Աշխարհ

08.12.2016 10:30


Բրեդլի Քուփերը դեմ չէ, որպեսզի Իրինա Շեյքն աշխատի հղիության ընթացքում (լուսանկարներ)

Բրեդլի Քուփերը դեմ չէ, որպեսզի Իրինա Շեյքն աշխատի հղիության ընթացքում (լուսանկարներ)

Օրերս մամուլում հաստատվել են հայտնի սուպերմոդել Իրինա Շեյքի հղիության մասին լուրերը։ Նախնական հաշվարկներով՝ աստղը գտնվում է հղիության 4–րդ ամսում։ Երեխայի ենթադրյալ հայրը համարվում է Շեյքի ներկայիս սիրեցյալ, հայտնի դերասան Բրեդլի Քուփերը։ Այս մասին հայտնում է ELLE–ն։

Փարիզում տեղի ունեցած «Victoria’s Secret» շոուից հետո վերադառնալիս պապարացցիներին հաջողվել է զույգին միասին լուսանկարել օդանավակայանում։ Քուփերը հատուկ եկել էր, որպեսզի տեսնվեր Շեյքի հետ տարանցիկ չվերթների ժամանակ։ Ականատեսների խոսքերով՝ դերասանն իր սիրելիի կողքից մի րոպե անգամ չի բացակայել։

«Գիտակցելով Իրինայի մասնագիտական պահանջարկը՝ Բրեդլին բացարձակապես դեմ չէ, որ Շեյքն աշխատի անգամ հղիության վերջին 3 ամիսների ընթացքում։ Միակ պայմանը, որը Բրեդլին առաջ է քաշել, այն է, որ հղիության 8–րդ և 9–րդ ամիսների ժամանակ մոդելին բոլոր գործուղումների ժամանակ ուղեկցի մայրիկը՝ Օլգա Շայհլիսլամովան»,– պատմել է ինսայդերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը