ԱԺ «Բաց դռներ» քաղաքականության շրջանակներում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ դեկտեմբերի 27-ին ժամը 16.00-ին ԱԺ այգում տեղի կունենա Ամանորին նվիրված տոնական միջոցառում:
Խորհրդարանի բակում գտնվող բնական եղևնիներն արդեն զարդարվել են լույսերով, մեծ, ալ կարմիր բանտերով, խաղալիքներով։ Հենց դարպասների մուտքի մոտ էլ կենդանի տոնածառ է տեղադրվել։
Նշենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «7օր»-ին ասել էր, որ այս տարի ԱԺ-ն որոշակի ծախսերից զերծ կմնա, որովհետև անցյալ տարի տոնական բոլոր լույսերն արդեն ձեռք են բերել, այսինքն ձևավորման համար ամեն ինչ ունեն։
Ինչպես նախորդ տարի, այս Ամանորին ևս ԱԺ շենքում՝ կենտրոնական մուտքի մոտ, կտեղադրվի նաև արհեստական տոնածառ։
Կրկին կբացվեն Ազգային ժողովի դռները

7or.am