Հիմա կարծես մոդա է դառնում պատմության մեջ մտնելը։ Երեկվա երեխեքն իրենց արդեն պատմական դեմքեր են զգում՝ զուգարանային «լայվերի» ու իրենց գլխից մեծ երևույթների ներքո։
Ոմանք ուզում են պատմության մեջ մնալ, բայց վերջնարդյունքում կարող են հայտնվել պատմության աղբանոցում։ Կամ էլ՝ պատմական կառափնարանում։
Պատմության մեջ մտնելու ցանկությունը կարող է թերարժեքության բարդույթի հետևանք կամ էլ՝ մարտնչող տգիտության արդյունք լինել։
Պատմության մեջ մտնելու համար Հերոստրատն այրեց Արտեմիսի տաճարը։ Պատմության մեջ են կանացի շորերով Ռուսաստանից փախած վարչապետ Կերենսկին ու Վրաստանից փախնելուց առաջ իր փոխկապը կերած Սահակաշվիլին։
Դրական հերոսներ էլ, բնականաբար, կան պատմության մեջ։ Դրականն ու բացասականը մեկ օրվա գնահատականի հարց չեն։
Պատմության մեջ կարելի է մնալ «մինուս» և «պլյուս» նշանով։ Կարելի է անգամ կեղտոտ ոտքերով, անթրաշ դեմքով, Լֆիկի փողերով, կուլտուրական ներխուժելով, սելֆիի ձողիկով, «Չալո» շան ուղեկցությամբ, դատարկ գլխով, բանանով, ուղղաթիռով, ինքնաթիռով, հեծանվով, ուրիշի բռնած վերարկուով, ուրիշի պահած «զոնտիկով», «Իմ փայը» հիմնադրամով և «գըմփ–գըմփ–հո՛ւ»–ով մտնել։ Պատմությունն անծայրածիր տարածքներ ունի, բոլորին կարող է ընդունել։
Թե ով և ինչպես կհայտնվի հետագայում Հայաստանի պատմության մեջ, դեռ շատ վաղ է խոսելը։ Նրանք, ովքեր այսօր գլխապատառ նետվում են ասպարեզ՝ պատմության մեջ իրենց տեղն ամրագրելու համար, վաղը կարող է պատմության ծակերից դուրս պրծնելու համար 1000 թուման տան։ Ամենայն հավանականությամբ, այդպես էլ լինելու է. հերոսները դառնալու են հակահերոսներ, բոլորը ջնջելու են իրենց սելֆի արած նկարներն ու երդվելու են, որ Հանրապետության հրապարակի կողմերն իրենք երբեք չեն երևացել։ Ու պատմության համար բաց է մնալու այն հարցը, թե բա՝ էդ դեպքում ովքե՞ր էին 2018–ին հավաքված հրապարակում, եթե բոլորն ասում են, որ չեն եղել այնտեղ ու չեն մասնակցել ոչ մի բանի։
Մինչ ժամանակը կորոշի, թե այսօրվա ջահելներից ով և ինչ նշանով է մտնելու պատմության մեջ, արժե մի քանի պատմական սուբյեկտի մասին հիշել։
Պատմության մեջ է, օրինակ, Կալիգուլայի ձին, որը սենատոր էր նշանակվել։ Ի դեպ, մեր օրերում էլ, եթե որևէ ձիու անուն գրեին «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, ապա այդ ձին հպարտ քաղաքացիների քվեով կդառնար պատգամավոր ու, ամենայն հավանականությամբ, կմտներ պատմության մեջ «Նիկոլի ձի» կնիքով։ Բայց քանի որ նշյալ դաշինքի ցուցակում ձի չկար, ուստի խորհրդարան մտած 88 «նիկոլփաշինյանների»՝ պատմության մեջ հայտնվելու հավանականությունը փոքրանում է։
Պատմության մեջ են նաև սագերը, որոնք փրկեցին Հռոմը։ Մեր «սագերին», սակայն, դա չի սպառնում, քանզի Երևանը Հռոմից հին է, և բացի այդ՝ մերոնք ավելի շուտ ղազ են, քան սագ։
Պատմական սուբյեկտի կարգավիճակի կարող է ձգել «Չալո» շունը, որն անարդարության զոհ դարձավ։ Նա այն եզակի կենդանի արարածներից էր, որը Գյումրիից միացավ քայլարշավին, բայց հետագայում, ի տարբերություն մյուսների, ո՛չ պաշտոն ստացավ, ո՛չ պատգամավոր դարձավ, ոչ էլ այլ հնարավորություն ստացավ։ Նա շուն էր և շուն մնաց, իսկ ահա մյուսները շան օրի էին, բայց իշխանափոխությունից հետո շան հացն անգամ խլեցին ու հայտնվեցին «բուրժույսկի կայֆերի» մեջ։
Պատմությունը քմահաճ բան է։ Մեկ տեսար՝ բարձրացնում է, մեկ էլ տեսար՝ այնպես է շպրտում, որ հայտնվում ես երկրի հակառակ կողմում։
Ովքեր և ինչպես են մնացել ու մնալու պատմության մեջ

Հայկ Ուսունց