«Նիկոլ Փաշինյանն ավելի պակաս ունակ է ետ մղել Ռուսաստանին, քան իր նախորդը՝ Սերժ Սարգսյանը». Փոլ Ստրոնսկի. Eurasianet
«Ականազերծողների և բժիշկների ուղարկելով Սիրիա՝ Ռուսաստանի ղեկավարած առաքելության շրջանակում՝ Հայաստանը կտրուկ կշտամբանքի է արժանացել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից»,-այսպիսի պնդում է արվումEurasianet պարբերականի՝ «ԱՄՆ-ն կշտամբում է Հայաստանին Սիրիայում առաքելությանը մասնակցելու համար» խորագրով հոդվածում:
Փորձագետ Փոլ Ստրոնսկին այսպիսի կարծիք է հայտնում. «ԱՄՆ-Ռուսաստան և ԵՄ-Ռուսաստան լարվածությունը Սիրիայի շուրջ իրական է, և տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը խրախուսում է մի բռնակալի, որն իր սեփական ժողովրդի նկատմամբ է կիրառել քիմիական զենք: Եվ Հայաստանի այս որոշումը օվկիանոսի այս կողմից բացասական է ընկալվում»:
Ըստ Փոլ Ստրոնսկիի՝ այն փաստը, որ Հայաստանն առաջինն էր, որ չընդդիմացավ Ռուսաստանի ճնշմանը, Վաշինգտոնում մտահոգություն է առաջացրել: Այս առիթով վերլուծաբանը հավելում է. «Վաշինգտոնում մենք հասկանում ենք անվտանգությունից ելնելով՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Մենք նաև գիտենք, որ Հայաստանը հետաքրքրված է Սիրիայով, քանի որ այնտեղ կա հայկական համայնք: Բայց մենք նաև տեղյակ ենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ևս վերջին երկու-երեք տարիներին, ինչպես Ղազախստանն ու Ղրղզստանը եղել են նույն ճնշումների տակ: Փաստորեն, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի պակաս ունակ է ետ մղել Ռուսաստանին, քան իր նախորդը՝ Սերժ Սարգսյանը, և նույնիսկ Ղազախստանի ու Ղրղզստանի նախագահները»:
Մեկ այլ փորձագետ, Սիրիայի հակամարտության հարցի շուրջ աշխատող Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Սեմ Հելլերի կարծիքով՝ թեև Թրամփի վարչակազմն անհասկանալի նշաններ է ցուցադրում Սիրիայի հակամարտության գործում ԱՄՆ ներգրավվածության վերաբերյալ, Վաշինգտոնը պահպանում է խիստ ընդդիմադիր վերաբերմունք Ասադի կառավարության նկատմամբ և հայաստանցի մասնագետների ներգրավվածությունը դիտարկում է այդ համատեքստում:
«Նիկոլ Փաշինյանն ավելի պակաս ունակ է ետ մղել Ռուսաստանին, քան իր նախորդը՝ Սերժ Սարգսյանը». Փոլ Ստրոնսկի. Eurasianet
«Ականազերծողների և բժիշկների ուղարկելով Սիրիա՝ Ռուսաստանի ղեկավարած առաքելության շրջանակում՝ Հայաստանը կտրուկ կշտամբանքի է արժանացել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից»,-այսպիսի պնդում է արվում Eurasianet պարբերականի՝ «ԱՄՆ-ն կշտամբում է Հայաստանին Սիրիայում առաքելությանը մասնակցելու համար» խորագրով հոդվածում:
Փորձագետ Փոլ Ստրոնսկին այսպիսի կարծիք է հայտնում. «ԱՄՆ-Ռուսաստան և ԵՄ-Ռուսաստան լարվածությունը Սիրիայի շուրջ իրական է, և տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը խրախուսում է մի բռնակալի, որն իր սեփական ժողովրդի նկատմամբ է կիրառել քիմիական զենք: Եվ Հայաստանի այս որոշումը օվկիանոսի այս կողմից բացասական է ընկալվում»:
Ըստ Փոլ Ստրոնսկիի՝ այն փաստը, որ Հայաստանն առաջինն էր, որ չընդդիմացավ Ռուսաստանի ճնշմանը, Վաշինգտոնում մտահոգություն է առաջացրել: Այս առիթով վերլուծաբանը հավելում է. «Վաշինգտոնում մենք հասկանում ենք անվտանգությունից ելնելով՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Մենք նաև գիտենք, որ Հայաստանը հետաքրքրված է Սիրիայով, քանի որ այնտեղ կա հայկական համայնք: Բայց մենք նաև տեղյակ ենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ևս վերջին երկու-երեք տարիներին, ինչպես Ղազախստանն ու Ղրղզստանը եղել են նույն ճնշումների տակ: Փաստորեն, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի պակաս ունակ է ետ մղել Ռուսաստանին, քան իր նախորդը՝ Սերժ Սարգսյանը, և նույնիսկ Ղազախստանի ու Ղրղզստանի նախագահները»:
Մեկ այլ փորձագետ, Սիրիայի հակամարտության հարցի շուրջ աշխատող Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Սեմ Հելլերի կարծիքով՝ թեև Թրամփի վարչակազմն անհասկանալի նշաններ է ցուցադրում Սիրիայի հակամարտության գործում ԱՄՆ ներգրավվածության վերաբերյալ, Վաշինգտոնը պահպանում է խիստ ընդդիմադիր վերաբերմունք Ասադի կառավարության նկատմամբ և հայաստանցի մասնագետների ներգրավվածությունը դիտարկում է այդ համատեքստում:
Աղբյուրը՝ aravot.am