ՀՀԿ-ն հաղթեց քարոզչությունը, բայց քվեարկությունը կհաղթի «Իմ քայլը»
Տեղի ունեցած հեռուստաբանավեճը՝ ԱԺ ընտրություններին մասնակցող 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ, աննախադեպ էր: Սա, անշո՛ւշտ, քայլ առաջ է մեր քաղաքական մշակույթում:
Քայլ առաջ չէին, սակայն, հնչեցրած տեսակետները, և բանավեճն այդ առումով վախեցնող էր: Էկրանի առաջ նստած հասկանում էիր, որ այս ամենից լավ հոտ չի գալիս ու հնարավոր չէ լավ արդյունք ստանալ այսպիսի կազմով:
11-ի կազմը և որակը տրագիկոմեդիա էր հիշեցնում: Դա և՛ զավեշտ էր, և՛ ողբերգություն: Հայաստանի ապագան գոնե այս պահին այս կազմի ձեռքում է և այս կազմից է ապագա օրենսդիրն ու գործադիրը ձևավորվելու: Թեև հակառակ պնդումն է եղել նախկինում, սակայն հայրենիքն, իրոք, կրկեսի է վերածվել:
Մասնակիցների հայտնած մոտեցումները, չնչին բացառություններով, դեվալվացված էին, ոչինչ չասող և պոպուլիստական, իսկ երբեմն նաև՝ վտանգավոր մեր երկրի ու մեր քաղաքացիների համար:
Ուշագրավն այն է, որ այս ընտրություններին մասնակցող բոլոր սուբյեկտները, բացի «Սասնա ծռերից», ուղղակի կամ անուղղակի կերպով համագործակցել են Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ կամ առնվազն ունեցել են լոյալ վերաբերմունք: Իսկ նրանք, ովքեր իրական կռիվ են տվել նախորդ ռեժիմի դեմ, չեն մասնակցում ընտրություններին: Շատ խորհրդանշական է այս ամենը:
Ի՞նչ ցույց տվեց Հ1-ի կազմակերպած բանավեճը
Ընտրողները հեռուստաէկրաններին տեսան հնի մոդիֆիկացիան: Սա անցումային վերնախավ է, քանզի քաղաքական նոր դաշտի ու նոր վերնախավի ձևավորումը դեռ առջևում է:
ՀՀԿ
Եթե վերանանք անձերից ու կառույցներից, որոնք այդ անձերը ներկայացնում են, ապա օբյեկտիվ լինելու համար պետք է արձանագրենք, որ ամենափաստարկված խոսքն ու հավասարակշիռ պահվածքը 11-ի մեջ ուներ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: Համեմատության մեջ նա շահեկանորեն տարբերվում էր և՛ իր պատկերացումներով, և՛ պատրաստվածությամբ:
ՀՀԿ-ի մյուս ներկայացուցիչներն էլ իրենց բանավեճերում գրեթե միշտ հաղթել են ընդդիմախոսներին ու հատկապես «Իմ քայլի» ներկայացուցիչներին, որոնց մոտ «գըմփ-գըմփ-հո՛ւ»-ից բացի այլ բան լավ չի ստացվում: Հենց նրանց փողոցից տեղափոխում ես կաբինետ կամ տաղավար, ակնհայտ է դառնում գիտելիքի ու պատրաստվածության առումով ոտաբոբիկությունը:
Վիգեն Սարգսյանի թույլ կողմերն են ՀՀԿ-ի վարկաբեկված իմիջի բեռը, որը նրան ի սկզբանե թույլ դիրքերում է դնում, ինչպես նաև գլխավերևում պտտվող Սերժ Սարգսյանի«ուրվականը»: Մեկ էլ՝ բյուրոկրատական լեզուն: Վ. Սարգսյանը զգալիորեն փոխվել է և ընդդիմադիր դաշտ տեղափոխվելուց հետո նրա խոսքը շատ ավելի մարդկային է դարձել, բայց միևնույն է չինովնիկական անցյալը զգացնել է տալիս: Ու չնայած այս թույլ կողմերին՝ նա հավասարը չունի 11-ի մեջ, բայց դատապարտված է պարտվել Նիկոլ Փաշինյանին, քանզի հետապրիլյան զարգացումներն այլ բան չեն ենթադրում:
ԲՀԿ
Թող զարմանալի չթվա, բայց վատ չէր նայվում նաև Գագիկ Ծառուկյանը, ով բանավեճի մասնակիցների մեջ ամենաժողովրդականն է այն առումով, որ բիզնես դաշտի հետ անմիջական առնչություն ունի և շատ լավ տիրապետում է խնդիրներին: Նրա քաղաքական խոսքն, անշուշտ, վատն է (մեղմ ասած), բայց պատկերացումները պրակտիկայից են գալիս ու ըստ այդմ՝ ռեալության դաշտում են գտնվում:
Ընդամենը մի քանի ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը կարող էր լրիվ այլ կարգավիճակում լինել, եթե ունենար քաղաքական հոտառություն և չունենար քաղաքական վախկոտություն:
Ընդամենը 3 տարի առաջ Գագիկ Ծառուկյանի մոտ Հ1-ի տաղավարում հայտնված 11-ից առնվազն 7-ը հերթ էին կանգնած, որպեսզի արժանանային նրա ընդունելությանը, իսկ մյուս 3-ը թաքուն կամ բացահայտ կաջակցեին նրան, եթե հետ չքաշվեր հայտնի իրադարձությունների ժամանակ, բայց այսօր Ծառուկյանը կռիվ է տալիս Էդմոն Մարուքյանի դեմ (ում նա «կլասիկ» ձևով փչացրեց) ու փորձում հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին: Ընդամենը:
Մի խոսքով, ԲՀԿ-ի փուլն այլևս անցյալում է և եթե հայտնվի ԱԺ-ում, ապա դա ավելի շուտ իներցիայի, փողի ու ռեյտինգայինի հաշվին է լինելու, այլ ոչ թե հանրային տրամադրության:
«Լուսավոր Հայաստան»
Էդմոն Մարուքյանը ցույց տվեց, որ ինքը կարող է հավակնել մրցանակի, բայց որպես երկրորդ պլանի դերակատար, քանզի նորմալ մտքեր ունի, բայց շատ է գորշ, զուրկ է քաղաքական խարիզմայից ու չունի առաջնորդի հատկանիշներ:
Մարուքյանի իմիջը հիշեցնում է նախկին գյուղական կոմսոմոլին, որը ձգտում էր ռայկոմում աշխատանքի ընդունվել:
ՀՅԴ
ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանի մոտ բացակայում էր նոր խոսքը: ՀՅԴ-ն հայտնվել է հնի ու հնամաշի արանքում և լուրջ ռեստարտի կարիք ունի:
ՕԵԿ
Ինչպես ասում են, ՕԵԿ-ը մնում է ՕԵԿ՝ լինի այն իշխանության մեջ, թե ընդդիմադիր դաշտում: Անցած երկու տասնամյակում միայն մի փոքր ժամանակահատված է ՕԵԿ-ը ադեկվատ ու նորմալ պահել իրեն: Մնացած դեպքերում՝ պոպուլիզմ և դեմագոգիա:
Արթուր Բաղդասարյանին ինչ-որ մեկը թող հուշի, որ իր քծնանքն առ Նիկոլ Փաշինյան և իր էժանագին պոպուլիզմը որևէ արդյունքի չի հանգեցնելու: Իսկ նախկինում խմած հորի ջրի մեջ թքելը չի փոխելու ընտրողների վերաբերմունքը ՕԵԿ-ի նկատմամբ:
«Սասնա ծռեր»
«Սասնա ծռերի» մտածողությունը հիշեցնում է ֆրանսիական յակոբինյաններին կամ ռուսական բոլշևիկներին:
Նրանց ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը չասեց այդ մասին ուղղակիորեն, բայց «ծռերի» մտքինը հետևյալն է՝ Նիկոլին դրդենք, թող տեռորը սկսի, հետո մենք իրենից կխլենք իշխանությունը և ավելի մեծ տեռոր կանենք:
«Մենք» դաշինք
Արամ Սարգսյանը ցույց տվեց, որ ինքը մնացել է Դավալույում բառիս ոչ թե ֆիզիկական, այլ աշխարհայացքային առումով: Այսինքն՝ գյուղացի տղա է, որը հանգամանքների բերումով մտել է քաղաքական դաշտ և այլևս տուն չի վերադարձել: Այս ընտրությունները նրան վերջապես տուն կուղարկեն:
«Իմ քայլը» դաշինք
Նիկոլ Փաշինյանը դեռ էյֆորիայի մեջ է: Գիտի, որ հաղթելու է, բայց չգիտի, թե ինչ է անելու դրանից հետո: Նրա տեսակետները կայուն չեն ու ենթակա են արտաքին ազդեցության: Իմպուլսիվ ու էքսցենտրիկ նրա կերպարը դեռ շատ է իրեն զգացնել տալու:
Պատրաստվածության, գիտելիքների ու պետական կառավարման հմտություններին տիրապետելու առումով Նիկոլ Փաշինյանը զիջում է 11 ուժերի առաջին համարներից շատերին: Իսկ իր հիմնական մրցակից Վիգեն Սարգսյանի համեմատությամբ կա սարերի ու ձորերի տարբերություն՝ ի վնաս Փաշինյանի, բայց քանի որ եղել է «թավշյա» իշխանափոխություն, ուստի «Իմ քայլը» առաջին տեղը կգրավի ընտրություններում՝ զգալիորեն առաջ անցնելով մյուսներից:
Ի դեպ, բանավեճը և անցած յոթ ամիսները ցույց տվեցին, որ Փաշինյանը ազդեցության տակ ընկնող գործիչ է, քանի որ չունի կայուն աշխարհայացք ու սկզբունքներ: Եթե ընկավ բացասական ազդեցության տակ, ապա կարող է վնաս տալ թե՛ պետությանը, թե՛ իրեն: Իսկ եթե տեղափոխվի հավասարակշիռ դաշտ, ապա կարող է զերծ մնալ ցնցումներից: Թե որ տարբերակը կընտրի, դժվար է ասել:
Մյուսների մասին, հասկանալի պատճառներով, իմաստ չունի բան ասելը: Ամեն մեկը մի տեղից փող էր հայթայթել ու տեղեկատվական աղմուկ ստեղծելու նպատակով մտել խաղի մեջ:
ՀՀԿ-ն հաղթեց եթերում, բայց կպարտվի ընտրատարածքում
Քարոզչական փուլն այսպիսով կարելի է ավարտված համարել: Ճիշտ է, մեկ օր դեռ կա ու այդ մեկ օրը Փաշինյանը, թերևս, ուզում է Ռոբերտ Քոչարյանի աղմկահարույց կալանքով ամփոփել, բայց միևնույն է արդեն կարելի է ընդհանուր գնահատական տալ այս բլից-կրիգային քարոզարշավին: Այն միանշանակ հաղթեց ՀՀԿ-ն: Նախկինում «քառակուսի» դեմք ընդունած ՀՀԿ-ականներն ազատվել էին «զնաչոկային» կապանքներից ու դարձել հումորով և հնարամիտ, բայց արդեն ուշ է: ՀՀԿ գնացքը գնացել է՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» ուղղությամբ:
ՀՀԿ-ի քարոզչությունը ամենաարդյունավետն էր այն խնդրի տեսանկյունից, ինչ խնդիր որ նրանք դրել էին՝ դառնալ Փաշինյանի հիմնական սպարինգ-պարտնյորը և հավակնել Փաշինյանից դժգոհ ընտրազանգվածի ձայներին, ինչը, եթե ընտրակեղծիքներ չլինեն կամ ընտրակեղծիքների քանակը քիչ լինի, նրանց հնարավորություն կտա ոչ միայն անցնել խորհրդարան, այլ նաև դառնալ երկրորդը:
ՀՀԿ քարոզը երկու մասից էր բաղկացած՝ պոզիտիվ ու նեգատիվ:
Նեգատիվով նրանք «փչացնում» էին Փաշինյանին ու եթե քարոզարշավը տևեր մեկ ամիս, ապա «Իմ քայլը» շատ լուրջ հարվածներ կստանար. ՀՀԿ-ն քարոզչական դաշտում քարը քարին չէր թողնի «Իմ քայլից», իսկ «ա լյա» Արփինե Հովհաննիսյան-Լենա Նազարյան բանավեճերը պարզապես խայտառակ վիճակում կդնեին «քայլոներին»: Փաշինյանն իր թիմակիցների ունակությունները, հավանաբար, լավ գիտի ու հենց այդ պատճառով էլ միայնակ տարավ քարոզը:
ՀՀԿ-ի մոտ թույլ էր պոզիտիվը, քանզի եթե մտահոգ ես, ապա շատ դժվար է այդ մտահոգությունները կիսել ՀՀԿ-ի հետ: Միջին վիճակագրական ընտրողին կարելի է հեշտությամբ ապացուցել, որ փաշինյանենք լավ չեն կառավարում ու անգրագետ են, բայց դժվար է համոզելը, որ Փաշինյանից հիասթափվելու դեպքում ձայնը տան ՀՀԿ-ին: Սա՛ է խնդիրը:
Բայց ամեն դեպքում, քանի որ Փաշինյանին այլ քննադատողեր չկան, ուստի ընտրություններին մասնակցող դժգոհ ձայները հիմնականում կգնան ՀՀԿ-ին (Փաշինյանից դժգոհող ու այլընտրանք չգտնողների մեծ մասը չի մասնակցի ընտրություններին):
Ոչ իշխանական կամ, այսպես ասած, հեղափոխականոտ ձայների ակնկալիք կարող են ունենալ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը» և «Սասնա ծռերը»: Այս երեքը կռիվ են տալիս իրար դեմ ու փորձում հաղթահարել անցողիկ շեմը: Մյուսներն ԱԺ անցնելու շանս չունեն: Եթե անցնեն, ապա դա գիտաֆանտաստիկայի ժանրից կլինի:
Արժե առանձնահատուկ ընդգծել, որ շատ անտաղանդ ու գորշ էր «Իմ քայլի» քարոզարշավը, ինչը զարմանալի է: Տեխնոլոգիապես գրագետ քայլերով իշխանափոխություն իրականացրած թիմը շատ արագ, փաստորեն, դարձավ նոմենկլատուրային ու «քառակուսի»: «Իմ քայլի» քարոզարշավը նմանվել է ՀՀԿ-ի նախկին քարոզարշավներին՝ կրկնվող պատկերներով, մեկ դերասանի թատրոնով, ձանձրացնող սյուժեով ու ստեղծագործական մտքի բացակայությամբ: Տպավորություն կա, որ «Իմ քայլի» քարոզչության պատասխանատուն պարզապես քանակի վրա է շեշտը դրել ու փող է լվանում:
«Իմ քայլի» քարոզարշավը նմանվել էր ՀՀԿ-ականին նաև թանկարժեքության առումով: Անհայտ աղբյուրներից ստացված խոշոր գումարներով քարոզ անող Փաշինյանը տվեց-անցավ ՀՀԿ-ին ու հետաքրքիր է, որ թափանցիկությունից ու կոռուպցիայի դեմ պայքարից խոսող Փաշինյանը կամ նրա թիմից որևէ մեկը հանրությանը չներկայացրեց, թե որտեղի՞ց այդքան փող դեռ երեկ ավտոտնակի տանիքների վրա ելույթներ ունեցող ու նախկինում շատ համեստ քարոզարշավներ իրականացնող հեղափոխականներին: Ի դեպ, ահագին փող է ծախել նաև «Լուսավոր Հայաստանը», ինչը ևս հարցեր է առաջացնում դրանց ծագման աղբյուրի վերաբերյալ: Ինչևէ:
Եվ ամենակարևորի մասին: Այս քաղաքական գործընթացներին չի մասնակցում այն գլխավոր ուժը, որը ողջունել ու աջակցել է հեղափոխությանը, չի ուզում հին համակարգի վերադարձը, բայց նաև չի ընդունում նորերի դիլետանտ, անհեռատես, անծրագիր, անգաղափար ու վտանգավոր իշխանությունը:
Դեկտեմբերի 9-ից հետո է պետք սպասել նորի ծնունդին: Քաղաքական վակուումը միշտ էլ լցվելու հատկություն ունի:
ՀՀԿ-ն հաղթեց քարոզչությունը, բայց քվեարկությունը կհաղթի «Իմ քայլը»
Տեղի ունեցած հեռուստաբանավեճը՝ ԱԺ ընտրություններին մասնակցող 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ, աննախադեպ էր: Սա, անշո՛ւշտ, քայլ առաջ է մեր քաղաքական մշակույթում:
Քայլ առաջ չէին, սակայն, հնչեցրած տեսակետները, և բանավեճն այդ առումով վախեցնող էր: Էկրանի առաջ նստած հասկանում էիր, որ այս ամենից լավ հոտ չի գալիս ու հնարավոր չէ լավ արդյունք ստանալ այսպիսի կազմով:
11-ի կազմը և որակը տրագիկոմեդիա էր հիշեցնում: Դա և՛ զավեշտ էր, և՛ ողբերգություն: Հայաստանի ապագան գոնե այս պահին այս կազմի ձեռքում է և այս կազմից է ապագա օրենսդիրն ու գործադիրը ձևավորվելու: Թեև հակառակ պնդումն է եղել նախկինում, սակայն հայրենիքն, իրոք, կրկեսի է վերածվել:
Մասնակիցների հայտնած մոտեցումները, չնչին բացառություններով, դեվալվացված էին, ոչինչ չասող և պոպուլիստական, իսկ երբեմն նաև՝ վտանգավոր մեր երկրի ու մեր քաղաքացիների համար:
Ուշագրավն այն է, որ այս ընտրություններին մասնակցող բոլոր սուբյեկտները, բացի «Սասնա ծռերից», ուղղակի կամ անուղղակի կերպով համագործակցել են Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ կամ առնվազն ունեցել են լոյալ վերաբերմունք: Իսկ նրանք, ովքեր իրական կռիվ են տվել նախորդ ռեժիմի դեմ, չեն մասնակցում ընտրություններին: Շատ խորհրդանշական է այս ամենը:
Ի՞նչ ցույց տվեց Հ1-ի կազմակերպած բանավեճը
Ընտրողները հեռուստաէկրաններին տեսան հնի մոդիֆիկացիան: Սա անցումային վերնախավ է, քանզի քաղաքական նոր դաշտի ու նոր վերնախավի ձևավորումը դեռ առջևում է:
ՀՀԿ
Եթե վերանանք անձերից ու կառույցներից, որոնք այդ անձերը ներկայացնում են, ապա օբյեկտիվ լինելու համար պետք է արձանագրենք, որ ամենափաստարկված խոսքն ու հավասարակշիռ պահվածքը 11-ի մեջ ուներ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: Համեմատության մեջ նա շահեկանորեն տարբերվում էր և՛ իր պատկերացումներով, և՛ պատրաստվածությամբ:
ՀՀԿ-ի մյուս ներկայացուցիչներն էլ իրենց բանավեճերում գրեթե միշտ հաղթել են ընդդիմախոսներին ու հատկապես «Իմ քայլի» ներկայացուցիչներին, որոնց մոտ «գըմփ-գըմփ-հո՛ւ»-ից բացի այլ բան լավ չի ստացվում: Հենց նրանց փողոցից տեղափոխում ես կաբինետ կամ տաղավար, ակնհայտ է դառնում գիտելիքի ու պատրաստվածության առումով ոտաբոբիկությունը:
Վիգեն Սարգսյանի թույլ կողմերն են ՀՀԿ-ի վարկաբեկված իմիջի բեռը, որը նրան ի սկզբանե թույլ դիրքերում է դնում, ինչպես նաև գլխավերևում պտտվող Սերժ Սարգսյանի «ուրվականը»: Մեկ էլ՝ բյուրոկրատական լեզուն: Վ. Սարգսյանը զգալիորեն փոխվել է և ընդդիմադիր դաշտ տեղափոխվելուց հետո նրա խոսքը շատ ավելի մարդկային է դարձել, բայց միևնույն է չինովնիկական անցյալը զգացնել է տալիս: Ու չնայած այս թույլ կողմերին՝ նա հավասարը չունի 11-ի մեջ, բայց դատապարտված է պարտվել Նիկոլ Փաշինյանին, քանզի հետապրիլյան զարգացումներն այլ բան չեն ենթադրում:
ԲՀԿ
Թող զարմանալի չթվա, բայց վատ չէր նայվում նաև Գագիկ Ծառուկյանը, ով բանավեճի մասնակիցների մեջ ամենաժողովրդականն է այն առումով, որ բիզնես դաշտի հետ անմիջական առնչություն ունի և շատ լավ տիրապետում է խնդիրներին: Նրա քաղաքական խոսքն, անշուշտ, վատն է (մեղմ ասած), բայց պատկերացումները պրակտիկայից են գալիս ու ըստ այդմ՝ ռեալության դաշտում են գտնվում:
Ընդամենը մի քանի ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը կարող էր լրիվ այլ կարգավիճակում լինել, եթե ունենար քաղաքական հոտառություն և չունենար քաղաքական վախկոտություն:
Ընդամենը 3 տարի առաջ Գագիկ Ծառուկյանի մոտ Հ1-ի տաղավարում հայտնված 11-ից առնվազն 7-ը հերթ էին կանգնած, որպեսզի արժանանային նրա ընդունելությանը, իսկ մյուս 3-ը թաքուն կամ բացահայտ կաջակցեին նրան, եթե հետ չքաշվեր հայտնի իրադարձությունների ժամանակ, բայց այսօր Ծառուկյանը կռիվ է տալիս Էդմոն Մարուքյանի դեմ (ում նա «կլասիկ» ձևով փչացրեց) ու փորձում հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին: Ընդամենը:
Մի խոսքով, ԲՀԿ-ի փուլն այլևս անցյալում է և եթե հայտնվի ԱԺ-ում, ապա դա ավելի շուտ իներցիայի, փողի ու ռեյտինգայինի հաշվին է լինելու, այլ ոչ թե հանրային տրամադրության:
«Լուսավոր Հայաստան»
Էդմոն Մարուքյանը ցույց տվեց, որ ինքը կարող է հավակնել մրցանակի, բայց որպես երկրորդ պլանի դերակատար, քանզի նորմալ մտքեր ունի, բայց շատ է գորշ, զուրկ է քաղաքական խարիզմայից ու չունի առաջնորդի հատկանիշներ:
Մարուքյանի իմիջը հիշեցնում է նախկին գյուղական կոմսոմոլին, որը ձգտում էր ռայկոմում աշխատանքի ընդունվել:
ՀՅԴ
ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանի մոտ բացակայում էր նոր խոսքը: ՀՅԴ-ն հայտնվել է հնի ու հնամաշի արանքում և լուրջ ռեստարտի կարիք ունի:
ՕԵԿ
Ինչպես ասում են, ՕԵԿ-ը մնում է ՕԵԿ՝ լինի այն իշխանության մեջ, թե ընդդիմադիր դաշտում: Անցած երկու տասնամյակում միայն մի փոքր ժամանակահատված է ՕԵԿ-ը ադեկվատ ու նորմալ պահել իրեն: Մնացած դեպքերում՝ պոպուլիզմ և դեմագոգիա:
Արթուր Բաղդասարյանին ինչ-որ մեկը թող հուշի, որ իր քծնանքն առ Նիկոլ Փաշինյան և իր էժանագին պոպուլիզմը որևէ արդյունքի չի հանգեցնելու: Իսկ նախկինում խմած հորի ջրի մեջ թքելը չի փոխելու ընտրողների վերաբերմունքը ՕԵԿ-ի նկատմամբ:
«Սասնա ծռեր»
«Սասնա ծռերի» մտածողությունը հիշեցնում է ֆրանսիական յակոբինյաններին կամ ռուսական բոլշևիկներին:
Նրանց ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը չասեց այդ մասին ուղղակիորեն, բայց «ծռերի» մտքինը հետևյալն է՝ Նիկոլին դրդենք, թող տեռորը սկսի, հետո մենք իրենից կխլենք իշխանությունը և ավելի մեծ տեռոր կանենք:
«Մենք» դաշինք
Արամ Սարգսյանը ցույց տվեց, որ ինքը մնացել է Դավալույում բառիս ոչ թե ֆիզիկական, այլ աշխարհայացքային առումով: Այսինքն՝ գյուղացի տղա է, որը հանգամանքների բերումով մտել է քաղաքական դաշտ և այլևս տուն չի վերադարձել: Այս ընտրությունները նրան վերջապես տուն կուղարկեն:
«Իմ քայլը» դաշինք
Նիկոլ Փաշինյանը դեռ էյֆորիայի մեջ է: Գիտի, որ հաղթելու է, բայց չգիտի, թե ինչ է անելու դրանից հետո: Նրա տեսակետները կայուն չեն ու ենթակա են արտաքին ազդեցության: Իմպուլսիվ ու էքսցենտրիկ նրա կերպարը դեռ շատ է իրեն զգացնել տալու:
Պատրաստվածության, գիտելիքների ու պետական կառավարման հմտություններին տիրապետելու առումով Նիկոլ Փաշինյանը զիջում է 11 ուժերի առաջին համարներից շատերին: Իսկ իր հիմնական մրցակից Վիգեն Սարգսյանի համեմատությամբ կա սարերի ու ձորերի տարբերություն՝ ի վնաս Փաշինյանի, բայց քանի որ եղել է «թավշյա» իշխանափոխություն, ուստի «Իմ քայլը» առաջին տեղը կգրավի ընտրություններում՝ զգալիորեն առաջ անցնելով մյուսներից:
Ի դեպ, բանավեճը և անցած յոթ ամիսները ցույց տվեցին, որ Փաշինյանը ազդեցության տակ ընկնող գործիչ է, քանի որ չունի կայուն աշխարհայացք ու սկզբունքներ: Եթե ընկավ բացասական ազդեցության տակ, ապա կարող է վնաս տալ թե՛ պետությանը, թե՛ իրեն: Իսկ եթե տեղափոխվի հավասարակշիռ դաշտ, ապա կարող է զերծ մնալ ցնցումներից: Թե որ տարբերակը կընտրի, դժվար է ասել:
Մյուսների մասին, հասկանալի պատճառներով, իմաստ չունի բան ասելը: Ամեն մեկը մի տեղից փող էր հայթայթել ու տեղեկատվական աղմուկ ստեղծելու նպատակով մտել խաղի մեջ:
ՀՀԿ-ն հաղթեց եթերում, բայց կպարտվի ընտրատարածքում
Քարոզչական փուլն այսպիսով կարելի է ավարտված համարել: Ճիշտ է, մեկ օր դեռ կա ու այդ մեկ օրը Փաշինյանը, թերևս, ուզում է Ռոբերտ Քոչարյանի աղմկահարույց կալանքով ամփոփել, բայց միևնույն է արդեն կարելի է ընդհանուր գնահատական տալ այս բլից-կրիգային քարոզարշավին: Այն միանշանակ հաղթեց ՀՀԿ-ն: Նախկինում «քառակուսի» դեմք ընդունած ՀՀԿ-ականներն ազատվել էին «զնաչոկային» կապանքներից ու դարձել հումորով և հնարամիտ, բայց արդեն ուշ է: ՀՀԿ գնացքը գնացել է՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» ուղղությամբ:
ՀՀԿ-ի քարոզչությունը ամենաարդյունավետն էր այն խնդրի տեսանկյունից, ինչ խնդիր որ նրանք դրել էին՝ դառնալ Փաշինյանի հիմնական սպարինգ-պարտնյորը և հավակնել Փաշինյանից դժգոհ ընտրազանգվածի ձայներին, ինչը, եթե ընտրակեղծիքներ չլինեն կամ ընտրակեղծիքների քանակը քիչ լինի, նրանց հնարավորություն կտա ոչ միայն անցնել խորհրդարան, այլ նաև դառնալ երկրորդը:
ՀՀԿ քարոզը երկու մասից էր բաղկացած՝ պոզիտիվ ու նեգատիվ:
Նեգատիվով նրանք «փչացնում» էին Փաշինյանին ու եթե քարոզարշավը տևեր մեկ ամիս, ապա «Իմ քայլը» շատ լուրջ հարվածներ կստանար. ՀՀԿ-ն քարոզչական դաշտում քարը քարին չէր թողնի «Իմ քայլից», իսկ «ա լյա» Արփինե Հովհաննիսյան-Լենա Նազարյան բանավեճերը պարզապես խայտառակ վիճակում կդնեին «քայլոներին»: Փաշինյանն իր թիմակիցների ունակությունները, հավանաբար, լավ գիտի ու հենց այդ պատճառով էլ միայնակ տարավ քարոզը:
ՀՀԿ-ի մոտ թույլ էր պոզիտիվը, քանզի եթե մտահոգ ես, ապա շատ դժվար է այդ մտահոգությունները կիսել ՀՀԿ-ի հետ: Միջին վիճակագրական ընտրողին կարելի է հեշտությամբ ապացուցել, որ փաշինյանենք լավ չեն կառավարում ու անգրագետ են, բայց դժվար է համոզելը, որ Փաշինյանից հիասթափվելու դեպքում ձայնը տան ՀՀԿ-ին: Սա՛ է խնդիրը:
Բայց ամեն դեպքում, քանի որ Փաշինյանին այլ քննադատողեր չկան, ուստի ընտրություններին մասնակցող դժգոհ ձայները հիմնականում կգնան ՀՀԿ-ին (Փաշինյանից դժգոհող ու այլընտրանք չգտնողների մեծ մասը չի մասնակցի ընտրություններին):
Ոչ իշխանական կամ, այսպես ասած, հեղափոխականոտ ձայների ակնկալիք կարող են ունենալ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը» և «Սասնա ծռերը»: Այս երեքը կռիվ են տալիս իրար դեմ ու փորձում հաղթահարել անցողիկ շեմը: Մյուսներն ԱԺ անցնելու շանս չունեն: Եթե անցնեն, ապա դա գիտաֆանտաստիկայի ժանրից կլինի:
Արժե առանձնահատուկ ընդգծել, որ շատ անտաղանդ ու գորշ էր «Իմ քայլի» քարոզարշավը, ինչը զարմանալի է: Տեխնոլոգիապես գրագետ քայլերով իշխանափոխություն իրականացրած թիմը շատ արագ, փաստորեն, դարձավ նոմենկլատուրային ու «քառակուսի»: «Իմ քայլի» քարոզարշավը նմանվել է ՀՀԿ-ի նախկին քարոզարշավներին՝ կրկնվող պատկերներով, մեկ դերասանի թատրոնով, ձանձրացնող սյուժեով ու ստեղծագործական մտքի բացակայությամբ: Տպավորություն կա, որ «Իմ քայլի» քարոզչության պատասխանատուն պարզապես քանակի վրա է շեշտը դրել ու փող է լվանում:
«Իմ քայլի» քարոզարշավը նմանվել էր ՀՀԿ-ականին նաև թանկարժեքության առումով: Անհայտ աղբյուրներից ստացված խոշոր գումարներով քարոզ անող Փաշինյանը տվեց-անցավ ՀՀԿ-ին ու հետաքրքիր է, որ թափանցիկությունից ու կոռուպցիայի դեմ պայքարից խոսող Փաշինյանը կամ նրա թիմից որևէ մեկը հանրությանը չներկայացրեց, թե որտեղի՞ց այդքան փող դեռ երեկ ավտոտնակի տանիքների վրա ելույթներ ունեցող ու նախկինում շատ համեստ քարոզարշավներ իրականացնող հեղափոխականներին: Ի դեպ, ահագին փող է ծախել նաև «Լուսավոր Հայաստանը», ինչը ևս հարցեր է առաջացնում դրանց ծագման աղբյուրի վերաբերյալ: Ինչևէ:
Եվ ամենակարևորի մասին: Այս քաղաքական գործընթացներին չի մասնակցում այն գլխավոր ուժը, որը ողջունել ու աջակցել է հեղափոխությանը, չի ուզում հին համակարգի վերադարձը, բայց նաև չի ընդունում նորերի դիլետանտ, անհեռատես, անծրագիր, անգաղափար ու վտանգավոր իշխանությունը:
Դեկտեմբերի 9-ից հետո է պետք սպասել նորի ծնունդին: Քաղաքական վակուումը միշտ էլ լցվելու հատկություն ունի:
Կորյուն Մանուկյան