Լրահոս

19.05.2017 14:36


Սամվել Բաբայանի փաստաբան․ «Մամուլը բստրել է»

Սամվել Բաբայանի փաստաբան․ «Մամուլը բստրել է»

«7or.am»-ի հարցազրույցը ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի հետ

-Մայիսի 17-ի երեկոյան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը և բավարարել այն։ Ինչպե՞ս եք գնահատում դատարանի այդ որոշումը։

-Նույն կերպ որոշում էր, առաջին որոշումից գրեթե ոչնչով չի տարբերվում։

-Իսկ ի՞նչ հիմնավորմամբ էր նախաքննական մարմինը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել։

-Համարյա թե նույն հիմնավորումներն էին։ Ստանդարտ ձևակերպումներ էին։

-Այս նիստին պարոն Բաբայանը ներկա չի եղել, սակայն նախորդ անգամ ցանկություն էր հայտնել մասնակցելու։ Ինչո՞վ էր պայմանավորված նրա բացակայությունը։

-Այո՛, ներկա չէր, որովհետև կանխատեսում էր, որ հենց էդպես էլ պետք է լիներ։

-Մամուլում հրապարակում կա, թե նոր ապացույցներ են ներկայացվել դատարան։ Ի՞նչ ապացույցներ են դրանք և որքանո՞վ են հիմնավորում Սամվել Բաբայանին ներկայացված մեղադրանքը։

-Չկա նման բան։ Եթե մամուլում այդպիսի բան է գրվել, ապա, կոպիտ ասած, իրենցից բստրել են։ Ես նման որևէ տեղեկություն չեմ հայտնել։

-Հետագա քայլերը որոնք են լինելու։ Վերաքննիչ դատարան բողոքարկելո՞ւ եք։

-Այո՛, բողոքարկելու ենք։

-Սակայն նախորդ անգամ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը։ Ի՞նչ հույսեր կան, որ այս անգամ այլ որոշում կկայացնի։

-Այսպես ասեմ՝ անկախ ամեն ինչից պետք է բողոքարկվի։

-Վերջին քայլը ՄԻԵ՞Դ-ն է։

-Հավանական է։

Այս խորագրի վերջին նյութերը