Աշխարհ

07.12.2016 20:57


Գիտնականները հայտնաբերել են արյան 2 նոր խումբ

Գիտնականները հայտնաբերել են արյան 2 նոր խումբ

Ճապոնացի գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են արյան նոր 2 խումբ։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ–ը։ Այժմ մեզ հայտնի I, II, III և IV արյան խմբերից բացի, գոյություն ունեն նաև «Junior» և «Langereis» խմբերը (այդպես են կոչել գիտնականները)։

Մասնագետները հանգել են նման եզրակացության՝ ուսումնասիրելով կենսաբանական նմուշների մեծ քանակություն։ Հետազոտության ընթացքում հայտնաբերվել են արյան խմբեր, որոնք չեն համապատասխանել արդեն իսկ գոյություն ուենցող արյան խմբերի չափանիշների հետ։

Ենթադրաբար, մուտացիայի պատճառ է դարձել ճապոնական «Ֆուկուսիմա–1» ատոմակայանի վթարը, որը հրահրել է ճառագայթային ֆոնի փոփոխություն, ինչն էլ առաջացրել է ֆիզիոլոգիական փոփոխություններ մարդկանց մոտ՝ հատկապես նրանց, ովքեր ապրում են ատոմակայանի մոտակայքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը