ՀԱՊԿ-ում հասունանում է Հայաստան-Ադրբեջան երկընտրանքի հարցը. ի՞նչ է անելու Երևանը
Սկզբում «դուխով» հայտարարվում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը շարունակելու է մնալ Հայաստանին մինչև 2020 թվականը:
Հայտնի զարգացումներից հետո արդեն «զադնի դրած» հայտարարվում է, որ այդ պաշտոնը երրորդական և նույնիսկ չորրորդական նշանակություն ունի Հայաստանի համար:
«Չորրորդականության» թեզն առաջ բերելով, ամենայն հավանականությամբ, փորձ է արվում «էս գլխից» ապահովագրվել դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովում սպասվող շատ կանխատեսելի գործընթացների արդյունքներից:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը Բելառուսի ու Ղազախստանի միջոցով թույլ չի տալու Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար վերանշանակել: Ռուսաստանը, հասկանալի պատճառներով, չեզոք է պահելու իրեն: Մյուս երկու պետությունները՝ Ղրղզստանն ու Տաջիկստանն առայժմ պասիվ են գլխավոր քարտուղարի հարցում և կողմերից որևէ մեկին չեն պաշտպանում, բայց մեծ է հավանականությունը, որ դեպքերի որոշակի զարգացման դեպքում կարող են միանալ Բելառուս-Ղազախստան զույգին, որոնք, օգտվելով Խաչատուրովի հետ կապված Երևանի կոպիտ սխալից, ՌԴ-ի հետ կոշտ առևտուր անելու ախորժակ ունեն:
Ալիևն էլ է օգտվել Խաչատուրովի առիթից ու հիմա ՀԱՊԿ-ում փորձում է Հայաստանին քշել անկյուն: Ավելին՝ Ղազախստանն ու Բելառուսը առայժմ ոչ ակտիվ, բայց սկսել են լոբբինգ անել Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնելու ուղղությամբ, բնականաբար՝ Հայաստանին այդ կառույցից դուրս թողնելու հեռանկարով: Իսկ թե ինչ է դա նշանակում ու ինչ հետևանքների դա կարող է բերել, լրացուցիչ բացատրության կարիք չունի:
Շատ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար, որ Բաքվի առևտուրը Մոսկվայի հետ Ղարաբաղի մասով է: Շատ խելք պետք չէ նաև ունենալ, որպեսզի հասկանալ, որ չի կարելի չեղած տեղից խնդիրներ ստեղծել ու Բաքվին լրացուցիչ խաղաթուղթ տալ:
Կրեմլում հասկանում են, որ Բաքուն իրենը ստանալուց հետո այլևս որևէ մոտիվացիա չի ունենա Մոսկվայի նախագծերում ներգրավվելու, քանզի թուրքական աշխարհի մաս է կազմում, ինչը այլ՝ հակառուսական աշխարհաքաղաքական զարգացումների մասնակից է դարձնելու Ադրբեջանին:
Կրեմլում շատ բան են հասկանում, բայց ՀՀ-ն պետք է հույսն առաջին հերթին իր վրա դնի ու չանի քայլեր, որոնք մեզ կզրկեն դաշնակիցներից կամ առնվազն կթուլացնեն մեր արտաքին քաղաքական հաշվեկշիռը:
Ստեղծված իրավիճակում ՀՀ-ին այլ բան չի մնում, քան հերոսաբար հաղթահարել սեփական ձեռքերով ստեղծած խնդիրները: Պարզ է, որ փոխզիջումային լուծումը ՀԱՊԿ-ում կարող է լինել գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ ներկայացուցչի հաստատումը:
Պարզ է նաև, որ ՀՀ-ն վետո կկիրառի Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը, ինչը վերջնականապես «կլեգիտիմացնի» Լուկաշենկոյի բացահայտ հակահայկական քաղաքականության իրականացումը: Առաջ էլ էր «բատկան» նույն բանն անում, բայց հիմա դա կարվի ավելի ագրեսիվ ու լկտի ձևով:
Եթե անդամ պետությունների միջև հակադրությունները ՀԱՊԿ-ում խորանան, ապա կարող են լրջորեն հարվածել կառույցին ու խնդիրներ առաջացնել Մոսկվայի համար: Վերջինիս մեր ոխերիմ դաշնակիցներ Բելառուսն ու Ղազախստանը կարող են երկընտրանքի առաջ դնել Հայաստանի ու Ադրբեջանի թեմայով, ինչն ամենաանցանկալի սցենարն է:
Հայաստանը, հետևաբար, պետք է արտաքին քաղաքականության մեջ «դուխից» անցնի խելքի տիրույթ: Կկարողանա՞ դա անել հետդեկտեմբերյան իշխանությունը, պարզ կդառնա շատ շուտով: Խոսքն այն մասին չէ, որ պետք է «ծուռ վզով» լինել (ի դեպ, վիզը ծռվելը շատ հարաբերական է. կարող ես, օրինակ, «դուխով» լինել անհատապես ու էժանագին «աչոկներ» հավաքել, բայց փոխարենը «ծուռ վզով» թողնել պետությունը, որը ներկայացնում ես): Խոսքն այն մասին է, որ պետք է փոխել նախևառաջ ներքին քաղաքականությունը: Ներքինն ու արտաքինը միմյանց փոխկապակցված են ու մեկը մյուսի շարունակությունն է:
Եթե հայտարարվել է, որ վենդետաներ չեն լինելու, ապա դա իրոք չպետք է լինի: Այլապես նույն ՀԱՊԿ-ում կառաջանա միջտեսակային լուրջ բախում Հայաստանի ու մյուս 5 պետությունների միջև, ինչը մեզ համար շատ վատ հետևանքների կարող է հանգեցնել: Եթե Խաչատուրովի դեմ գործն այսպիսի հետևանքների բերեց, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ կլինի, եթե մեզ մոտ շարունակեն ՀՀ-ն դարձնել «Մարտի 1»-ի ու անձնական պատկերացումների պատանդը:

Կորյուն Մանուկյան