Հայտնի հոգեբանական բանաձև կա, ըստ որի՝ ում մոտ ինչ ցավում է, նա դրանից էլ խոսում է։
ՔՊԿ–ի ժողովում Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ ինքը նախորդ իշխանություններին, այսինքն՝ Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին ծախված չի եղել։ Թե ինչու էր ծախվածության թեմային նա անդրադառնում, պետք է դիմել Զիգմունդ Ֆրեյդի օգնությանը։
Եթե Փաշինյանն իրոք ծախված չի եղել, ապա հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ էր ծախվածության մեջ մեղադրում իր երբեմնի գործընկեր, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին, ում նա ծախված լինելու ակնարկ էր անում՝ «Վատիկանի դրոշը» վկայակոչելով։
Եթե Մարուքյանը «Վատիկանի դրոշի», այսինքն՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տակ է (էր) գործում, ապա Նիկոլ Փաշինյանն առնվազն 2017–ից մինչև 2018–ի հայտի իրադարձությունները նույնպես գործել է «Վատիկանի դրոշի» տակ, քանզի դաշինք է կազմել Էդմոն Մարուքյանի հետ ու «Ելք»–ով մուտք արել ԱԺ։
Մարուքյանը հերքում է իր ծախվածությունը և մեղադրում նրանց, ովքեր իրեն ծախված են համարում։ Նիկոլն իր ՔՊԿ–ական վերջին ելույթով ակամայից ապացուցում էր, որ ճիշտ է եղել Մարուքյանը և սխալվել է ինքը, որ «Վատիկանի դրոշի» մասին է խոսել։
Թե իրականում ով է նախկին դաշնակիցներից ճիշտ, ավելի լավ իրենք կիմանան։
Պատկերացրեք՝ երկուսն էլ կարող են ճիշտ լինել։ Խնդիրը ժամանակահատվածի մեջ է, բայց միևնույն է Նիկոլն ամեն դեպքում է սխալ, քանզի չպետք է մտներ նման խոսակցությունների դաշտ։
Այն, որ Նիկոլ Փաշինյանը հաճախորդ էր, հայտնի էր դեռևս հեռավոր 2007 թվականից, երբ նա «Իմպիչմենտ» դաշինքով մասնակցում էր ԱԺ ընտրություններին՝ դրանից առաջ իշխանության որոշակի շրջանակների ջանքերով դառնալով լրատվական դաշտի օլիգարխներից։
2018–ին իր իսկ համար պատահականորեն ու անսպասելիորեն տեղի ունեցած իշխանափոխությունը Փաշինյանին, բնականաբար, հանել է հաճախորդի կարգավիճակից, ու հիմա նա լեկցիաներ է կարդում, թե ինչպես հասավ հաջողության։ Այդպես Քաջ Նազարն էլ կարող էր լեկցիա կարդալ այն մասին, թե ինչպես ծառից թռավ, հեծնեց առյուծին ու դարձավ թագավոր, բայց հո Նազարը լավ գիտեր, թե իրականությունը որն է։ Նիկոլն էլ գիտի, թե ինչն ինչոց է ու հիմա ուզում է գանդիաքենեդիոտ դերի մեջ մտնել, բայց հոգեբանական տվայտանքները նրան անընդհատ հետապնդում են, ու նա անընդհատ ուզում է ապացուցել, որ հաճախորդ չի եղել։ Ապացուցում է, որպեսզի խզի կապերն անցյալի հետ, բայց որքան շատ է ջանք գործադրում այդ ուղղությամբ, այնքան հակառակ արդյունքն է ստանում։
Էդմոնը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց

Հայկ Ուսունց