Քաղաքական

02.05.2017 20:10


Սամվել Բաբայանի գործով կդիմեն Վճռաբեկ դատարան․ փաստաբանն ակնկալիք չունի

Սամվել Բաբայանի գործով կդիմեն Վճռաբեկ դատարան․ փաստաբանն ակնկալիք չունի

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանը դիմելու է Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Այս մասին «7օր»-ի հետ զրույցում ասել է Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:

Նա Վերաքննիչ դատարանի որոշումը 2 օր է, ինչ ստացել է և առաջիկա 15 օրվա ընթացքում կդիմի Վճռաբեկ դատարան:

Ա․Քալաշյանը նշել է, որ Վճռաբեկ դատարանից որևէ ակնկալիք չունի, բայց մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը, պետք է անցնել նաև այդ ատյանով։ Իսկ, որ ՄԻԵԴ դիմելու են, միանշանակ է։

Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ Սամվել Բաբայանը քննչական գործողությունների շրջանակում լրացուցիչ հարցաքննության է ենթարկվել: Նրա մասնակցությամբ առերեսում չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը