Գյալաջի Դավոսում կամ ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան «լայվի» միջոցով անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանը և որոշ մանրամասներ ներկայացրել:
Հանդիպումը պլանավորված չէր, պարզապես էդպես ստացվեց: Սա Փաշինյանի՝ Ալիևի հետ ունեցած հանդիպման բացատրությունն է: Բացատրություն, որը ոչ թե փարատեց, այլ խորացրեց կասկածները:
«Էդպես ստացվելը» պետության ղեկավարների, այն էլ՝ հակամարտության մեջ գտնվող պետության ղեկավարների մասով չի տեղավորվում միջպետական հարաբերությունների տիրույթում: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն կարող հենց այնպես հանդիպել: Դրանք կա՛մ պետք է նախապատրաստվեն ու կոնկրետ նպատակ ունենան, կա՛մ պետք է տեղի չունենան: Այլապես քուչի մակարդակի բան է ստացվում: Այդպես իրար հետ կարող են հանդիպել հայաթի տղաները, որոնք քուչում պատահաբար կարող են հանդիպել իրար ու գյալաջի անել:
Փաշինյանն ասում է՝ մեզ ասացին, թե ուզո՞ւմ եք իրար հանդիպել, մենք էլ ասացինք, որ դեմ չենք: Սա լրիվ տնավարի մոտեցում է՝ «Դավոս տեղ էի, ասի՝ լավ, մի հատ Ալիևին հանդիպեմ, մի քիչ գազեթից բանից խոսանք» տարբերակով:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Արցախի հարցի շուրջ Փաշինյանի վարած ինտենսիվ բանակցությունների ընթացքը տագնապներ է առաջացնում ու լրջագույն մտահոգությունների տեղիք տալիս: Պատճառն այն է, որ Փաշինյանի կառավարման ձևն ու բովանդակությունը վստահություն չեն ներշնչում, քանզի նա բնավորություն ունի ասել այն, ինչի հակառակն է անում, և անել այն, ինչը խոստանում է չանել: Այլ կերպ ասած՝ նրա համար խոսքի ու գործի կտրուկ տարբերությունը, «սուխոյ ատկազ» գալն ու սեփական խոսքերը շուռ տալը խաղի կանոն են: Փաշինյանի կառավարման այդ ոճը դրսևորվում է բոլոր հարցերում՝ արագաչափերից մինչև պարտադիր կուտակային,դատարանների աշխատանքներին միջամտել-չմիջամտելուց մինչև սուպերվարչապետական լիազորությունների թեմաներ:
Նա ասում էր, որ դեմ է արագաչափերին, դեմ է պարտադիր կուտակայինին, դեմ է սուպերվարչապետական լիազորություններին, բայց հենց ընտրվեց վարչապետ, դարձավ արագաչափերի, կուտակայինի, սուպերվարչապետական լիազորությունների մոլի պաշտպան:
Գաղտնալսումներն էլ ցույց տվեցին, որ նա ոչ թե չի միջամտում, այլ ճիշտ հակառակը՝ ուղղակիորեն միջամտում է դատարանների աշխատանքներին:
Փաշինյանը նաև հայտարարում էր, որ Արցախի հարցով չի բանակցելու Ալիևի հետ, քանզի ինքն արցախցի չէ, ու այդ հարցով պետք է բանակցեն Արցախի իշխանությունները: Բայց կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանը բանակցում է Արցախի հարցով, այն էլ՝ինտենսիվորեն: Ընդ որում՝ բանակցում է Ալիևի թելադրած պայմաններով, և դա է պատճառը, որ Ադրբեջանում ոգևորված են:
Ինչ մնում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն, ապա պետք է առանձնահատուկ ընդգծել, որ Արցախն այժմ հեռացվել է բանակցային գործընթացից առավել քան երբևէ:
Փաշինյանն իր «լայվում» նշում է, որ Ալիևի հետ խոսել են բանակցային գործընթացի պատմությունից: Ու քանի որ ինքն այդ պատմության մասնակից չի եղել, ապա ստացվում է, որ ինքն այդ խոսակցության ժամանակ լսողի, իսկ Ալիևը ուսուցչի դերում է եղել:
Արդյոք ժամ ու կես տևած հանդիպման ընթացքում Փաշինյանը միայն պատմության լիկբե՞զ է անցել: Հազիվ թե: Դատելով ամենից՝ բոլոր բանական մարդկանց մոտ ողջամիտ կասկած է առաջանում, որ Փաշինյանը փորձում է թաքցնել իրականությունը, բայց դա նրան չի հաջողվի, քանզի ամեն ինչ տեսանելի է:
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.: Ադրբեջանական մամուլն արդեն լուծված է համարում Արցախի հարցը հօգուտ իրենց, և հիմա Բաքվի կռիվը Մոսկվայի հետ է:
Ուշագրավ է, որ հիմա ադրբեջանցիները կրծքով պաշտպանում են Փաշինյանին Կրեմլից՝ հասկացնելով, որ ռուսների գնացքն արդեն գնացել է, և նրանք թող հույս չունենան, որ կարող են Ադրբեջանին մտցնել ԵԱՏՄ ու խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում, որովհետև իրենք Փաշինյանի հետ Բոլթոնի պլանի շրջանակներում են բանակցում: Իսկ այդ պլանի համաձայն՝ խնդիր է դրած լուծել ոչ միայն Արցախի հարցն ու Ադրբեջանին արցախյան բոնուսով ներքաշել հակաիրանական մեծ խաղ, այլ նաև ՌԴ-ին դուրս թողնել հարավկովկասյան տարածաշրջանից՝ այդտեղից բխող բոլոր դրամատիկ հետևանքներով:
Հ.Գ.-2: Եթե նկատել եք, Փաշինյանն այլևս չի խոսում այն մասին, որ Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ: Նա արդեն «մոռացել» է իր խոսքերի մասին: Հետաքրքիր է, Ալիևի հետ Դավոսում նա քննարկե՞լ է այդ հարցը և եթե քննարկել է, ապա ի՞նչ արդյունքներ կան:
Գյալաջի Դավոսում կամ ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան «լայվի» միջոցով անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանը և որոշ մանրամասներ ներկայացրել:
Հանդիպումը պլանավորված չէր, պարզապես էդպես ստացվեց: Սա Փաշինյանի՝ Ալիևի հետ ունեցած հանդիպման բացատրությունն է: Բացատրություն, որը ոչ թե փարատեց, այլ խորացրեց կասկածները:
«Էդպես ստացվելը» պետության ղեկավարների, այն էլ՝ հակամարտության մեջ գտնվող պետության ղեկավարների մասով չի տեղավորվում միջպետական հարաբերությունների տիրույթում: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն կարող հենց այնպես հանդիպել: Դրանք կա՛մ պետք է նախապատրաստվեն ու կոնկրետ նպատակ ունենան, կա՛մ պետք է տեղի չունենան: Այլապես քուչի մակարդակի բան է ստացվում: Այդպես իրար հետ կարող են հանդիպել հայաթի տղաները, որոնք քուչում պատահաբար կարող են հանդիպել իրար ու գյալաջի անել:
Փաշինյանն ասում է՝ մեզ ասացին, թե ուզո՞ւմ եք իրար հանդիպել, մենք էլ ասացինք, որ դեմ չենք: Սա լրիվ տնավարի մոտեցում է՝ «Դավոս տեղ էի, ասի՝ լավ, մի հատ Ալիևին հանդիպեմ, մի քիչ գազեթից բանից խոսանք» տարբերակով:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա Արցախի հարցի շուրջ Փաշինյանի վարած ինտենսիվ բանակցությունների ընթացքը տագնապներ է առաջացնում ու լրջագույն մտահոգությունների տեղիք տալիս: Պատճառն այն է, որ Փաշինյանի կառավարման ձևն ու բովանդակությունը վստահություն չեն ներշնչում, քանզի նա բնավորություն ունի ասել այն, ինչի հակառակն է անում, և անել այն, ինչը խոստանում է չանել: Այլ կերպ ասած՝ նրա համար խոսքի ու գործի կտրուկ տարբերությունը, «սուխոյ ատկազ» գալն ու սեփական խոսքերը շուռ տալը խաղի կանոն են: Փաշինյանի կառավարման այդ ոճը դրսևորվում է բոլոր հարցերում՝ արագաչափերից մինչև պարտադիր կուտակային, դատարանների աշխատանքներին միջամտել-չմիջամտելուց մինչև սուպերվարչապետական լիազորությունների թեմաներ:
Նա ասում էր, որ դեմ է արագաչափերին, դեմ է պարտադիր կուտակայինին, դեմ է սուպերվարչապետական լիազորություններին, բայց հենց ընտրվեց վարչապետ, դարձավ արագաչափերի, կուտակայինի, սուպերվարչապետական լիազորությունների մոլի պաշտպան:
Գաղտնալսումներն էլ ցույց տվեցին, որ նա ոչ թե չի միջամտում, այլ ճիշտ հակառակը՝ ուղղակիորեն միջամտում է դատարանների աշխատանքներին:
Փաշինյանը նաև հայտարարում էր, որ Արցախի հարցով չի բանակցելու Ալիևի հետ, քանզի ինքն արցախցի չէ, ու այդ հարցով պետք է բանակցեն Արցախի իշխանությունները: Բայց կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանը բանակցում է Արցախի հարցով, այն էլ՝ ինտենսիվորեն: Ընդ որում՝ բանակցում է Ալիևի թելադրած պայմաններով, և դա է պատճառը, որ Ադրբեջանում ոգևորված են: