարտի 1»-երը ծանր բեռ են մեզ վրա, և այդ բեռը թոթափելու համար պետք են խելք, կամք, վճռականություն, ապագայի տեսլական և խորաթափանցություն:
Մեր երկիրը չի կարելի տեղավորել «Մարտի 1»-երի արանքում և խրախճանք կազմակերպել զոհերի նկարների ու պատմական պարտված էջերի շուրջ:
Հայաստանը դատապարտված է հաղթանակի, ու այդ հաղթանակը չի կարող կառուցվել պարտությունների ալգորիթմի վրա: Մեզ իրապես Նոր Հայաստան է պետք։
Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն
Աղբյուրը՝ politeconomy.org