«Դուխով» արտաքին քաղաքականության հետևանքները (տեսանյութ)
Դեկտեմբերի 31-ին իշխանություններն «աչքալուսանք» տվեցին ոչ միայն գազի գնի, այլ նաև շատ ավելի կարևոր թեմայի վերաբերյալ: Աչքի ընկավ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հյուրընկալվելով Հանրային հեռուստատեսությունում՝ Մնացականյանը վերջնականապես հիմնավորեց, թե ինչու են Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներից ոգևորված ... ադրբեջանցիները:
Մնացականյանը Պետրոս Ղազարյանի հեղինակային հաղորդման տաղավարում արտաքին քաղաքականության ու մասնավորապես՝ Ղարաբաղի հարցի հետ կապված ոչ թե պատասխաններ տվեց, այլ խորացրեց մտահոգությունները և նոր հարցեր առաջացրեց՝ ձեռքի հետ ուշագրավ բացահայտումներ անելով:
«Տարածքներ՝ խաղաղության դիմաց»
Ինչպես հայտնի է, վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցով հետևյալ ձևակերպումներն է տվել՝
ա. Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ պետք է բանակցի Ղարաբաղի իշխանությունը (ուստի՝ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան), իսկ Հայաստանը Ադրբեջանի հետ կբանակցի Հայաստանի մասով,
բ. Ղարաբաղի հարցով Հայաստանն այս ընթացքում ոչ թե բանակցել է Ադրբեջանի հետ, այլ պարզապես՝ քննարկումներ ունեցել, իսկ ինքը ոչ թե հանդիպում է Ալիևի հետ, այլ՝ շփվում:
Իրականությունը, սակայն, այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանն ինտենսիվ բանակցում են Ղարաբաղի հարցով, իսկ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ կա զրո արդյունք, ավելի ճիշտ՝ Ղարաբաղն այժմ հեռացված է բանակցային սեղանից առավել, քան երբևէ (Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելը, անշո՛ւշտ, դրական նպատակ է, բայց դա ավելի շատ վերաբերում է ձևին, այլ ոչ թե բովանդակությանը և ավելի շատ պոպուլիզմ է, քան ռեալ-պոլիտիկ):
Մնացականյանն իր տերեվերջյան ամփոփիչ հարցազրույցում փաստացի հերքեց Փաշինյանին՝ ընդունելով, որ կան բանակցություններ Ղարաբաղի հարցով ու իրենք նույնիսկ սկզբունքներ են ֆիքսել և արդեն մտել են բովանդակային հարցերի տիրույթ:
«Մենք կարողացանք շատ արագ աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, կարողացանք առաջին հանդիպումը կազմակերպել հուլիսին Բրյուսելում, երկրորդը՝ Նյու Յորքում, սեպտեմբերին՝ երրորդ հանդիպումը Միլանում։ Այդ ընթացքում մենք կարողացել ենք արտահայտել այն տեսլականը, որով գտնվում ենք այդ գործընթացի մեջ, լսել հակառակ կողմին, լսել համանախագահողներին։ Մենք կարողացանք խստորեն ուշադրություն դարձնել որոշ սկզբունքների, որոնք անվանել ենք խաղաղությանը նպաստող միջավայր»,-հայտարարեց Մնացականյանը։
Նա խուսափեց հայտարարել, թե արդյոք իրենք բանակցում են Մադրիդյա՞ն սկզբունքների շրջանակներում, թե՞ ոչ: Մնացականյանը նշեց այնպիսի սկզբունքներ ու տվեց այնպիսի ձևակերպումներ, որոնցից պարզ դարձավ, թե ինչու են ոգևորվել Ալիևն ու Մամեդյարովը:
Ըստ Մնացականյանի՝ իրենց համար կարևորն անվտանգությունն է, որից բխում է ստատուսը: Ուշադրությո՛ւն դարձրեք՝ անվտանգության ապահովումից ու ստատուսից խոսում են նաև ադրբեջանցները՝ բանակցությունները տեղավորելով՝ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևում:
Ադրբեջանիցներն էլ են խոստանում ղարաբաղցիներին անվտանգության ապահովում... Ադրբեջանի կազմում, այն էլ՝ բարձր ինքնավարության ստատուսով: Մնացականյանը, խոսելով ստատուսից, այն երկրոդային է ներկայացնում անվտանգության համեմատ: Բացի այդ՝ չի խոսվում ստատուսի ու ինքնորոշման իրավունքի համատեղման մասին: Չի հստակեցվում նաև, որ ինքնորոշման իրավունքի իրացումը և ստատուսը պետք է բացառեն Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում լինելը:
Մնացականյանը շրջանցեց նաև այն հարցը, թե երբ է որոշվելու ստատուսը: Իսկ միգուցե դա միջանկյա՞լ ստատուս է լինելու՝ Ղարաբաղի անորոշ ապագայով ու շատ որոշակի զիջումների դիմաց:
Բոլթոնի պլանի «վկաները»
Ուշագրավ էր նաև այն, որ Մնացականյանը չէր խոսում խաղաղապահների մասին՝ որպես բանակցային փաթեթի բաղկացուցիչ մաս:
ԱՄՆ բաձրաստիճան դիվանագետ Բոլթոնի պլանով Ադրբեջանին խոստացվել է Իրանի դեմ համագործակցության դիմաց Ղարաբաղի խնդրի կարգավորում՝ առանց խաղաղապահների:
Ադրբեջանն, ինչպես հայտնի է, Կազանում մերժել էր Ղարաբաղի հարցի լուծման բանաձևը միայն այն պատճառով, որ տարածաշրջան էին մտցվելու ռուս խաղաղապահները (տվյալ հոդվածի շրջանակներում չենք քննարկում այն հարցը, թե հակամարտության վերջնական կարգավորման շրջանակներում արդյոք պե՞տք է լինեն խաղաղապահներ, թե՞ ոչ): Ամերիկացիները, բնականաբար, դեմ էին դրան, ու որոշ փորձագիտական գնահատականներով՝ 2016-ին շփման գծում ու Երևանի կենտրոնում տեղի ունեցած ֆորսմաժորային իրադարձությունները նաև դրանով էին պայմանավորված:
Դատելով ամենից՝ հայկական կողմն այժմ հակված է Բոլթոնի պլանին, որի ռազմավարական թիրախը Ռուսաստանն է, ընթացիկ թիրախը՝ Իրանը, ռազմավարական գործընկերները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, մանրադրամը՝ Հայաստանը, իսկ Ադրբեջանին գործընթացի մեջ ներքաշելու գինը՝ Ղարաբաղը: Մնացականյանի հարցազրույցը խորացրեց մտահոգություններն այս հարցում:
Հետաքրքիր է, փաշինյանենք այս պլանի մեջ տեղավորվել են փորձի, գիտելիքի ու պատկերացումների բացակայությա՞ն պատճառով, թե՞ սա նրանց գիտակցված ընտրությունն է:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.: Նախիջևանում տեղի ունեցող զարգացումներին անդրադառնալիս Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իբր դրանք նախորդ իշխանությունների ժամանակ են տեղի ունեցել, իսկ ահա իրենց իշխանության ժամանակ ադրբեջանական առաջխաղացում չի եղել:
Զոհրաբ Մնացականյանը հերքեց Փաշինյանին նաև այդ հարցում:
«Մեզ համար շատ մտահոգիչ էր այն, ինչ տեղի էր ունենում Նախիջևանում։ Շատ խիստ ձեւով մենք անդրադառնում էինք դրան։ Աշխատում էինք համանախագահների հետ, հարցը բարձրացնում էինք նաեւ ՀԱՊԿ-ում՝ տեղեկացնելով մյուս գործընկերներին, որ նման զարգացումներ կան եւ դա շարունակվելու է»,- ասել է Մնացականյանը։
Փաստորեն այս իշխանության օրոք է տեղի ունեցել նախիջևանյան ուղղությամբ դիրքային փոփոխությունները, այլապես Մնացականյանը չէր հայտարարի, որ իրենք տեսնելով դա՝ ահազանգել են: Մնացականյանը չէր խոսում նախորդ իշխանությունների ժամանակահատվածի մասին: Նա խոսում էր Փաշինյանի՛ իշխանության շրջանում Նախիջևանում արձանագրվածի ու իրենց ձեռնարկած քայլերի մասին:
Հ.Գ.-2: Ի դեպ, Փաշինյանի կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին որևէ կերպ չի անդրադարձել ու կարծես այդ հարցը, «պատմական կարծրատիպերից հրաժարվելու» շրջանակներում մոռացվել է: